Նոր Nokia 6-ով օգտատերերը ընկույզ են կոտրում և տեղադրում համացանցում (Տեսանյութ)

Ամսաթիվ


Nokia 6 սմարթֆոնը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ և ավելի մեծ պահանջարկ ձեռք բերել: Պարզվում է, որ Անդրոիդով աշխատող այս նոր սմարթֆոնը պատվով պահում է այսպես ասած «Չագուչ Նոկիա» մականունը: 



Այս սմարթֆոնի որոշ օգտատերեր արդեն հասցրել են Nokia 6-ով ընկույզներ ջարդել և տեսանյութերը տեղադրել Youtube-ում: Նշեմ, որ այս սմարթֆոնն առայժմ հասանելի է Չինաստանի շուկայի համար և արդեն գրանցվել է մոտ մեկ միլիոն պատվեր:



Nokia 6 սմարթֆոնն ունի ալյումինից կորպուս և 5.5 դյույմանոց Gorilla Glass էկրան՝ 1920х1080 պիկսելների թողունակությամբ: Սմարթֆոնն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր և Adreno 505 վիդեոադապտեր: Nokia 6-ի օպերատիվ հիշողությունը 4Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64Գբ: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ և Dolby Atmos տեխնոլոգիայով աշխատող ստերեո դինամիկներ: Nokia 6-ի հիմնական տեսախցիկը 16Մպ է, իսկ առաջնային մասի տեսախցիկը՝ 8Մպ: Սմարթֆոնն ունի 3000 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնը վաճառվում է 250 դոլարով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն