Ներկայացվեցին Android-ով աշխատող Nokia 3, Nokia 5, Nokia 6 սմարթֆոնները

Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ HMD Global ընկերությունը ներկայացրեց 3 նոր Nokia սմարթֆոններ, որոնք աշխատում են Android 7.1.1 համակարգով: Ներկայացված սմարթֆոններից Mokia 6-ը նախկինում ներկայացվել էր միայն Չինաստանի շուկայի համար, իսկ այժմ այն հասանելի է լինելու բոլորի համար:



Nokia 3 սմարթֆոնն ունի 1280х720 թողունակությամբ 5 դույմանոց IPS էկրան: Սմարթֆոնն ունի 4 միջուկանի MTK 6737 1.3Գհց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներքին հիշողություն և մինչև 128Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 8 Մպ է, իսկ առաջնայինը՝ 5Մպ: Nokia 3-ի մարտկոցը 2640 մ/Աժ է: Սմարթֆոնը վաճառվելու է 139 Եվրոյով:


Nokia 5 սմարթֆոնն ունի 1280х720 թողունակությամբ 5.2 դույմանոց IPS էկրան: Սմարթֆոնն ունի 8 միջուկանի Snapdragon 430 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16Գբ ներքին հիշողություն և մինչև 128Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13 Մպ է, իսկ առաջնայինը՝ 8 Մպ: Nokia 3-ի մարտկոցը 3000 մ/Աժ է: Սմարթֆոնը վաճառվելու է 189 Եվրոյով:


Nokia 6 սմարթֆոնն ունի 1920х1080 թողունակությամբ 5.5 դույմանոց IPS էկրան: Սմարթֆոնն ունի 8 միջուկանի Snapdragon 430 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներքին հիշողություն և մինչև 128Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 16 Մպ է, իսկ առաջնայինը՝ 8 Մպ: Nokia 3-ի մարտկոցը 3000 մ/Աժ է: Սմարթֆոնը վաճառվելու է 229 Եվրոյով: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն