Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ի՞նչ է տեսնում Ֆեյսբուքը Ձեր լուսանկարների մեջ և ինչպես բառերով որոնել անհրաժեշտ լուսանկարները


Ֆեյսբուք սոցիալական ցանցնում ամիսներ առաջ ներդրվել է մի գործառույթ, որն առաջին հերթին նախատեսված է տեսողության հետ խնդիրեն ունեցող մարդկանց համար: Բանն այն է, որ Ֆեյսբուքում լուսանկարներ տեղադրելու դեպքում աշխատում է մի ալգորիթմ, որը վերծանում է լուսանկարը և բառերով ներկայացնում դրանք: Լուսանկարների բառերով նկարագրությունը գրվում է լուսանկարների img տեգի alt ատրիբուտի մեջ և որոշ բջջային հեռախոսներում եթե միացնեք տեսողության խնդիրներ ունեցողների հարմարավետության ֆունկցիան, ապա Ֆեյսբուքի հոսքը թերթելուց սմարթֆոնը բարձրաձայն կարտասանի լուսանկար պարունակությունը:


Ինքներդ նույնպես կարող եք կարդալ, թե ինչ է Ֆեյսբուքը տեսնում յուրաքանչյուր լուսանկարի մեջ: Դրա համար պետք է ինտերնետ դիտարկչում բացեք html կոդը և կարդաք: Google Chrome-ում կարող եք աջ քլիք անել լուսանկարի վրա և ընտրել Inspect ֆունկցիան: Բացված կոդի մեջ կարող եք տեսնել լուսանկարի բառային ներկայացումը:


Վերջերս Ֆեյսբուքում ներդրվել է նաև բառերով լուսանկարները որոնելու գործառույթ: Այսինքն կարող եք որոնման դաշտում գրել որևէ բառ և որոնման արդյունքներում բացելով լուսանկարների ենթաբաժինը տեսնել որոնվող բառին համապատասխան լուսանկարները:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն