Microsoft-ը շուտով թողարկելու է Windows 10-ի թեթև տարբերակը, որը հանդիսանալու է Chrome OS-ի մրցակիցը

Ամսաթիվ

Microsoft ընկերությունը շուտով թողարկելու է Windows Cloud սկզբնական անվանում ունեցող օպերացիոն համակարգը, որն իրենից ներկայացնելու է Windows 10-ի թեթևացված տարբերակը և տեղադրվելու է ավելի բյուջետային սարքերի վրա: Տվյալ պահին որևէ պաշտոնական տեղեկություն չկա այս մասին, սակայն համացանցում արդեն հայտնվել են այս օպերացիոն համակարգի լուսանկարները: 



Լուսանկարներից դժվար է առայժմ ենթադրել, թե հատկապես ինչով այն կտարբերվի Windows 10-ով , բայց նշվում է, որ այս համակարգում հնարավոր կլինի տեղադրել միայն Windows Store-ի հավելվածներն ու խաղերը: Հավանաբար այս առումով Windows Cloud-ը նման է լինելու Windows 8 RT օպերացիոն համակարգին, որը նախատեսված էր պլանշետների համար:



Ենթադրվում է, որ այս նոր համակարգը կներկայացվի ս.թ. ապրիլին՝ Windows 10 Creators Update թարմացման հետ միաժամանակ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն