Ներկայացվեց լեգենդար Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակը

Ամսաթիվ

HMD Global ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակը: Այս նոր հեռախոսի վրա կա հայտնի «Змейка» խաղը, ինչպես նաև առկա են հին ռինգթոնները: Հեռախոսն արտաքնապես նման է օրգինալ տարբերակին: Հեռախոսն աշխատում է Nokia Series 30+ պլատֆորմով: Nokia 3310-ը վաճառքում կհայտնվի մոտակա ամիսներին և հասանելի կլինի 4 գույներով՝ կարմիր, դեղին, կապույտ և մոխրագույն:


Nokia 3310 հեռախոսն ունի 2.4 դույմանոց գունավոր էկրան՝ 320х240 թողունակությամբ: Հեռախոսը չունի Wi-Fi, 3G, GPS մոդուլները, սակայն ունի microSD (մինչև 32Գբ), micro USB և 3.5մմ աուդիո բնիկներ: Հեռախոսի ներքին հիշողությունը 16 Մբ է: Հեռախոսն աշխատում է երկու SIM քարտով:



Nokia 3310 հեռախոսն աշխատում է SLAM տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս Bluetooth 3.0-ով փոխանակել ֆայլեր այլ սարքերի միջև, ինչպես նաև տեխնոլոգիայով միացնել արտաքին սարքեր (զանգերի և երաժշտություն լսելու համար):



Հեռախոսն ունի նաև RDS-ով աշխատող FM ռադիո և LED լույսով 2Մպ տեսախցիկ: Nokia 3310 հեռախոսն աշխատում է GSM (900/1800 Մհց) ցանցում և ինտերնետ մտնելու համար օգտագործում է EDGE տեխնոլոգիան:



Nokia 3310 հեռախոսի մարտկոցը հերիքում է 22 ժամ խոսելու համար և 51 ժամ երաժշտություն լսելու համար: Ավտոնոմ ռեժիմում հեռախոսի մարտկոցը աշխատում է 25 օր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն