Opera դիտարկչի նոր տարբերակում հայտնվել է կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիա

Ամսաթիվ


Opera դիտարկչի 43-րդ տարբերակում ավելացել են մի քանի փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ինտերնետ կայքերի ակնթարթային բեռնման ֆունկցիան է: Ակնթարթային բեռնման ֆուկցիան ուսումնասիրում է հաճախ բացվող կայքերը և դիտարկչի հասցեի դաշտում այդ կայքերի հասցեները հավաքելու ընթացքում հետևի ֆոնում ավտոմատ բեռնում է այդ կայքը: Այսինքն հասցեն հավաքելուց հետո եթե բացեք այդ կայքը, ապա այն ակնթարթորեն կցուցադրվի:


Opera 43-ում տեղ գտած մյուս կարևոր փոփոխություններից է Profile Guided Optimization-ի կիրառումը: PGO-ն դա ծրագրի կոմպիլյատորի հատուկ մեխանիզմ է, որը թույլ է տալիս օպտիմիզացնել և արագացնել ծրագրի աշխատանքը:

Opera 43-ում հեշտացվել է նաև հղումների տեքստերը նշելու ֆունկցիան:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն