Sony ընկերությունը վաճառել է ավելի քան 915 հազար VR վիրտուալ իրականության ակնոց

Ամսաթիվ


Sony Interactive Entertainment-ը ներկայացրել է PlayStation VR-ի վաճառքի ցուցանիշները: 2016թ. հոկտեմբերից մինչև 2017թ. փետրվարի 19-ը վաճառվել է 915 հազար VR ակնոցներ: Նախատեսվում է, որ մոտ մեկ ամսից այս ցուցանիշը կհասնի 1 միլիոնի: Առաջին հայացքից այս ցուցանիշը այդքան էլ մեծ չի մի ընկերության համար, որը վաճառել է ավելի քան 50 միլիոն PlayStation 4, սակայն, եթե համեմատենք շուկայում առկա Oculus Rift (243 հազար) և HTC Vive (420 հազար) մրցակիցների ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ Sony-ն բավականին լավ ցուցանիշներ ունի:



Բացի դրանից, Oculus Rift ու HTC Vive սարքերը վաճառքում են հայտնվել PlayStation VR-ից ամիսներ առաջ:



Sony PlayStation VR-ի վաճառքի այսպիսի տեմպերի հիմնական պատճառներից մեկը դրա գինն է: PlayStation VR-ը արժի 399 դոլար, որը 1.5 անգամ էժան է Oculus-ից և երկու անգամ HTC Vive-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն