YouTube-ի հավելվածներում ավելացել է ուղիղ հեռարձակման գործառույթ, որի միջոցով հեռարձակողները կարող են գումար վաստակել

Ամսաթիվ



YouTube վիդոհոսթինգային ծառայությունն իր բջջային հավելվածներում ավելացրել է ուղիղ եթեր հեռարձակելու գործառույթ, որից սկզբնական շրջանում կարող են օգտվել միայն այն մարդիկ,ովքեր ունեն ավելի քան 10.000 հետևորդ: Հետագայում այս սահմանափակումը կհանվի և այս գործառույթը հասանելի կլինի Youtube-ի բոլոր օգտատերերի համար:


YouTube-ը ներկայացրել է նաև SuperChat ֆունկցիան, որի միջոցով օգտատերերը կարող են գումարի դիմաց առաջխաղացնել իրենց մեկնաբանությունները: Օրինակ կարող են վճարել գումար և ուղիղ հեռարձակման ժամանակ իրենց կողմից գրված մեկնաբանությունը կցուցադրվի ամենավերևում: Վճարովի մեկնաբանության ցուցադրման տևողությունը կախված է վճարված գումարի չափից: 


Նշեմ նաև, որ այդ գումարը հատկացվելու է հեռարձակողին: Այսինքն հայտնի վիդեոբլոգերնեը կարող են ուղիղ հեռարձակում անել և բավականին շատ գումար վաստակել:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն