Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Samsung-ը ներկայացրեց Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները

Samsung-ը ներկայացրեց Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները



Ինչպես և սպասվում էր Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները, որոնք ունեն ամբողջովին նոր դիզայն: Այս սմարթոնների առաջնային մասում տեղադրված է Infinity Display էկրանը, որը կողքի հատվածներում չունի շրջանակ: S8 սմարթֆոնի Super AMOLED էկրանը 5.8 դույմ է՝ 2960×1440 թողունակությամբ, իսկ S8 Plus-ինը՝ 6.2 դույմ՝ նույն թողունակությամբ: Նոր սմարթֆոնների առաջնային մասում չկան Home և այլ ֆիզիկական կոճակները: Բոլոր այդ կոճակները տեղափոխվել են էկրանի մեջ:

Վաճառվող տարածաշրջանից կախված սմարթֆոնները հասանելի կլինեն տարբեր պրոցեսորներով: ԱՄՆ-ի շուկայի համար տեղադրված է 8 միջուկով աշխատող 2.35Գհց Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, իսկ միջազգային տարբերակներում՝ 2.35Գհց Samsung Exynos պրոցեսոր: Սմնարթֆոնների օպերատիվ հիշողությունը 4Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64Գբ:



Նոր սմարթֆոններում թարմացվել են նաև տեսախցիկները, ինչի շնորհիվ գիշերային և ցերեկային լուսանկարներն ավելի որակով են: S8-ի հիմնական տեսախցիկը 12Մպ է, իսկ առաջնայինը՝ 8Մպ:



Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոններում հասանելի են LTE Cat.16, Wi-Fi a/b/g/n/ac, Bluetooth 5.0, NFC, MST մոդուլները: Վերջինը պատասխանատու է Samsung Pay-ի համար: Ի շնորհիվ Bluetooth 5.0 տեխնոլոգիայի, S8 սմարթֆոններին հնարավոր է միանգամից միացնել երկու Bluetooth սարք և լսել երաժշտություն: Սմարթֆոնների վրա կան USB-C, 3.5մմ աուդիո և microSD քարտի բնիկները: 



Սմարթֆոնները պատրաստված են IP68 ստանդարտով և պաշտպանված են փոշուց ու ջրից: Galaxy S8-ի մարտկոցը 3000 մԱ/ժ է, իսկ S8 Plus-ինը՝ 3500 մԱ/ժ: Սմարթֆոնները հնարավոր է նաև լիցքավորել անլար: Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոններն աշխատում են Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով:



Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնների մատնահետքի սկաները տեղադրված է հետնամասում: Սմարթֆոնների վրա տեղադրված է նաև աչքի/դեմքի սկաներ, որն օգտագործվում է սմարթֆոնն արգելափակելուց հանելու, ինչպես նաև վճարումները հաստատելու համար: 



Սմարթֆոնների վրա տեղադրված է նաև Bixby ինքնուսուց վիրտուալ օգտականը, որից օգտվելու համար սմարթֆոնի կողքի հատվածում տեղադրված է հատուկ ֆիզիկական կոճակ:
Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները կարող են նաև վերածվել համակարգչի ի շնորհիվ Samsung DeX սարքի: Սմարթֆոններն այդ սարքի մեջ տեղադրելուց հետո կարող եք մկնիկով կամ ստեղնաշարով կառավարել սմարթֆոնը, բացմապատուհանային ռեժիմում տեսնել ու կառավարել սմարթֆոնի ֆայլերը, բացել ծրագրեր և կատարել այլ գործողություններ:
Ուղիղ եթեր: Samsung Galaxy S8-ի պրեզենտացիան

Ուղիղ եթեր: Samsung Galaxy S8-ի պրեզենտացիան


Ֆեյսբուքի բջջային տարբերակում հայտնվել են ֆիլտրեր, «Պատմություններ» և Direct հաղորդագրություններ

Ֆեյսբուքի բջջային տարբերակում հայտնվել են ֆիլտրեր, «Պատմություններ» և Direct հաղորդագրություններ


Որոշ օգտատերերի մոտ Facebook սոցիալական ցանցի բջջային հավելվածներում հայտնվել է Stories կոչվող գործառույթը, որը թույլ է տալիս ստեղծել «պատմություններ» և լուսանկարներով ու տեսհոլովակներով կիսվել ընկերների հետ: Սա շատ նման է Instagram-ում, Snapchat-ում և Facebook Messenger-ում առկա համանուն ֆունկցիային:
Facebook-ի ոնր բջջային հավելվածում նորությունների հոսքի վերևում ցուցադրվելու են ընկերների լուսանկարները, որոնց վրա սեղմելով կարող եք հերթով տեսնել ընկերների «պատմությունները»: Հրապարակված լուսանկարները Stories բաժնում մնում են ընդամենը 24 ժամ և այնուհետև անհետանում:
Եթե այնուամենայնիվ որոշ օգտատերեր չեն ցանկանում կիսվել իրենց պատմություններով բոլոր ընկերների հետ, ապա կարող ենք օգտվել նոր Direct ֆունկցիայից: Այս դեպքում ստացողը կարող է տեսնել Ձեր պատմությունը մեկ անգամ, որից հետո այն այլևս հասանելի չի լինի:
Ֆեյսբուքի բջջային հավելվածում ավելացել է նաև Camera Effects տեսախցիկը, որը պարունակում է բազմաթիվ ու բազմաժանր ֆիլտրեր: Օգտատերերը կարող են սեղմել Ֆեյսբուքի հավելվածում վերևում գտնվող տեսախցիկի վրա և կիրառել տարբեր էֆեկտներ իրենց լուսանկարների կամ տեսանյութերի վրա:
Google Play-ն ամեն շաբաթ անվճար է դարձնելու վճարովի հավելվածներից որևէ մեկը

Google Play-ն ամեն շաբաթ անվճար է դարձնելու վճարովի հավելվածներից որևէ մեկը


Google ընկերությունը թարմացրել է Google Play հավելվածների խանութը և այնտեղ ավելացրել նոր ենթաբաժին, որտեղ ամեն շաբաթ տեղադրվելու է վճարովի հավելվածներից որևէ մեկը և օգտատերերը կարողանալու են այդ հավելվածները ներբեռնել անվճար: Տվյալ պահին այս ֆունկցիան հասանելի է միայն ԱՄՆ-ի օգտատերերի համար և հավանաբար ապագայում հասանելի կլինի բոլորի համար:


Անվճար դարձած հավելվածների բաժնի առաջին խաղը Card Wars-ն է, որի գինը 2,99 դոլար է: Նշեմ, որ Հայաստանից անվճար դարձած հավելվածների բաժինը չի բացում, բայց կարող եք միանգամից մտնել Card Wars խաղի էջը և տեսնել, որ այն տվյալ պահին անվճար է:
Teddy-Coloring book: «Ներկիր ինքդ» սկզբունքով հայկական գունազարդման խաղ Անդրոիդի համար

Teddy-Coloring book: «Ներկիր ինքդ» սկզբունքով հայկական գունազարդման խաղ Անդրոիդի համար



Հայկական նորաստեղծ Teddy Apps ստարթափը ստեղծել է Teddy-Coloring book հավելվածը, որն իրենից ներկայացնում է «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ: Այս հավելվածն ունի բազմազան գունազարդման գործիքներ և քանի որ նախատեսված է նախևառաջ նախադպրոցական տարիքի երեխաների համար, այդ պատճառով ունի ներկելու պարզեցված ռեժիմ. ներկելու ընթացքում գույները դուրս չեն գալիս տվյալ հատվածի եզրագծից ու չեն խառնվում իրար:


Teddy-Coloring book հավելվածը բաղկացած է թեմատիկ բաժիններից, որոնցից յուրաքանչյուրում առկա են մեծ թվով նկարներ: Բաժինների մի մասն անվճար է, իսկ մնացածի համար պետք է վճարեք:



Հավելվածն առայժմ հասանելի է միայն Android համակարգի օգտատերերի համար:



Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի նախավերջին խաղերը

Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի նախավերջին խաղերը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: Հանգստյան օրերին ԵՊՀ նորակառույց սպորտ համալիրում կայացան այս առաջնության խմբային փուլի նախավերջին խաղերը:


Ֆեյսբուքի բջջային հավելվածում հայտնվել է ճանապարհորդների համար նախատեսված քաղաքների ուղեցույց

Ֆեյսբուքի բջջային հավելվածում հայտնվել է ճանապարհորդների համար նախատեսված քաղաքների ուղեցույց



Ֆեյսբուքի բջջային հավելվածում կան բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր բաժիններ, որոնք պարբերաբար թարմացվում են ու քչերը գիտեն դրանց մասին: Օրինակ կան եղանակի տեսության, մոտակայքում գտնվող ընկերների, նախորդ տարիների գրառումների և այլն նմանատիպ բաժիններ: Դրանք տեսնելու համար պետք է բացեք Ֆեյսբուքի հավելվածի գլխավոր մենյուն և տեսնեք Apps բաժինը: Ամբողջական ցանկը տեսնելու համար պետք է սեղմեք See All կոճակը:


Վերջերս Ֆեյսբուքի հավելվածում ավելացել է «City Guides» կոչվող բաժինը, որը նախատեսված է ճանապարհորդների համար: Այս բաժնում ցուցադրվում են աշխարհի այն մեծ քաղաքները, որտեղ երբևէ եղել են ձեր Ֆեյսբուքի ընկերները (ստատուսի կամ լուսանկարի մեջ նշել են, որ գտնվում են այդ վայրում՝ check-in): 


Սեղմելով որևէ քաղաքի վրա բացվում է այդ քաղաքի էջը, որտեղ ցուցադրվում է այնտեղ այցելած ընկերների ցանկը: Սեղմելով այդ ցանկում գտնվող որևէ ընկերոջ լուսանկարի վրա ցուցադրվում է տվյալ մարդու այցելած սրճարաններն ու այլ հասարակական վայրերը:


Ընտրված քաղաքի էջում ցուցադրվում են նաև այդ քաղաքի հայտնի սրճարանները, կինոթատրոնները, դիտարժան վայրերը և ատրակցիոնները:
Google-ը թողարկել է Android O համակարգի նախնական տարբերակը

Google-ը թողարկել է Android O համակարգի նախնական տարբերակը


Օրեր առաջ Google-ը ներկայացրեց հաջորդ Android-ի նախնական տարբերակը, որի անունը բնականաբար սկսվելու է O տառով, սակայն դեռ հայտնի չի, թե այդ տառով սկսվող որ քաղցրավենիքի անունն է ընտրվելու: Այս համակարգն արդեն հասանելի է ներբեռնման համար և առաջին հերթին նախատեսված է ծրագրեր մշակողների համար: Google-ն առայժմ չի բացում բոլոր խաղաքարտերը, սակայն նոր օպերացիոն համակարգի մասին որոշ տեղեկություններ արդեն կան: Google-ը հերթական անգամ փորձել է լավացնել էներգախնայողությունը: Նոր Անդրոիդում Google-ը շարունակելու է ֆոնային ռեժիմում աշխատող ծրագրերի կրճատումը, որպեսզի էներգիայի ծախսը հասցնի նվազագույնի:

Android O-ում հայտնված մյուս փոփոխությունը կապված է ծանուցումների ցուցադրման հետ: Նոր համակարգում հնարավորություն կա խմբավորել ծանուցումները ըստ բաժինների (կանալների) և ավելի լավ կառավարել դրանց ցուցադրումը: Կարող եք նաև հետաձգել ծանուցման կարդալը և որոշակի ժամանակ անց այն նորից կհայտնվի:



Նոր Անդրոիդում Google-ը թույլ է տալու, որպեսզի ծրագրավորողները հավելվածների համար ստեղծեն այսպես կոչվող «հարմարվող նշաններ», որոնք հեռախոսի թեմայից կախված կփոխեն իրենց արտաքին տեսքը:



Android O-ում հայտնվելու է նաև «Նկարը նկարի մեջ» ֆունկցիան, որի միջոցով կարող եք միաժամանակ աշխատել և դիտել տեսանյութեր: Android O-ում բարելավվելու է նաև բազմապատուհանային ռեժիմը: Այսինքն կարող եք միաժամանակ օգտվել մի քանի հավելվածներից (Samsung սմարթֆոններում սա վաղուց կա):

Android O-ում կան նաև բազմաթիվ փոփոխություններ ծրագրավորողների համար (նոր Java կոմպոնենտներ, WebView-ի բարելավվում և այլն):

Android O Developer Preview համակարգն առայժմ հնարավոր է տեղադրել Nexus 5X, Nexus 6P, Nexus Player, Pixel, Pixel XL, Pixel C սարքերի, կամ համակարգչի վրա տեղադրված էմուլյատորի վրա:
Super Mario Run խաղն արդեն հասանելի է նաև Android-ի համար

Super Mario Run խաղն արդեն հասանելի է նաև Android-ի համար


Nintendo ընկերությունը թողարկեց Super Mario Run խաղը Android-ով աշխատող սարքերի համար: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ թողարկվել էր այս խաղի iOS տարբերակը: Խաղում հերոսը միշտ շարժվում է առաջ և խաղացողները պետք է օգնեն նրան հաղթահարել խոչընդոտները և հավաքել կոպեկները:


Խաղը հարմարեցված է մի ձեռքով խաղալու համար: Super Mario Run խաղում հավաքված կոպեկներով խաղացողները կարող են ստեղծել իրենց վիրտուալ թագավորությունը և ակտիվացնել բոնուսային աշխարհներ կամ հերոսներ: Խաղում կա նաև այլ մարդկանց հետ մրցելու հնարավորություն: Խաղի սկզբնական լեվելներն անվճար են, սակայն ամբողջական տարբերակի համար պետք է վճարել 9,99 դոլար:



Խաղը հնարավոր է անվճար ներբեռնել Play Store-ից, սակայն որոշ օգտատերերի մոտ գրում է, որ համատեղելի չի իրենց հեռախոսների հետ: Այդ դեպքում պետք է պարզապես ներբեռնեք խաղի Apk ֆայլը և տեղադրեք (install) հեռախոսի մեջ:


Apple-ը վաճառքի է հանել 32 և 128 Գբ ծավալով iPhone SE սմարթֆոններ

Apple-ը վաճառքի է հանել 32 և 128 Գբ ծավալով iPhone SE սմարթֆոններ


Apple թաքուն թարմացրել է որոշ ապրանքներ և դրանք տեղադրել իր պաշտոնական կայքում: Այսպիսով, iPad-ից և iPhone-ից բացի, Apple-ը թարմացրել է նաև iPhone SE սմարթֆոնները: Ավելի ճիշտ ոչ թե թարմացրել է, այլ վաճառքի է հանել  32 և 128 Գբ ծավալով մոդելներ: 32 Գբ մոդելը արժի 399 դոլար, իսկ 128Գբ մոդելը՝ 499 դոլար: 
Apple-ը թաքուն թարմացրել ու էժանացրել է 9,7 դույմանոց iPad-ները

Apple-ը թաքուն թարմացրել ու էժանացրել է 9,7 դույմանոց iPad-ները

Apple ընկերությունը առանց որևէ պաշտոնական տեղեկության կամ անոնցի իր պաշտոնական կայքում տեղադրել է 9,7 դույմանոց էկրանով թարմացված iPad-ները: Այս նոր մոդելը փաստորեն փոխարինում է iPad Air 2 մոդելին և կոչվում է պարզապես iPad:



Նոր iPad-ներն ավելի էժան են նախորդ մոդելներից. Wi-Fi-ով և 32Գբ հիշողությամբ մոդելը վաճառվում է 329 դոլար, իսկ 4G կապով և 32Գբ հիշողությամբ մոդելը՝ 459 դոլար:


Տեխնիկական պարամետրերով նոր iPad-ը տարբերվում է ապարատային ավելի բարձր տվյալներով. հին SoC A8X պրոցեսորին փոխարինում է նոր 64 բիթանոց A9 պրոցեսորը: Նոր iPad-ները նաև ավելի բարակ են ու թեթև:
Apple-ի առցանց խանութում հայտնվել են կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ

Apple-ի առցանց խանութում հայտնվել են կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ


Apple-ի պաշտոնական կայքում հայտնվել են կարմիր գույնի  iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ, որոնց մասին նախկինում ոչ մի տեղեկություն չկար: Այս սմարթֆոնների առջևի հատվածը և հետնամասում գտնվող Apple-ի լոգոն սպիտակ են:

Կարմիր iPhone-ները հասանելի են 128 և 256 Գբ ծավալներով և գնային ու տեխնիկական պարամետրերով չեն տարբերվելու մինչ այժմ եղած մոդելներից: Կարմիր iPhone-ներ վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի RED հիմնադրամ:
Sony-ն շուտով կդադարեցնի PlayStation 3 կոնսոլների արտադրությունն ու վաճառքը

Sony-ն շուտով կդադարեցնի PlayStation 3 կոնսոլների արտադրությունն ու վաճառքը


PlayStation 3 կոնսոլների թողարկումից ավելի քան 10 տարի անց Sony ընկերությունը նախատեսում է դադարեցնել դրանց արտադրությունը և վաճառքը: Սկզբնական շրջանում նախատեսվում է դադարեցնել միայն Ճապոնիայում, իսկ հետագայում նաև մնացած երկրներում: Հիշեցնեմ, որ PlayStation 3-ը Ճապոնիայում պաշտոնապես թողարկվել է 2016թ. նոյեմբերի 11-ին, ԱՄՆ-ում՝ 2006թ. նոյեմբերի 17-ին, իսկ Եվրոպայում՝ 2007թ. մարտին: Թողարկումից 5 տարի անց Sony-ն վաճառել էր ավելի քան 50 միլիոն կոնսոլ, իսկ 10 տարի անց՝ 87 միլիոն: 2009թ. աշնանը Sony-ն թողարկեց 120 և 250 Գբ ներքին հիշողություններով PlayStation 3 Slim-ը, իսկ երեք տարի անց թողարկվեց 500Գբ հիշողություն ունեցող PS3 Super Slim կոնսոլը:
Ինչպես Անդրոիդում ակտիվացնել նոր Google Assistant ձայնային օգնականը

Ինչպես Անդրոիդում ակտիվացնել նոր Google Assistant ձայնային օգնականը


Google ընկերությունը ամիսներ առաջ ներկայացրեց Google Pixel սմարթֆոնները, որոնք աշխատում են Android Nougat օպերացիոն համակարգով և ներառում է Google Assistant ծրագիրը: Այս ծրագիրը  ձայնային օգնական է, որով հնարավոր է կառավարել սմարթֆոնը կամ համացանցից ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Այսինքն սա Apple Siri համակարգի նման համակարգ է:

Google Assistant-ը սկզբնական շրջանում հասանելի էր միայն Google Pixel սմարթֆոնների վրա, սակայն մի քանի շաբաթ առաջ Google-ը որոշեց այն հասանելի դարձնել Android Marshmallow և Nougat համակարգերի բոլոր օգտատերերի համար:

Այսպիսով եկեք տեսնենք, թե ինչպես կարող եք տեղադրել այս ծրագիրը և օգտվել դրանից:

1. Ձեր սմարթֆոնը պետք է աշխատի Android Marshmallow կամ Nougat համակարգերով:

2. Ձեր հեռախոսի ինտերֆեյսի լեզուն պետք է դրված լինի անգլերեն:

3. Ձեր հեռախոսի վրա պետք է տեղադրված լինի Google Play Service-ի վերջին տարբերակները (10.2.98 կամ բարձր):

4. Ձեր հեռախոսի վրա պետք է տեղադրված լինի  Google App-ի վերջին տարբերակը (6.14.12.21 կամ բարձր):

Ձեր սմարթֆոնում տեղադրված Google Play Service-ի և Google App-ի տարբերակները տեսնելու համար կարգավորումներում բացեք հավելվածների էջը և սեղմելով համապատասխան հավելվածների վրա ստուգեք տեղադրված տարբերակների թվերը:


Եթե Ձեր սմարթֆոնի մեջ տեղադրված չեն պահանջվող տարբերակները, ապա պետք բաժանորդագրվեք այդ ծրագրերի բետա տարբերակներին և Google Play-ից թարմացնեք, կամ էլ ներբեռնեք Apkmirror կայքից:


Նշված թարմացումներն անելուց հետո պետք է մտնեք այս ծրագրերի կարգավորումների էջը և մաքրեք ծրագրերի քեշն ու կուտակած տվյալները:


Այս գործողություններից հետո կարող եք սեղմած պահել հեռախոսի Home կոճակը և օգտվել Google Assistant-ից:
Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի հերթական խաղերը

Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության խմբային փուլի հերթական խաղերը



IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: Հանգստյան օրերին ԵՊՀ նորակառույց սպորտ համալիրում կայացան այս առաջնության խմբային փուլի հերթական խաղերը:


 Pic Pen Colorbook: «Ներկիր ինքդ» սկզբունքով հայկական գունազարդման խաղ

Pic Pen Colorbook: «Ներկիր ինքդ» սկզբունքով հայկական գունազարդման խաղ


5 հոգուց բաղկացած հայկական Pic Pen ստարթափը ստեղծել է Pic Pen Colorbook հավելվածը, որը «ներկիր ինքդ» սկզբունքով գունազարդման խաղ է: Pic Pen-ը նմանատիպ այլ ծրագրերից տարբերվում է գունազարդման գործիքների բազմազանությամբ և ներկելու գործընթացի հեշտությամբ. ներկելու ընթացքում գույները դուրս չեն գալիս տվյալ հատվածի եզրագծից ու չեն խառնվում իրար: Հավելվածը բաղկացած է 6 թեմատիկ բաժիններից, որոնցից յուրաքանչյուրում առկա են մեծ թվով նկարներ:



Pic Pen Colorbook հավելվածը հիմնականում նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար, սակայն իր գեղեցիկ ինտերֆեյսով ու գունազարդման երանգներով գրավում է նաև մեծերին: 



Հավելվածն առայժմ հասանելի է միայն iOS համակարգի օգտատերերի համար, սակայն շուտով կթողարկվի նաև Անդրոիդ տարբերակը:



Dropbox-ը հանել է Public թղթապանակի գործառույթը և այլևս ֆայլերի ուղիղ հղումներ չի տրամադրում

Dropbox-ը հանել է Public թղթապանակի գործառույթը և այլևս ֆայլերի ուղիղ հղումներ չի տրամադրում

Dropbox-ը մնացած ամպային ծառայություններից տարբերվում էր նրանով, որ թույլ էր տալիս ստանալ ֆայլերի ուղիղ հղումներ: Օրինակ, եթե Dropbox-ի Public թղթապանակի մեջ տեղադրեինք լուսանկար ու ինչ-որ կայքի html կոդի մեջ գրեինք այդ լուսանկարի ուղիղ հղումը, ապա այն կցուցադրվեր կայքում: Սակայն երեկվանից սկսած Dropbox-ը հանել է Public թղթապանակի գաղափարը: Այժմ ֆայլերով կիսվելու համար Dropbox-ը գեներացնում է Public հղում, որի վրա սեղմելով բացվում է Dropbox-ի կայքը և ֆայլը ցուցադրվում է անմիջապես կայքի մեջ:


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Dropbox-ը դադարեցրեց նաև html ֆայլերի ռենդերինգը: Այսինքն Dropbox-ի Public թղթապանակի մեջ տեղադրված html ֆայլերը չէին ցուցադրվում որպես վեբ կայքեր:


Այս փոփոխություններն անկասկած բացասական են օգտատերերի համար, քանի որ համացանցում բազմաթիվ կայքեր ու նախագծեր հիմնված են հենց Dropbox-ում տեղադրված Public հղումների վրա: Այս փոփոխության արդյունքում ժամանակավոր չեն աշխատի նաև իմ ստեղծած որոշ նախագծեր, սակայն կաշխատեմ արագ շտկել այս խնդիրը:
Ինչպես տեղադրել Snapchat-ի մրցակից համարվող Facebook Flash հավելվածը

Ինչպես տեղադրել Snapchat-ի մրցակից համարվող Facebook Flash հավելվածը


2016թ. նոյեմբերին Ֆեյսբուքը թողարկեց նոր հավելված, որը նպատակը Snapchat-ի հետ մրցակցելն է: Այդ հավելվածը կոչվում է Flash և առայժմ պաշտոնապես հասանելի է միայն Բրազիլիայում: Սակայն Անդրոիդ համակարգի ցանկացած օգտատեր կարող է ներբեռնել այս հավելվածի apk ֆայլը և օգտվել դրանից:

Հիշեցնեմ, որ apk ֆայլեր տեղադրելու համար պետք է նախևառաջ սմարթֆոնի կարգավորումներում միացնեք Unknown sources կարգավորումը: