Ինչպես 2 ամիս շարունակ սմարթֆոնով անվճար դիտել հայկական և արտասահմանյան հեռուստաալիքները

Ամսաթիվ

Beeline-ը բջջային կապի բոլոր բաժանորդների համար մարտի 8-ից մեկնարկել է հատուկ ակցիա, որը կգործի մինչև սույն թվականի մայիսի 9-ը: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը:


Հավելվածի մուտքի կոդն է 2050, գաղտնաբառ՝ 2050։ Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։


Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների համար զրոյացվելու է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի: 


Հեռուստաալիքների ցանկն է Հ1, 21 TV, ArmNews, Карусель, Матч!Футбол1, BBC World News, ԲԱԶՄՈՑ TV, ԿԻՆՈՄԱՆ TV, ՖԻԼՄԶՈՆ TV, ԹԱՎԱ TV, ОРТ, RU TV, RTG TV, Телекафе, МузТВ։


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն