Dropbox-ը հանել է Public թղթապանակի գործառույթը և այլևս ֆայլերի ուղիղ հղումներ չի տրամադրում

Dropbox-ը մնացած ամպային ծառայություններից տարբերվում էր նրանով, որ թույլ էր տալիս ստանալ ֆայլերի ուղիղ հղումներ: Օրինակ, եթե Dropbox-ի Public թղթապանակի մեջ տեղադրեինք լուսանկար ու ինչ-որ կայքի html կոդի մեջ գրեինք այդ լուսանկարի ուղիղ հղումը, ապա այն կցուցադրվեր կայքում: Սակայն երեկվանից սկսած Dropbox-ը հանել է Public թղթապանակի գաղափարը: Այժմ ֆայլերով կիսվելու համար Dropbox-ը գեներացնում է Public հղում, որի վրա սեղմելով բացվում է Dropbox-ի կայքը և ֆայլը ցուցադրվում է անմիջապես կայքի մեջ:


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Dropbox-ը դադարեցրեց նաև html ֆայլերի ռենդերինգը: Այսինքն Dropbox-ի Public թղթապանակի մեջ տեղադրված html ֆայլերը չէին ցուցադրվում որպես վեբ կայքեր:


Այս փոփոխություններն անկասկած բացասական են օգտատերերի համար, քանի որ համացանցում բազմաթիվ կայքեր ու նախագծեր հիմնված են հենց Dropbox-ում տեղադրված Public հղումների վրա: Այս փոփոխության արդյունքում ժամանակավոր չեն աշխատի նաև իմ ստեղծած որոշ նախագծեր, սակայն կաշխատեմ արագ շտկել այս խնդիրը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն