Ֆեյսբուքի բջջային տարբերակում հայտնվել են ֆիլտրեր, «Պատմություններ» և Direct հաղորդագրություններ

Ամսաթիվ

Որոշ օգտատերերի մոտ Facebook սոցիալական ցանցի բջջային հավելվածներում հայտնվել է Stories կոչվող գործառույթը, որը թույլ է տալիս ստեղծել «պատմություններ» և լուսանկարներով ու տեսհոլովակներով կիսվել ընկերների հետ: Սա շատ նման է Instagram-ում, Snapchat-ում և Facebook Messenger-ում առկա համանուն ֆունկցիային:
Facebook-ի ոնր բջջային հավելվածում նորությունների հոսքի վերևում ցուցադրվելու են ընկերների լուսանկարները, որոնց վրա սեղմելով կարող եք հերթով տեսնել ընկերների «պատմությունները»: Հրապարակված լուսանկարները Stories բաժնում մնում են ընդամենը 24 ժամ և այնուհետև անհետանում:
Եթե այնուամենայնիվ որոշ օգտատերեր չեն ցանկանում կիսվել իրենց պատմություններով բոլոր ընկերների հետ, ապա կարող ենք օգտվել նոր Direct ֆունկցիայից: Այս դեպքում ստացողը կարող է տեսնել Ձեր պատմությունը մեկ անգամ, որից հետո այն այլևս հասանելի չի լինի:
Ֆեյսբուքի բջջային հավելվածում ավելացել է նաև Camera Effects տեսախցիկը, որը պարունակում է բազմաթիվ ու բազմաժանր ֆիլտրեր: Օգտատերերը կարող են սեղմել Ֆեյսբուքի հավելվածում վերևում գտնվող տեսախցիկի վրա և կիրառել տարբեր էֆեկտներ իրենց լուսանկարների կամ տեսանյութերի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն