Facebook Messenger-ում հայտնվելու է dislike-ի կոճակ

Ամսաթիվ

Ֆեյսբուքից օգտատերերը երկար տարիներ պահանջում էին dislike (չհավանել) կոճակը, սակայն Ֆեյսբուքում այդպես էլ չհայտնվեց այդ կոճակը: Դրա փոխարեն հայտնվեցին like կոճակի մի քանի այլ տարատեսակներ, որոնց միջոցով օգտատերերը կարող են արտահայտել իրենց էմոցիաները:


Սակայն պարզվում է, որ այնուամենայնիվ Ֆեյսբուքը որոշել է dislike կոճակ տեղադրել Messenger հավելվածում: Այսինքն զրուցակիցների գրված հաղորդագրությունների կողքին հայտնվելու է նոր կոճակ, որի վրա սեղմելով կբացվի էմոցիաներ պարունակող նոր վահանակ, որի վրա առկա է նաև dislike-ի կոճակը: 


Այս նոր ֆունկցիան առայժմ հասանելի է քիչ թվով օգտատերերի համար և մոտ ապագայում հասանելի կլինի բոլորի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն