Onex-ի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում

Ամսաթիվ


Վերջին շրջանում Հայաստանում հայտնվեցին մի քանի վճարովի ծառայությունները, որոնք թույլ են տալիս գնումներ կատարել արտասահմանյան հայտնի կայքերից և մի քանի օր անց ստանալ պատվերները Հայաստանում: Onex-ը հանդիսանում է նմանատիպ ծառայություններից մեկը և կատարում է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման ծառայություններ: Onex-ից օգտվելը շատ հեշտ է: Պետք է նախևառաջ գրանցվեք այս կայքում, այնուհետև ստանաք Ձեր անհատական հասցեներն ու արտասահմանյան գնումների կայքերում նշել այդ հասցեները:



Վերջերս Onex-ը թողարկել է նաև Android ու iOS համակարգերի համար բջջյային հավելվածներ, որոնցով կարող եք մուտք գործել ձեր հաշիվները և ստանալ տեղեկություն պատվերների կարգավիճակի մասին: Հավելվածներն ունեն նաև push ծանուցումների գործառույթ:




Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն