Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Samsung-ը ներկայացրեց Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները



Ինչպես և սպասվում էր Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները, որոնք ունեն ամբողջովին նոր դիզայն: Այս սմարթոնների առաջնային մասում տեղադրված է Infinity Display էկրանը, որը կողքի հատվածներում չունի շրջանակ: S8 սմարթֆոնի Super AMOLED էկրանը 5.8 դույմ է՝ 2960×1440 թողունակությամբ, իսկ S8 Plus-ինը՝ 6.2 դույմ՝ նույն թողունակությամբ: Նոր սմարթֆոնների առաջնային մասում չկան Home և այլ ֆիզիկական կոճակները: Բոլոր այդ կոճակները տեղափոխվել են էկրանի մեջ:

Վաճառվող տարածաշրջանից կախված սմարթֆոնները հասանելի կլինեն տարբեր պրոցեսորներով: ԱՄՆ-ի շուկայի համար տեղադրված է 8 միջուկով աշխատող 2.35Գհց Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, իսկ միջազգային տարբերակներում՝ 2.35Գհց Samsung Exynos պրոցեսոր: Սմնարթֆոնների օպերատիվ հիշողությունը 4Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64Գբ:



Նոր սմարթֆոններում թարմացվել են նաև տեսախցիկները, ինչի շնորհիվ գիշերային և ցերեկային լուսանկարներն ավելի որակով են: S8-ի հիմնական տեսախցիկը 12Մպ է, իսկ առաջնայինը՝ 8Մպ:



Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոններում հասանելի են LTE Cat.16, Wi-Fi a/b/g/n/ac, Bluetooth 5.0, NFC, MST մոդուլները: Վերջինը պատասխանատու է Samsung Pay-ի համար: Ի շնորհիվ Bluetooth 5.0 տեխնոլոգիայի, S8 սմարթֆոններին հնարավոր է միանգամից միացնել երկու Bluetooth սարք և լսել երաժշտություն: Սմարթֆոնների վրա կան USB-C, 3.5մմ աուդիո և microSD քարտի բնիկները: 



Սմարթֆոնները պատրաստված են IP68 ստանդարտով և պաշտպանված են փոշուց ու ջրից: Galaxy S8-ի մարտկոցը 3000 մԱ/ժ է, իսկ S8 Plus-ինը՝ 3500 մԱ/ժ: Սմարթֆոնները հնարավոր է նաև լիցքավորել անլար: Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոններն աշխատում են Android 7.0 Nougat օպերացիոն համակարգով:



Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնների մատնահետքի սկաները տեղադրված է հետնամասում: Սմարթֆոնների վրա տեղադրված է նաև աչքի/դեմքի սկաներ, որն օգտագործվում է սմարթֆոնն արգելափակելուց հանելու, ինչպես նաև վճարումները հաստատելու համար: 



Սմարթֆոնների վրա տեղադրված է նաև Bixby ինքնուսուց վիրտուալ օգտականը, որից օգտվելու համար սմարթֆոնի կողքի հատվածում տեղադրված է հատուկ ֆիզիկական կոճակ:
Samsung Galaxy S8 և S8 Plus սմարթֆոնները կարող են նաև վերածվել համակարգչի ի շնորհիվ Samsung DeX սարքի: Սմարթֆոններն այդ սարքի մեջ տեղադրելուց հետո կարող եք մկնիկով կամ ստեղնաշարով կառավարել սմարթֆոնը, բացմապատուհանային ռեժիմում տեսնել ու կառավարել սմարթֆոնի ֆայլերը, բացել ծրագրեր և կատարել այլ գործողություններ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն