Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Վերջապես հայկական Shadowmatic խաղը հասանելի է նաև Android-ի համար


Հայկական Triada Studio LLC ընկերությունը վերջապես թողարկեց Shadowmatic խաղի Անդրոիդ տարբերակը: Հիշեցնեմ, որ Shadowmatic-ը իրենից ներկայացնում է երևակայական գլուխկոտրուկ: Խաղում պետք է պտտել օբյեկտները և դրանց ստվերներով ստանալ պահանջվող պատկերը: 



Էկրանը ներքևի հատվածում ցուցադրվում է մի քանի հուշող ցուցիչ: Այդ ցուցիչի վրա գտնվող կետերը լուսավորվում են այն դեպքում, եթե Ձեր ստացած պատկերը ինչ-որ չափ նման է վերջնական պատկերին: Այսինքն ինչքան շատ կետեր լուավորվեն, այդքան մոտ եք վերջնական արդյունքին:Կարող եք օգտվել նաև լրացուցիչ հուշումներից, որոնք ձեռք են բերվում վաստակած միավորների հաշվին:



Shadowmatic խաղը կարող եք անվճար ներբեռնել Google Play-ից: Խաղի սկզբնական 14 լեվելներն անվճար են, իսկ մնացած լեվելներն ակտիվացնելու համար պետք է որոշակի գումարով դրանք ակտիվացնեք:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն