Torrent ֆայլեր գտնելու լավագույն որոնողական համակարգերից մեկը՝ Sky torrents

Ամսաթիվ


Torrent ֆայլեր պարունակող կայքերը հիմնականում պարունակում են չափազանց մեծ քանակությամբ գովազդային վահանակներ, շփոթեցնող Download կոճակներ, դուրս թռնող պատուհաններ և այլ նմանատիպ խանգարող էլեմենտներ: Բացի դրանից, Torrent կայքերից մեծ մասում պարտադիր պետք է գրանցվել:



Պարզվում է կան Torrent ֆայլեր որոնելու կայքեր, որոնք չունեն վերևում նշված բացասական կողմերը: Դրանցից մեկը Sky torrents-ն է, որի կարգախոսն է՝ Complete Privacy, Zero tracking ( NO Cookies, NO javascript , NO ads ): Այսինքն օգտատիրոջ գործողություններին չեն հետևում ու ինֆորմացիա չեն հավաքում, խանգարող javascript կոդեր ու գովազդներ չկան:


Sky torrents կայքում կա ընդամենը մեկ որոնման դաշտ, որտեղ կարող եք գրել անհրաժեշտ ֆայլի անունը և ստանալ գտնված ֆայլերի ցանկը, որը կարող եք դասավորել մի քանի չափորոշիչներով:


Sky torrents կայքում կա նաև Top1000 բաժին, որտեղ տեղադրված են ամենաշատ ներբեռնված 1000 torrent-ները:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն