Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Messenger-ի թեթևացված տարբերակն արդեն հասանելի է Հայաստանի ու մնացած երկրների համար

Messenger-ի թեթևացված տարբերակն արդեն հասանելի է Հայաստանի ու մնացած երկրների համար


Ամիսներ առաջ Ֆեյսբուքը Անդրոիդի համար թողարկեց Messenger-ի թեթևացված տարբերակը՝ Messenger Lite-ը, որն այն ժամանակ հասանելի էր միայն մի քանի երկրների օգտատերերի համար: Իհարկե հնարավոր էր ներբեռնել apk ֆայլը և տեղադրել ցանկացած հեռախոսի վրա, սակայն պաշտոնապես Google Play-ից ներբեռնել հնարավոր չէր: Այսպիսով Ֆեյսբուքը որոշել է հանել այդ սահամանափակումը և Messenger Lite-ը հասանելի է դարձրել ևս 136 երկրների օգտատերերի համար:


Messenger Lite-ում օգտատերերը կարող են փոխանակվել հաղորդագրություններով, ստիքերներով, լուսանկարներով ու հղումներով: Այս հավելվածում օգտատերերը չեն կարող կատարել աուդիո/վիդեո զանգեր, օգտվել լրացուցիչ հավելվածներից, լուսանկարների ֆիլտրերից ու Messenger Day ֆունկցիայից: Այսինքն, եթե դուք չեք օգտվում նշված ֆունկցիաներից ու ցանկանում եք Messenger-ով պարզապես ուղարկել հաղորդագրություններ, ապա կարող եք օգտվել Messenger Lite-ից: Բացի այդ, Lite տարբերակը նախատեսված է հիմնականում ոչ այդքան հզոր սմարթֆոնների համար և օգտագործում է ավելի քիչ ռեսուրսներ:

Ներկայացվեց Call of Duty: WWII խաղի թրեյլերը

Ներկայացվեց Call of Duty: WWII խաղի թրեյլերը


Ինչպես Անդրոիդում Youtube-ի տեսահոլովակը տեղադրել մնացած պատուհանների վրա

Ինչպես Անդրոիդում Youtube-ի տեսահոլովակը տեղադրել մնացած պատուհանների վրա


Flytube հավելվածը թույլ է Youtube-ի տեսահոլովակի պատուհանը տեղադրել  մնացած պատուհանների վրա և սմարթֆոնով աշխատելու ընթացքում միաժամանակ դիտել Youtube-ի վիդեոները: Flytube-ն արտաքնապես նման է Youtube հավելվածին: Հնարավորություն կա նաև մուտք գործել Ձեր հաշիվ և տեսնել հաշվի հետ կապված տեսանյութերը: Flytube հավելվածը չկա Google Play-ում, սակայն կարող եք ներբեռնել apk ֆայլը և տեղադրել:

Microsoft To-Do: Առաջադրանքներ պլանավորելու և կատարելու նոր գործիք

Microsoft To-Do: Առաջադրանքներ պլանավորելու և կատարելու նոր գործիք


Microsoft ընկերությունը ներկայացրեց նոր գործիք, որը նախատեսված է առաջադրանքներ պլանավորելու և կատարելու համար: Այս գործիքը հասանելի է ինչպես վեբ, այնպես էլ Android/iOS/Windows 10 տարբերակներով: To-Do կոչվող գործիքը թույլ է տալիս ստեղծել առաջադրանքների ցանկեր, ստանալ ծանուցումներ դրանք կատարելու մասին և կառավարել դրանց կատարման ընթացքը:


Այս նոր գործիքը գրեթե ոչնչով չի տարբերվում մեկ այլ նմանատիպ հայտնի ծառայությունից, որը կոչվում է Wunderlist: Հիշեցնեմ, որ 2015թ. Microsoft-ը գնեց այս ծառայությունը և հիմա փորձում է դրա հիման վրա ստեղծել նոր գործիք:



Microsoft To-Do գործիքում առկա առանցքային գործառույթներից է My Day-ը, որտեղ տեղադրվում են տվյալ օրվա առաջադրանքները և մոտիվացնում է օգտատերերին:


Microsoft To-Do գործիքը միացված է Office 365-ին և ավտոմատ սինխրոնիզացնում է Outlook-ի և օֆիսի փաթեթի մնացած ծրագրերի առաջադրանքները: Այս նոր գործիքը թույլ է տալիս նաև ներմուծել Wunderlist-ի և այլ ծրագրերի առաջադրանքների ցանկերն ու առաջադրանքները:

վեբ տարբերակը
Android հավելվածը
iOS հավելվածը
Windows հավելվածը
Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության կիսաեզրափակիչի խաղերը

Կայացան IT Futsal Cup 2017 առաջնության կիսաեզրափակիչի խաղերը


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում են 35 թիմեր: ԵՊՀ սպորտ համալիրում կայացան այս առաջնության կիսաեզրափակիչի խաղերը:


Առաջնության եզրափակիչ և 3-րդ հորիզոնականի խաղերը տեղի կունենան ապրիլի 29-ին:

Sony-ն կրկնապատկել է PS4 Slim-ի ներքին հիշողությունը (1Տբ), սակայն գինը թողել է անփոփոխ

Sony-ն կրկնապատկել է PS4 Slim-ի ներքին հիշողությունը (1Տբ), սակայն գինը թողել է անփոփոխ


Sony ընկերությունը վաճառքի է հանել թարմացված PS4 Slim կոնսոլներ, որոնցում միակ փոփոխությունը ներքին հիշողության ծավալն է: Չնայած, որ թարմացված կոնսոլներն ունեն 1Տբ ներքին հիշողություն, Sony-ն որոշել է դրանց գինը թողնել անփոփոխ՝ 300$: 
Facebook Spaces պլատֆորմով օգտատերերը կարող են միաժամանակ հայտնվել միևնույն վիրտուալ միջավայրում

Facebook Spaces պլատֆորմով օգտատերերը կարող են միաժամանակ հայտնվել միևնույն վիրտուալ միջավայրում


Camera Effects պլատֆորմի հետ մեկտեղ Ֆեյսբուքը ներկայացրեց նաև Facebook Spaces պլատֆորմի բետա տարբերակը: Այս պլատֆորմի միջոցով Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցների օգտատերերը կարող են միաժամանակ հայտնվել միևնույն վիրտուալ միջավայրում և իրար հետ ինչ-որ գործողություն կատարել: 


Այսինքն, Facebook Spaces-ն իրենից ներկայացնում է սոցիալական ցանց, որից կարող են օգտվել Oculus ակնոցները կրելով: Facebook Spaces հավելվածի բետա տարբերակն արդեն անվճար հասանելի է Oculus Store-ում:


Facebook Spaces-ում հնարավոր է պրոֆիլների լուսանկարներով ստեղծել 3D ավատարներ: Ավատարները կարող են ժպտալ, ծիծաղել և արտահայտել էմոցիաներ:


Facebook Spaces-ում օգտատերերը կարող են շփվել միմյանց հետ օրինակ Մեսենջերով զանգելու միջոցով: Օգտատերերը կարող են նաև միասին նկարել, դիտել 360 ֆիլմեր, խաղեր խաղալ, VR սելֆիներ անել և կատարել նմանատիպ այլ գործողություններ: Ոմանք արդեն Facebook Spaces-ը նմանեցնում են «Матрица» ֆիլմին:


F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքը ներկայացրեց Camera Effects Platform-ը

F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքը ներկայացրեց Camera Effects Platform-ը


Երեկ կայացավ հերթական F8 համաժողովը, որտեղ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներկայացրեց նոր պլատֆորմ: Խոսքը գնում է Camera Effects Platform-ի մասին, որը նախատեսված է ծրագրավորողների համար: Այս պլատֆորմի միջոցով հնարավոր կլինի լուսանկարների ու տեսանյութերի համար ստեղծել լրացուցիչ իրականության (AR) էլեմենտներ: Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքը շաբաթներ առաջ ներկայացրեց Camera հավելվածը, որը թույլ էր տալիս լուսանկարների կամ տեսանյութերի վրա տեղադրել լրացուցիչ օբյեկտներ կամ անիմացիաներ:
Camera Effects Platform-ը ծրագրավորողներին է առաջարկում երկու գործիքներ: Առաջին կոչվում է Frame Studio և արդեն հասանելի է այստեղ: Frame Studio-ով կարող եք ստեղծել շրջանակներ և Ֆեյսբուքի հաստատումից հետո այն կհայտնվի սոցցանցում: 
Երկրորդ գործիքը կոչվում է AR Studio և հասանելի է առայժմ քիչ թվով մարդկանց համար: Այս ծրագրով հնարավոր է ստեղծել AR էլեմենտներ: Ծրագրից օգտվելու համար նախևառաջ պետք է հայտ լրացնել:


Camera Effects Platform-ն ավտոմատ ճանաչում է լուսանկարում առկա օբյեկտները և դրանց վրա կիրառում համապատասխան գործողություններ: Օրինակ հնարավոր է այնպես անել, որ սրճի բաժակից ծուխ դուրս գա, կամ ծաղիկների վրա անձրև տեղա: 


Հնարավոր է նաև սեղանի վրա դրված բաժակը վերածել ամրոցի և կրակել թշնամիներին: Այս պլատֆորմում խաղերը հասանելի կլինեն ավելի ուշ:
Koshikner.am: Երևանի խանութների կոշիկները մեկ հարթակում

Koshikner.am: Երևանի խանութների կոշիկները մեկ հարթակում


Չունե՞ք շատ ժամանակ, բայց ցանկանում եք կոշիկներ գնել: Դժվարանու՞մ եք գտնել կոշիկներ Երևանում: Ծանոթ չե՞ք խանութների տեսականիներին և գներին: Այս բոլոր խնդիրների լուծումները առաջարկում է նորաստեղծ www.koshikner.am կայքը: 




Այն կոշիկների կենտրոնացված համակարգ է, որտեղ ներկայացված են Երևանի տարբեր բրենդային խանութների տեսականիները մեկ հարթակի վրա: Գործընկեր խանութների շարքում են Aldo, Baldi, Ckarks, Geox, Ecco, Megasport, Skechers, Pierre Cardin և շատ այլ բրենդային խանութներ:




Շատ կարճ ժամանակում կայքը ստացավ լայն ճանաչելիություն և պիտանի դարձավ հազարավոր հաճախորդների՝ մասնավորապես մարդկանց ովքեր աշխատանքի, կենցաղի կամ այլ պատճառներով չեն հասցնում շրջել խանութներով:

Եկեք տեսնենք, թե ինչ գործառույթներ ու ծառայություններ ունի այս կայքը:

Առաքում
Առաքումը իրականացվում է նույն օրը, ցանկացած հասցեով (աշխատավայր, տուն): Հնարավոր է պատվիրել մի քանի մոդել ու չափս տարբեր խանութներից: Առաքում պատվիրելիս գնելը պարտադիր չէ: Առաքման վճարը 500դր է:


Ամրագրում
Օգտատերը կարող է պատվիրել մոդելի ամրագրում և այցելել խանութի սրահ իրեն հարմար ժամին, վստահ լինելով որ այն չի վաճառվի նախքան այցը: Ամրագրումը նույնպես գնել չի պարտադրում և անվճար է:

360° դիտում
Կայքում առկա յուրաքանչյուր կոշիկ նկարահանված է 360°-ով: Այսինքն հնարավոր է կոշիկը մկնիկով կամ մատով պտտել ցանկացած անկյան տակ և օնլայն խոշորացույցի օգնությամբ զննել բոլոր դետալները:




Ֆիլտրեր
Կայքի «Խելացի» ֆիլտրերը թույլ են տալիս փնտրել կոշիկը միաժամանակ տարբեր խանութներից, ֆիլտրելով դրանք ըստ՝ կոշիկի տեսակի, խանութի, գնի, գույնի, չափսի, արտաքին/ներքին նյութի և ներբանի նյութի:


Մանրամասն ինֆորմացիա
Կայքի օգնությամբ կարող եք տեղեկանալ խանութում առկա չափսերի, գների և զեղչերի վերաբերյալ: Այս տեղեկությունը շարունակաբար թարմացվում է: Կայքը պարունակում է նաև յուրաքանչյուր մոդելի ամբողջական նկարագրությունը, որի շնորհիվ կարող եք մանրամասն տեղեկանալ կոշիկի նյութերի և այլ լրացուցիչ ինֆորմացիայի մասին:



Koshikner.am կայքում շուտով ավելանալու է նաև «Առաքում Մարզերով» ծառայությունը և «Աքսեսուարներ» բաժինը: Կայքի նորություններին ծանոթանալու համար կարող եք հետևել Ֆեյսբուքյան էջին:

Ինչպես ակտիվացնել Youtube-ի թաքնված սև ինտերֆեյսը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի թաքնված սև ինտերֆեյսը


Պարզվում է, որ YouTube կայքն ունի թաքնված սև ինտերֆեյս, որը միացնել/անջատելու կոճակը տեսնելու համար պետք է նախևառաջ հատուկ cookie ստեղծել ինտերնետ դիտարկչի մեջ:

1. Google Chrome-ով բացեք YouTube կայքը:
1. Սեղմեք ctrl+shift+I:
2. Գործիքների պատուհանում բացեք Console բաժինը:


3. Գրեք այս տեքստը և սեղմեք Enter:

document.cookie="VISITOR_INFO1_LIVE=fPQ4jCL6EiE"

4. Փակեք գործիքների պատուհանը և թարմացրեք էջը: 


5. Վերևի աջ անկյունում սեղմեք Ձեր ավատարի վրա ու կտեսնեք Dark mode կոճակը: Սեղմեք այդ կոճակի վրա և միացրեք/անջատեք սև ինտերֆեյսը:

Firefox-ի դեպքում պետք է նախևառաջ նույն քայլերով բացեք գործիքների պատուհանը, գրեք allow pasting և դրանից հետո գրեք այս տեքստը՝

var cookieDate = new Date(); cookieDate.setFullYear(cookieDate.getFullYear( ) + 1); document.cookie="VISITOR_INFO1_LIVE=fPQ4jCL6EiE; expires=" + cookieDate.toGMTString( ) + "; path=/";

Microsoft-ը դադարեցրեց Windows Vista-ի սպասարկումը

Microsoft-ը դադարեցրեց Windows Vista-ի սպասարկումը



Ապրիլի 11-ին Microsoft-ը դադարեցրեց Windows Vista օպերացիոն համակարգի սպասարկումը: Այսինքն Microsoft-ն այլևս թարմացումներ ու շտկումներ չի կատարի այս համակարգում: Հիշեցնեմ, որ այս համակարգը թողարկվել է մոտ 10 տարի առաջ, սակայն այդպես էլ հաջողության չհասավ: Vista-ի թողարկումից կարճ ժամանակ անց Microsoft-ը դրա հիման վրա թողարկեց ավելի լավ աշխատող Windows 7-ը:



Չնայածս Vista-ի անհաջողություններին, այս օպերացիոն համակարգում առաջին անգամ ներդրված մի քանի գործառույթներ շարունակեցին տեղադրվել գալիք օպերացիոն համակարգերում: 


Դրանցից է օրինակ Windows Aero Glass ինտերֆեյսը, Windows+Tab-ով բացված ծրագրերը թերթելու ֆունկցիան, ձևափոխված ու որոնելու հնարավորությամբ Start մենյուն և այլն:
Google AutoDraw-ն գուշակում է, թե ինչ է նկարում օգտատերը ու առաջարկում է պատրաստի օբյեկտը

Google AutoDraw-ն գուշակում է, թե ինչ է նկարում օգտատերը ու առաջարկում է պատրաստի օբյեկտը



Google ընկերությունը թողարկել է AutoDraw կոչվող օնլայն ծառայությունը, որը կարողանում է գուշակել, թե ինչ է նկարում օգտատերը և նկարելու ընթացքում առաջարկում է պատրաստի պատկերը:


Այսինքն, եթե ցանկանում եք օրինակ շուն նկարել, սակայն Ձեր նկարելու ունակությունները մեղմ ասած այդքան էլ լավը չեն, ապա կարող եք մոտավոր նկարել շան պատկերի նման մի բան, իսկ Google-ը ավտոմատ կգուշակի որ շուն եք նկարում ու կառաջարկի շան պատրաստի պատկեր:

Առաջարկվող պատկերի վրա սեղմելով կարող եք այն տեղադրել նկարի մեջ ու վերջնական աշխատանքը պահպանել համակարգչի մեջ:



AutoDraw ծառայությունը աշխատում է ինչպես բջջային սարքերի, այնպես էլ համակարգիչների վրա:

Ճապոնիայում սկսել են վերարտադրել Տամագոչի խաղալիքները

Ճապոնիայում սկսել են վերարտադրել Տամագոչի խաղալիքները


Վերջերս Nintendo ընկերությունը վերարտադրեց NES կոնսոլը, հետո Nokia-ն վերարտադրեց 3310 հեռախոսը, այժմ էլ Bandai ընկերությունը սկսել է վերարտադրել հայտնի Տամագոչի խաղալիքները: Նշեմ նաև, որ օրիգնալ Տամագոչիները միջազգային շուկայում հայտնվել են ուղիղ 20 տարի առաջ:


Տվյալ պահին նոր թողարկված Տամագոչիները հասանելի են միայն Ճապոնիայի շուկայի համար և արժեն մոտ 18 դոլար:
Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ում

Ինչ փոփոխություններ կան Windows 10 Creators Update-ում


Microsoft ընկերությունը թողարկեց երկար սպասված Windows 10 Creators Update-ը, որտեղ կատարվել են մի շարք փոփոխություններ: Եկեք տեսնենք, թե ինչ նշանակալի փոփոխություններ կան այս թարմացման մեջ:

Ձայնով կարգավորումներ
Եթե համակարգչի վրա տեղադրեք մաքուր Windows 10, ապա կարող եք ձայնով կատարել սկզբնական կարգավորումները Cortana օգնականի միջոցով:


Խաղային ռեժիմ
Xbox app հավելվածում հայտնված նոր Game Mode ռեժիմը միացնելու դեպքում համակարգչի պրոցեսորն ու վիդեոքարտը առաջնահերությունը կտան խաղերին: Այսինքն հետին ֆոնում աշխատող պրոցեսները ավելի քիչ ռեսուրսներ կստանան:


Խաղերի հեռարձակում
Xbox app հավելվածում ավելացել է նաև streaming ֆունկցիա, որի միջոցով խաղասերները կարող են ուղիղ եթերում հեռարձակել և տեսնել խաղերը: Հեռարձակելու համար պետք է խաղի ընթացքում սեղմել Windows + G կոճակները և բացված պատուհանում սեղմել հեռարձակման կոճակը:


Պատկերը պատկերի մեջ
Windows 10-ի հավելվածների համար ավելացել է picture-in-picture գործառույթը: Windows 10-ում ներառված Movies & TV հավելվածը թույլ է տալիս տեղադրել տեսանյութերը ամենավերևում և աշխատելու ընթացքում տեսնել դրանք: Windows 10-ում ներառված Skype հավելվածում նույնպես կա այս ֆունկցիան: Հավելվածներ ստեղծողները կկարողանան այս ֆունկցիան ներդնել իրենց հավելվածներում:



Գիշերային ռեժիմ
Windows 10-ն այժմ կարող է մութ ժամերին նվազեցնել կապույտ գույնը և աչքերի համար ավելի հարմար գույներ ցուցադրել:


Start Menu-ի թղթապանակներ
Start Menu-ում կարող եք ստեղծել թղթապանակներ և դրանցում տեղադրել հավելվածների նշանները:



Պայմանական արգելափակում
Windows 10-ում ավելացել է Dynamic Lock ֆունկցիան, որն արգելափակում է համակարգիչը՝ դրանից հեռանալու դեպքում: Օրինակ կարող եք Bluetootհ-ի միջոցով կապել հեռախոսը համակարգչին և համակարգչից հեռանալու դեպքում այն ավտոմատ կարգելափակվի:


Paint 3D
Windows 10-ում ավելացել է հայտնի paint ծրագրի եռաչափ տարբերակը, որը կոչվում է Paint 3D: Այս ծրագիրը թույլ է տալիս նկարել եռաչափ տեքստեր, պատկերներ կամ ներմուծել Remix3D.com կայքի օգտատերերի կողմից պատրաստված 3D օբյեկտներ:



Թարմացված Microsoft Edge
Windows 10-ում թարմացել է Microsoft Edge դիտարկիչը: Այժմ կարող եք խմբավորել ու պահպանել որոշ թաբեր՝ հետագայում դրանց բացելու ակնկալիքով: Edge դիտարկչում ավելացել է նաև էլեկտրոնային գրքեր և 360 տեսանյութեր դիտելու հնարավորություն: 



Թարմացումների բարելավված կարգավորումներ
Այժմ կարող եք ավելի լավ կարգավորել Windows 10-ի թարմացումները: Օրինակ կարող եք նշել համակարգչի ակտիվ ժամերը կամ մեկ շաբաթով սառեցնել թարմացումները:



Անվտանգության բարելավված կարգավորումներ
Windows 10-ում բարելավվել են նաև անվտանգության կարգավորումները (օրինակ գովազդներ ցուցադրելու համար օգտատիրոջից ինֆորմացիա հավաքագրելը):