Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Անոմալ երևույթներ երկնքում- Գաղտնիքների բանալի

Անոմալ երևույթներ երկնքում- Գաղտնիքների բանալի


Հարգելի այցելուներ, այսուհետ Արմբլոգում կարող եք հետևել Գաղտնիքների բանալի կոչվող հաղորդաշարին: Առաջին թողարկումը վերաբերում է երկնքում կատարվող անոմալ երևույթներին:
Intel-ը ներկայացրեց 4-ից 18 միջուկանի Core X պրոցեսորների ընտանիքը և Core i9 պրոցեսորները

Intel-ը ներկայացրեց 4-ից 18 միջուկանի Core X պրոցեսորների ընտանիքը և Core i9 պրոցեսորները


Computex 2017 ցուցահանդեսի ժամանակ Intel-ը պաշտոնապես ներկայացրեց պրոցեսորների նոր շարք, որը կոչվում է Core X: Այս չիպերը նախատեսված են բարձր արդյունավետությամբ i5, i7 և i9 դեսքթոփ համակարգիչների համար: Նախատեսվում էր, որ այս պրոցեսորները կաշխատեն 4-ից 12 միջուկներով: Սակայն, Intel-ը գերազանցեց բոլոր սպասումները և միջուկների առավելագույն քանակը դարձրել է 18:



Core X պրոցեսորներում միաժամանակ կատարվող հոսքերի քանակը 2 անգամ գերազանցում է հասանելի միջուկների թվին: Այսինքն 4 միջուկանի պրոցեսորը աշխատում է 8 հոսքով, 8-ը՝ 16 և այդպես շարունակ: Intel Core X շարքի ամենաէժան պրոցեսորը 4 միջուկով աշխատող Core i5-7640X-ն է: Intel Core X i5/i7 սերիայի պրոցեսորների գները տատանվելու են $242-ից $599:



Intel Core X շարքն ընդգրկում է նաև նոր i9 պրոցեսորները, որոնց գները տատանվելու են $999-ից $1699-ի սահմաններում: Ամենաէժան Intel Core i9-7900X պրոցեսորն աշխատում է 10 միջուկով և 20 հոսքով: Այս պրոցեսորն արժի $999: Core X պրոցեսորների տեխնիկական բնութագրերը կարող եք տեսնել ներքևի աղյուսակում:



Մոտ ապագայում Intel-ը թողարկել է նաև 12,14,16 և 18 միջուկներով աշխատող Core i9 պրոցեսորներ: Core i9 Extreme պրոցեսորը լինելու է առաջին սպառողական դեսքթոփ պրոցեսորը, որն աշխատելու է 18 միջուկով և 36 հոսքով: Այն արժենալու է $1999:



Ubisoft-ը ներկայացրեց Far Cry 5 խաղի առաջին թրեյլերը

Ubisoft-ը ներկայացրեց Far Cry 5 խաղի առաջին թրեյլերը



Ubisoft ընկերությունը մի քանի թիզերներից հետո վերջապես ներկայացրեց Far Cry 5 խաղի առաջին ամբողջական թրեյլերը: Նշեմ, որ Far Cry 5 խաղը թողարկվելու է 2018 թվականի փետրվարին և հասանելի է լինելու PC, PS4 և Xbox One պլատֆորմերի համար:

Google-ի այս կայքը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են միևնույն պատկերը նկարում տարբեր մարդիկ

Google-ի այս կայքը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են միևնույն պատկերը նկարում տարբեր մարդիկ



Ամիսներ առաջ Google-ը ներկայացրեց Quick, Draw! ծառայությունը, որտեղ 20 վայրկյանի ընթացքում անհրաժեշտ է նկարել առաջարկվող պատկերն այնպես, որպեսզի Google-ի  հատուկ ծրագիրը ճանաչի այն:


Այժմ Google-ը որոշել է մեկտեղ հավաքել օգտատերերի կողմից նկարված պատկերները և ցույց տալ, թե ինչպես են միևնույն պատկերը նկարում տարբեր մարդիկ:
CityNabz հայկական հավելվածով կարող եք տեղեկանալ կայանալիք միջոցառումների ու ժամանցային իրադարձությունների մասին

CityNabz հայկական հավելվածով կարող եք տեղեկանալ կայանալիք միջոցառումների ու ժամանցային իրադարձությունների մասին


Ամիսներ առաջ «Օգմա Ափլիքեյշնս»-ը մեկնարկեց ԱՄՆ-ում արդեն լայն ճանաչում գտած CityNabz հավելվածի կիրառումը Հայաստանում: Հավելվածը հնարավորություն է տեսնել քաղաքում կայանալիք միջոցառումներն ու ժամանցային իրադարձությունները: Հավելվածում ներառված են քաղաքի մշակութային օջախները, ժամանցի վայրերը, ակումբներն ու փաբերը, կինոթատրոններն ու սպորտային համալիրները, ինչպես նաև կրթական ու մի շարք այլ հաստատություններ:


CityNabz հավելվածի շնորհիվ օգտատերն ընդամենը մեկ հպումով կարող է շարունակաբար հետևել իր նախընտրած վայրի և սիրելի արտիստի գործունեությանը՝ մշտապես լինելով տեղեկացված: Հավելվածն անվճար է և հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի համար:

«Բացահայտում հաղորդաշարը» վերադառնում է: Առաջին թողարկումը նվիրված է ճակատագրին

«Բացահայտում հաղորդաշարը» վերադառնում է: Առաջին թողարկումը նվիրված է ճակատագրին



Երկու տարվա դադարից հետո վերսկսվում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Բացահայտում» հաղորդաշարը, որին կկարողանաք հետևել նաև Արմբլոգում: Նոր եթերաշրջանի անդրանիկ թողարկումը նվիրված է ճակատագրին:
«Թանգարանների գիշեր» միջոցառման ծրագիրը

«Թանգարանների գիշեր» միջոցառման ծրագիրը


Այս տարի, մայիսի 18-20-ը, թանգարանները հանդես կգան «Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսով և այդ կարգախոսին համահունչ միջոցառումներով: Տարեցտարի մասնակից թանգարանների թիվն աճում է, և այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 113 թանգարաններ կմիանան և հանդես կգան այդ կարգախոսին բնորոշ միջոցառումներով:


Մայիսի 19-ին, Հայաստանի ազգային գրադարանում կբացվի Գրատպության թանգարանը: Իսկ արդեն մայիսի 20-ին կնշվի թանգարանների գիշերը: Այդ օրը թանգարանները բաց կլինեն մինչ ուշ գիշեր:

Հարավ-Կորեացին ուսումը կիսատ թողնելով հիմնել է խաղեր արտադրող ընկերություն, որը շուկայական արժեքով առաջ է անցել LG Electronics-ից

Հարավ-Կորեացին ուսումը կիսատ թողնելով հիմնել է խաղեր արտադրող ընկերություն, որը շուկայական արժեքով առաջ է անցել LG Electronics-ից



Վաճառքի հենց առաջին օրը Հարավ-Կորեական Netmarble Games-ի ակցիաների գները IPO-ի մեկնարկից առաջ հայտարարած գնի հետ համեմատ աճել են 3.2%-ով: Այսպիսով, Netmarble Games-ի շուկայական կապիտալիզացիան հասել է $12,2 միլիարդ դոլարի: Այս ցուցանիշով Netmarble Games-ը անցավ LG Electronics-ին: 


Խաղեր արտադրող ընկերությունների մեջ Netmarble-ը շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այս ընկերությունից ավելի բարձր ցուցանիշներ ունեն միայն շուկայում առկա «մեծ խաղացողները»՝ Sony, Activision, Nintendo և Electronic Arts ընկերությունները:


Netmarble Games-ը հիմնադրվել է 2000 թվականին Պան Ջուն Հյուկի կողմից, ով ուսումը կիսատ թողնելով լքել է ավագ դպրոցը և զբաղվել համակարգչային խաղերի մշակմամբ: Netmarble Games-ի առավել հայտնի ու շահութաբեր խաղերից է Lineage II: Revolution խաղը: Ընկերության մնացած խաղերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Sony-ն ներկայացրել Է սմայլիկների ու էմոջիների մասին պատմող մուլտֆիլմի թրեյլերը

Sony-ն ներկայացրել Է սմայլիկների ու էմոջիների մասին պատմող մուլտֆիլմի թրեյլերը


Sony ընկերությունը ներկայացրեց սմայլիկների ու էմոջիների մասին պատմող մուլտֆիլմի առաջին թրեյլերը: Մուլտֆիլմում էմոջիներն ապրում են հեռախոսի մեջ՝ Տեքստոպոլիս քաղաքում: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մի քանի ամսից:
Ինչպես iPhone 7-ով նկարել իդեալական լուսանկարներ (վիդեոդասեր)

Ինչպես iPhone 7-ով նկարել իդեալական լուսանկարներ (վիդեոդասեր)


Apple ընկերության կայքում հայտնվել են կարճ վիդեոդասեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես տարբեր պարագաներում ստանալ իդեալական լուսանկարներ (օրինակ՝ դիմանկարներ, պանորամաներ և այլն):







Մնացած  վիդեոդասերը կարող եք դիտել Apple Youtube կանալում:



Surro Music: Նոր հայկական սթրիմինգ հավելված երաժշտասերների համար

Surro Music: Նոր հայկական սթրիմինգ հավելված երաժշտասերների համար


Surro-ն (Surround) երաժշտության սթրիմինգի հայկական ծառայություն է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս լսել արտոնագրված երաժշտություն: Surro-ն մի հարթակ է, որը մեկ տեղում հավաքում է հայտնի կատարողներին և երաժշտասերներին:


Օգտատերերի գտնվելու վայրից կախված՝ Surro-ն առաջարկում է համապատասխան երաժշտություն: Այսինքն՝ հնարավոր է լսել տվյալ պահին մոտակայքում ամենաշատը լսվող կատարումները:


Հետևելով նախընտրած կատարողի էջին՝ օգտատերը ստանում է տվյալ կատարողի մասին նորություններ և երաժշտական թարմացումներ: Օգտատերը կարող է պահել դրանք իր անձնական դարանում, ստեղծել սեփական երգացանկ, գրել մեկնաբանություններ և կիսվել:



Surro ծառայությունից օգտվելու առաջին 7 օրն անվճար է, իսկ հետագայում պետք է բաժանորդագրվել: Հավելվածն առայժմ հասանելի է միայն Անդրոիդ համակարգի համար, իսկ iOS տարբերակը կթողարկվի շուտով:

Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից

Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից

Արտասահմանից պատվերների արագ առաքման հայկական Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից: Այսինքն, կարող եք օնլայն գնումներ կատարել Չինական կայքերից և որպես առաքման հասցե նշել այս ծառայությունների տրամադրած հասցեները: Globbing-ն արդեն սկսել է առաքումը Չինաստանից, իսկ Onex-ը կսկսի առաքել մայիսի 22-ից:


Քանի որ Չինական ամենահայտնի օնլայն խանութներից մեկը՝ AliExpress-ը պատվերներ չի առաքում Չինաստանում, այդ պատճառով պետք է առաքման հասցեն ուղարկեք վաճառողին առանձին նամակով: Չինական Taobao.com հայտնի կայքերից մեկն էլ առաքում է Չինաստան, սակայն հասանելի է միայն չինարենով: Կարող եք այս կայքը թարգմանել Google Translate-ով: Իսկ ահա Gearbest.com կայքը հասանելի է անգլերեն տարբերակով և ունի Չինաստան առաքելու գործառույթ:



Ինչպես պաշպտանվել վերջերս տարածված WannaCry վիրուսից

Ինչպես պաշպտանվել վերջերս տարածված WannaCry վիրուսից




Վերջին օրերին աշխարհում տարածվեծ մի համակարգչային վիրուս, որը կոչվում է WannaCrypt կամ WannaCry: Այս վիրուսը կոդավորում է համակարգչի վրա եղած ֆայլերը և ապակոդավորելու համար պահանջում է 300 դոլարին համարժեք Բիթքոին: Վիրուսը հեշտությամբ տարածվում է լոկալ ցանցում, ինչի պատճառով վարակվել են մեծ թվով ընկերությունների համակարգիչներ: Օրինակ Մեծ Բրիտանիայում վարակվել են հիվանդանոցների համակարգիչները, իսկ Գերմանիայում՝ երկաթգծերի կայարանների: Ինտերակտիվ քարտեզի վրա կարող եք տեսնել այս վիրուսով վարակված երկրները:





Այս նոր վիրուսը օտգվում է Windows օպերացիոն համակարգում առկա խոցելիությունից և տարածվում է միայն Windows-ով աշխատող համակարգիչների վրա: Նշեմ, որ մարտ ամսին Microsoft-ը թողարկել էր այս խոցելիությունը վերացնող թարմացում: Այսինքն՝ եթե Դուք հաճախ թարմացնում եք Windows-ը և ունեք վերջին թարմացումները, ապա պաշտպանված եք այս վիրուսից:

Կարող եք նաև Microsoft-ի կայքից ներբեռնել այս խոցելիությունը փակող թարմացումը և տեղադրել: 


P.S.
Աշխատեք ոչ մի դեպքում չսեղմել կասկածելի կամ անծանոթ հասցեներից ստացած նամակները:
Terminator 2 ֆիլմն ամբողջությամբ վերանկարահանվել է GTA 5 խաղի միջոցով

Terminator 2 ֆիլմն ամբողջությամբ վերանկարահանվել է GTA 5 խաղի միջոցով


Ռուս վիդեոբլոգեր Միխաիլ Կրամերն կարողացել է GTA 5 խաղի միջոցով վերանկարահանել Terminator 2 ֆիլմը: Ֆիլմի ձայնային էֆեկտներն ու խոսակցությունները մոնտաժվել է ֆիլմի օրիգինալ ռուսական թարգմանությունից, իսկ անիմացիաները ստեղծվել են GTA 5-ի հատուկ մոդերի ու սկրիպտների շնորհիվ:

Windows 10-ում կհայտնի վիդեոներ մոնտաժելու համար նախատեսված Story Remix ծրագիրը

Windows 10-ում կհայտնի վիդեոներ մոնտաժելու համար նախատեսված Story Remix ծրագիրը


Microsoft Build 2017 համաժողովի ժամանակ Microsoft-ը ներկայացրեց վիդեոներ մոնտաժելու համար նախատեսված նոր ծրագիր, որը կոչվում է Story Remix: Այն ներառվելու է Windows 10-ի մեջ և հասանելի է լինելու Fall Creators Update թարմացման մեջ: Նշեմ, որ այս թարմացումը թողարկվելու է այս տարվա սեպտեմբերին:



Story Remix ծրագիրը փաստորեն հանդիսանում է Windows Movie Maker ծրագրի թարմացված տարբերակը: Story Remix-ը բազմապլատֆորմ է լինելու և թույլ է տալու սկսելը մոնտաժը մի սարքի վրա ու վերջացնել մեկ այլ սարքի վրա: 


Story Remix ծրագրում առկա են լինելու բազմաթիվ 3D վիդեո և աուդիո էֆեկտներ, որոնք հնարավոր է տեղադրել վիդեոներում շարժվող պատկերների վրա: Հնարավոր կլինի նաև օգտվել Paint 3D-ի մոդելներից, ինչպես նաև Microsoft Groove-ի երաժշտությունից:

Ինչ է իրենից ներկայացնում նոր թողարկված Windows 10 S օպերացիոն համակարգը

Ինչ է իրենից ներկայացնում նոր թողարկված Windows 10 S օպերացիոն համակարգը



Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Windows 10 S օպերացիոն համակարգը, որը մինչ այժմ հայտնի էր Windows 10 Cloud անունով: Այս համակարգը նախատեսված է համեմատաբար էժան սարքերի համար, որոնք պայքարելու են Google Chromebook նոթբուքների դեմ: Նմանատիպ նոթբուքների հիմնական թիրախը ուսումնական հաստատություններն են լինելու:


Windows 10 S օպերացիոն համակարգը օպտիմիզացված է միջին պարամետրերով սարքերի համար և ավելի քիչ ռեսուրս է ծախսում: Հնարավորություն կա նաև կարգավորել այս համակարգը նախօրոք կարգավորված USB կրիչի միջոցով: Windows 10 S-ում հնարավոր է բացել միայն Windows Store-ից ներբեռնված ծրագրերն ու խաղերը: Ինչ վերաբերում է ավանդական դեքսթոփ ծրագրերին ու խաղերին, ապա դրանք նույնպես հնարավոր է տեղադրել Windows 10 S-ում, եթե դրանք համապատասխան ձևով տեղադրվեն Windows Store-ում:


Windows 10 S օպերացիոն համակարգում հնարավոր է տեղադրել Windows Store-ից ներբեռնված ցանկացած ինտերնետ դիտարկիչ, սակայն հիմնական դիտարկիչը միշտ մնալու է Microsoft Edge-ը: Այսինքն չեք կարող համակարգիչն այնպես կարգավորել, որ հղումները կամ html ֆայլերը բացվեն օրինակ Google Chrome-ով: Windows 10 S-ում նաև հնարավորություն չկա փոխելու Microsoft Edge-ի որոնողական համակարգը: Հիմնական որոնողական համակարգը բնականաբար լինելու է Bing-ը:


Չնայած, որ Windows 10 S օպերացիոն համակարգով աշխատող սարքերը պետք է լինեն համեմատաբար էժան, այնուհանդերձ Microsoft-ը այս տարվա ամռանը թողարկելու է այս համակարգով աշխատող իր առաջին Surface Laptop-ը և վաճառելու է մոտ 1000 դոլարով: Գնից արդեն կարելի է գուշակել, որ այս նոթբուքներն չեն համարվելու բյուջետային սարքեր:


Surface Laptop-ներն ունենալու են 13.5 էկրան ու աշխատելու են Intel i5, i7 պրոցեսորներով: Նոթբուքները հասանելի են լինելու 4 գույներով:


Վերջում նշեմ, որ Microsoft-ը հնարավորություն է տալիս նաև Windows 10 S-ից անցում կատարել Windows 10 Pro-ի: Դրա համար պետք է վճարել ընդամենը 50 դոլար: Surface Laptop-ների օգտատերերը կարող են մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը անվճար կատարել այս թարմացումը:
Ավարտվեց IT Futsal Cup 2017 առաջնությունը:

Ավարտվեց IT Futsal Cup 2017 առաջնությունը:


IT Futsal Cup-ը Հայաստանյան ՏՏ ընկերությունների միջև անցկացվող ֆուտբոլի մրցաշար է, որին այս տարի մասնակցում էին 35 թիմեր: Կիրակի ԵՊՀ սպորտ համալիրում կայացան այս առաջնության եզրափակիչ ու 3-րդ հորիզոնականի խաղերը: 



Այսպիսով, առաջնության հաղթող ճանաչվեց Synopsys United թիմը, որը եզրափակիչում 1-0 հաշվով հաղթեց Optym թիմին: Synopsys SG-ն էլ իր հերթին 6-3 հաշվով հաղթեց Ginosi թիմին և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:


Ինչպես ակտիվացնել Windows 10-ի ծրագրերի ու խաղերի «Ամբողջ էկրանով» ռեժիմը

Ինչպես ակտիվացնել Windows 10-ի ծրագրերի ու խաղերի «Ամբողջ էկրանով» ռեժիմը


Հաճախ անհրաժեշտություն է առաջանում Windows օպերացիոն համակարգի ունիվերսալ ծրագրերը դիտել ամբողջ էկրանով, սակայն հավելվածի վերևի հատվածում դրա համար նախատեսված կոճակ չկա: Այսպիսով, UWP հավելվածները ամբողջ էկրանով դիտելու համար պետք է սեղմել Win + Shift + Enter ստեղնաշարի կոճակները: Սա աշխատում է Windows 10-ի կարգավորումներում, խաղերում, Edge դիտարկչում, վիդեո նվագարկիչում, Skype-ում ու Windows 10-ի մնացած հավելվածներում: 


Ամբողջ էկրանի ռեժիմում հավելվածը փակելու և կառավարելու կոճակները տեսնելու համար պետք է մկնիկը պահեք էկրանի վերևի հատվածում: Նշեմ նաև, որ ամբողջ էկրանի ռեժիմից դուրս գալու համար կարող եք նորից սեղմել նույն կոճակները: