Սևան Ստարտափ Սամմիթ 2017: «Campathon»-ի հաղթողները կստանան $1000


«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ամենամյա վրանային բիզնես ֆորում է, որն անցկացվում է Սևանա լճի ափին յուրաքանչյուր տարվա ամռանը: Սամմիթին մասնակցում են զարգացման տարբեր փուլեր անցած ստարտափ թիմեր, ներդրողներ, մենթորներ, ծրագրավորողներ, ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանախոսներ Հայաստանից և արտերկրից: Մասնակիցները 7 օր կենցաղ են կիսում միմյանց հետ, մասնակցում դասախոսությունների, բարելավում գիտելիքները, ձեռք են բերում նոր արժեքավոր կապեր, գտնում գործընկեր: Կրթական և գործնական այս առօրյան զուգորդվում է ակտիվ ժամանցային ծրագրերով, ծովափնյա հանգստով:


Սամմիթ 2017-ի հայտերը ընդունվում են www.sss.am կայքում։ Կա հայտերի ընդունման 3 տարբերակ․

- Ստարտափ թիմերի համար
- Ծրագրավորողների համար
- Ներդրողների համար

Թիմերը կարող են մասնակցել թե՛ ստարտափների մրցույթներին, թե՛ ծրագրավորողների Campathon-ին։ Պարզապես պետք է լրացնել 2 հայտերն էլ։ «Campathon»-ը կլինի 24 ժամյա ծրագրային մրցույթ «Sevan Startup Summit 2017»-ի մասնակիցների համար։ Ընտրված թիմերը կստեղծեն իրենց ծրագրային նախատիպերը 1 օրվա ըթացքում։ Նրանցից լավագույն երկուսը կարժանանան համապատասխանաբար $1000 և $500 մրցանակաների՝ ելնելով ներկայացված գաղափարից և լուծման ամբողջականությունից։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն