Ներկայացվեց OnePlus 5 սմարթֆոնը

OnePlus ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց OnePlus 5 սմարթֆոնը, որը փոխարինելու է OnePlus 3T մոդելին: Արտաքնապես OnePlus 5-ը բավականին շատ է տարբերվում նախորդ մոդելից և ավելի շատ նման է Phone 7 Plus-ին:
OnePlus 5 սմարթֆոնի Optic AMOLED էկրանը 5,5 դույմ է՝ 1920х1080 թողունակությամբ: Էկրանը ծածկված է Gorilla Glass 5-ով: Զարմանալի է, բայց սմարթֆոնը չունի փոշու և ջրի դեմ պաշտպանություն:


OnePlus 5 սմարթֆոնն ունի 2,45Գհց Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, Adreno 540 գրաֆիկական ադապտեր, 6 կամ 8Գբ LPDDR4X օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 64 կամ 128Գբ ներքին հիշողություն: Արտաքին հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն չկա:



Այս նոր սմարթֆոնն ունի մատնահետքի սկաներ, ակսելերոմետր, գիրոսկոպ, GPS, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, NFC, Bluetooth 5.0 և այլ ժամանակակից մոդուլներ:


OnePlus 5 սմարթֆոնն ունհետևի կողմում ունի երկու տեսախցիկներ: Առաջինը 16Մպ է, իսկ երկրորդը՝ 20: Սմարթֆոնի առաջնային մասում տեղադրված տեսախցիկը 16Մպ է: OnePlus 5-ի մարտկոցը 3300 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB Type-C պորտով:


6Գբ օպերատիվ ու 64Գբ ներքին հիշողությամբ OnePlus 5 սմարթֆոնը ԱՄՆ-ում վաճառվելու է 479 դոլարով, իսկ 8Գբ օպերատիվ և 128Գբ ներքին հիշողություն ունեցող տարբերակը՝ 539 դոլար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն