Վաղը կմերկնարկի «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը


«Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումը, որն արդեն երկրորդ տարին է կազմակերպվում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, այս տարի տեղի կունենա հուլիսի 24-ից 31-ը։  Որպես գլխավոր գործընկեր և ֆորումի հիմնական միջոցառման` «Big Battle»-ի գլխավոր մրցանակի տրամադրող, նախաձեռնությանն է միացել Ամերիաբանկը:


2017թ. Սամմիթը կկազմակերպվի կրկին Սևանա լճի ափին: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան 100 ստարտափ թիմեր, հրեշտակ ներդրողներ, ծրագրավորողներ, բիզնես թրեյներներ, մենթորներ 7 օր շարունակ կլինեն մրցույթներով, քննարկումներով և բացահայտումներով հագեցած բիզնես միջավայրում և  կվայելեն իրենց հանգիստը ամռան ամենահայտնի, ամենաակտիվ և ամենաարդյունավետ միջոցառման շրջանակներում:


Սա հերթական մեծ քայլն է նոր որակի համագործակցության հարթակ ստեղծելու գործընթացում, հարթակ, որտեղ հարյուրավոր մարդիկ կարողանում են ձեռք բերել նոր, ամուր կապեր, կրթվել, կատարելագործվել, մրցակցել իրենց գաղափարներով և հաղթել, վայելել հանգիստն ու զվարճանալ: Սամմիթի նպատակն է դառնալ խթան ստարտափ համակարգի զարգացման համար։ Այս գործում այժմ իր ներդրումը կունենա նաև Ամերիաբանկը:


Այս տարվա սամմիթն ունի բազմաթիվ նորարարություններ և ծրագրեր, որոնք չէն եղել անցյալ տարի, այդ թվում՝ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Camp Fire Pitch» ձևաչափով միջոցառումը, որի ընթացքում ստարտափները կներկայացնեն իրենց pitch-երը Հայաստանից և արտասահմանից հրավիրված ներդրողներին։ Ծրագրավորողների համար հատուկ մշակվել է campathon-ը, որը կտևի մի ամբողջ օր: Մեկ շաբաթվա ընթացքում սամմիթի մասնակիցներին հասանելի կլինեն նաև բազմաթիվ ժամանցային ծրագրեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն