Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Skype-ի վեբ տարբերակում ավելացել է C++, C#, Java և այլ լեզուների խմբագրիչ

Skype-ի վեբ տարբերակում ավելացել է C++, C#, Java և այլ լեզուների խմբագրիչ


Microsoft-ը թողարկել է նոր օնլայն գործիք, որը կոչվում է Skype Interviews: Այս գործիքը նախատեսված է ծրագրավորողների աշխատանքի ընդունման հարցազրույցներ կազմակերպելու համար: Գործիքը թույլ է տալիս վիդեոզանգի ընթացքում օգտվել կոդի խմբագրիչից և տեսնել արդյունքը: Տվյալ պահին գործիքը ներառում է 7 լեզուներ՝ C, C++, C#, Java, JavaScript, Python և Ruby:
Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի 6.3 դույմանոց էկրան, 6 ԳԲ օպ. հիշողություն և կրկնակի տեսախցիկ

Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի 6.3 դույմանոց էկրան, 6 ԳԲ օպ. հիշողություն և կրկնակի տեսախցիկ


Galaxy Unpacked 2017 իրադարձության ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Samsung Galaxy Note 8  սմարթֆոնը: Այս մոդելն ունի 6.3 դույմանոց Super AMOLED էկրան՝ Quad HD+ թողունակությամբ (2960×1440): Սմարթֆոնի էկրանը կողքի հատվածներում ունի կորություն և զբաղեցնում է առաջնային մասի 82,98%-ը:
Սմարթֆոնների վրա հիմնականում տեղադրվելու է Samsung Exynos 8895 պրոցեսորով, իսկ որոշ երկրների համար՝ Qualcomm Snapdragon 835: Սմարթֆոնն ունի 6Գբ օպերատիվ հիշողություն և 64, 128 կամ 256 Գբ ներքին հիշողություն: 



Հնարավորություն կա նաև երկրորդ SIM քարտի փոխարեն տեղադրել մինչև 256 Գբ ծավալ ունեցող microSD քարտ:



Samsung Galaxy Note 8 սմարթֆոնում ներդրված է կրկնակի հիմնական տեսախցիկ: Այն ներառում է 2 հատ 12 ՄՊ սենսոր և F1.7 ու F2.4 օբյեկտիվներ: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 8Մպ տեսախցիկ:



Սմարթֆոնի կրկնակի տեսախցիկի հնարավորությունները տեսնելու համար ստեղծվել են հատուկ ֆունկցիաներ. Live Focus ֆունկցիայով օգտատերերը կարող են ավելի լավ ընդգծել լուսանկարում առկա օբյեկտները, իսկ Dual Capture ֆունկցիայով կարող են միաժամանակ նկարել միևնույն օբյեկտը տարբեր հեռավորությունից:



Samsung Galaxy Note 8 սմարթֆոնն ունի IP68 ստանդարտին համապատասխան փոշու և ջրի պաշտպանություն: Սմարթֆոնն ունի Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 5.0 LE, ANT+, NFC և USB Type-C մոդուլները: Սմարոֆոնն ունի նաև ճնշման, աչքի և մատնահետքի սենսորներ:



Սմարթֆոնի մարտկոցը 3300 մԱ/ժ է, որը հնարավոր է նաև լիցքավորել անլար տարբերակով: Սմարթֆոնը վաճառքի կհանվի սեպտեմբերի 15-ից, իսկ նախնական պատվերներն արդեն մեկնարկել են:
Age of Empires IV խաղը կթողարկվի հոկտեմբերին

Age of Empires IV խաղը կթողարկվի հոկտեմբերին



Microsoft ընկերությունը ներկայացրեց Age of Empires խաղի 4-րդ տարբերակի կարճ թրեյլերը և թողարկման ամսաթիվը: Հիշեցնեմ, որ այս խաղի 3-րդ մասի թողարկումից անցել է արդեն 12 տարի:



Age of Empires IV խաղը հասանելի կլինի ս.թ. հոկտեմբերի 19-ին: Microsoft-ի կայքում առաջարկվում է բաժանորդագրվել և հնարավորություն ստանալ մասնակցել բետա փորձարկմանը: Տվյալ պահին խաղը հնարավոր է նախօրոք գնել 19.99 դոլարով:


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ E3 ցուցահանդեսի ժամանակ Microsoft-ը հայտնեց, որ վերաթողարկելու է օրիգինալ Age of Empires խաղը 4К թարմացված գրաֆիկայով և գեյմփլեյով, ինչպես նաև Xbox Live-ով օնլայն խաղալու հնարավորությամբ: Խաղի թարմացված տարբերակը կոչվելու է Age of Empires Definitive Edition:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Անդրոիդի հաջորդ տարբերակը կոչվելու է Oreo

Անդրոիդի հաջորդ տարբերակը կոչվելու է Oreo


Google ընկերությունը վերջապես տեղեկացրեց, թե ինչ անուն է ունենալու Android 8 օպերացիոն համակարգը: Հիշեցնեմ, որ Անդրոիդի տարբերակների անունների առաջին տառերը այբբենական հերթականությամբ են, իսկ անունները քաղցրավենիքներ են: Մինչ այս արդեն հայտնի էր, որ այս համակարգի անունը սկսվելու էր անգլերեն O տառով: 


Այսպիսով O տառի հետևում թաքնված էր Oreo բառը (ի պատիվ Oreo ապրանքանիշի շոկոլոդ-թխվածքի): Անդրոիդ Օրեոյի մասին մանրամասն կարող եք կարդալ պաշտոնական կայքում:
2 նոր խաղ ArmPhone սմարթֆոններ արտադրող TSD ընկերության կողմից

2 նոր խաղ ArmPhone սմարթֆոններ արտադրող TSD ընկերության կողմից


Հայկական ArmPhone և ArmTab սարքեր արտադրող Technology and Science Dynamics ընկերությունը թողարկել է միանգամից 2 նոր խաղ Android և iOS հեռախոսների համար: Առաջին խաղը կոչվում է Carrot Thief: Այս խաղում պետք է օգնել ճագարին հաղթահարել խոչընդոտները և հնարավորինս քիչ քայլերով հավաքել գազարները: Խաղում հնարավորություն կա նաև ստեղծել սեփական լեվելները:



TSD ընկերության կողմից թողարկված երկրորդ խաղը կոչվում է Viking Sail: Այս խաղում պետք է օգնել վիկինգներին հաղթահարել խոչընդոտները և նավարկել հնարավորինս շատ տարածություն:



Carrot Thief և Viking Sail խաղերն անվճար հասանելի են Google Play-ում և App Store-ում:

Ներբեռնել
Carrot Thief:  AndroidiOS
Viking Sail: Android | iOS

iTunes-ում հիթ է դարձել 0.99$ արժեք ունեցող դատարկ երաժշտական ֆայլը

iTunes-ում հիթ է դարձել 0.99$ արժեք ունեցող դատարկ երաժշտական ֆայլը



Apple ընկերության iTunes ծառայությունում վերջերս հայտնի է դարձել մի երաժշտություն, որտեղ կատարյալ լռություն է: Այսինքն օգտատերերը պատրաստ են վճարել 0.99$ զուտ այն բանի համար, որ ձեռք բերեն 10 րոպե տևողությամբ դատարկ երաժշտական ֆայլ:


Պարզվում է, որ Aaaaa Very Good Song դատարկ ֆայլը iTunes է տեղադրել Սամիր Մեզրահի անունով օտատերը: Այս ֆայլը նախատեսված է այն բանի համար, որ օգտատերերը 10 րոպե ժամանակ ունենան երգ ընտրելու: Բանն այն է, որ iOS սարքն ավտոմեքենայի աուդիո համակարգին միացնելու դեպքում ավտոմատ նվագարկվում է այբբենական կարգով առաջին երգը: Եվ քանի որ այս ֆայլը սկսվում է Aaaaa տառերով, ապա այն կտեղադրվի փլեյլիստի առջևում (եթե մնացած երգերը չեն սկսվում թվերով կամ սիմվոլներով):


Aaaaa Very Good Song դատարկ երգը մի քանի օրվա ընթացքում հասցրել է բարձրանալ iTunes-ի ամենահայտնի երգերի 30-րդ հորիզոնական, սակայն հետագայում աստիճանաբար նահանջել է:
Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է հայերենը և 20 այլ լեզուներ

Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է հայերենը և 20 այլ լեզուներ


Google-ն իր ձայնի ճանաչման պլատֆորմում ավելացրել է 21 նոր լեզուներ: Ուրախալի է, որ նոր լեզուների մեջ կա նաև հայերենը: Այսպիսով Google-ի ձայնի ճանաչման պլատֆորմում տվյալ պահին առկա են 119 լեզուներ: Նոր լեզուներն արդեն ավելացվել են Cloud Speech API պլատֆորմում և հասանելի են Google-ի բոլոր այն ծառայություններում, որտեղ հնարավորություն կա ձայնով տեքստեր թելադրել կամ որոնումներ կատարել (Translate, Gboard, Search և այլն):


Նոր լեզուներից բացի Google-ը Speech API-ում ավելացրել է նաև մեկ օգտակար ֆունկցիա: Այսուհետ հնարավոր կլինի ձայնով ասել սմայլիկի կամ էմոջիի անունը և Google-ը կհասկանա այն: Այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն անգլերենի համար:

Սիսիանի ավագ դպրոցի աշակերտը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ

Սիսիանի ավագ դպրոցի աշակերտը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ



Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող և նույն դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Էդգար Պողոսյանը ստեղծել է CleverSentry կոչվող նախագիծը, որն իրենից ներկայացնում է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ: CleverSentry նախագծի կարգախոսքն ՝ «Ապագան սկսվում է դպրոցից»:

CleverSentry-ն (հայերեն թարգ.՝ Խելացի ժամապահ) նախատեսված է դպրոցների ավանդական զանգի մեխանիզը փոխելու համար: Այս համակարգի միջոցով դպրոցի զանգը հնչում է ավտոմատ կերպով և այլևս կարիք չի լինի հետևել ժամացույցին ու զանգը տալ: CleverSentry համակարգում առաջին դասի զանգից հետո հնչում է նաև պետական օրհներգը:


Էդգարի նշում է, որ կան դպրոցներ, որտեղ տագնապի ազդանշանը չի տարբերվում սովորական զանգից: Պարզապես աշակերտներին զգուշացնում են, որ տագնապի դեպքում զանգն ավելի երկար է հնչում: CleverSentry համակարգում լուծված է նաև այս խնդիրը: Համակագրում տագնապի համար կա հատուկ նախատեսված ազդանշան:

CleverSentry համակարգն հնարավոր է նաև այնպես կարգավորել, որ դասամիջոցներին երգեր միանան: Օրինակ կարող են հնչել հայրենասիրական երգեր, կամ օրվա իրադարձությանը համապատասխան երգեր (ծննդյան օրեր, պետական տոներ և այլն):

CleverSentry համակարգից հնարավոր է օգտվել ինչպես համակարգչից, այնպես էլ սմարթֆոնից: Տվյալ պահին Էդգարը պայմանավորվածություն է ձեռք բերում դպրոցների հետ՝ այս համակարգը ներդնելու համար: Համակարգ գրանցվելու համար կարող եք դիմել ներքևում նշված կոնտակտային տվյալներից:

Հեռ.՝ 098-708-707
Էլ. փոստ՝ info@csentry.com

Ինչպես են վիդեոխաղերում տներ քանդում ու վերանորոգում (Հումորային տեսանյութ)

Ինչպես են վիդեոխաղերում տներ քանդում ու վերանորոգում (Հումորային տեսանյութ)


Հայաստանում ստեղծվել է օնլայն գնումներից քեշբեք ստանալու համակարգ

Հայաստանում ստեղծվել է օնլայն գնումներից քեշբեք ստանալու համակարգ



Backmoney.shop նորաստեղծ հայկական կայքը թույլ է տալիս կատարել օնլայն գնումներ և այդ գնումների դիմաց ստանալ քեշբեք: Այսինքն վճարված գումարի մի մասը նորից վերադառնում է գնորդին: Ներկա պահին 70-ից ավելին խանութներ հասանելի են այս համակարգում և դրանց թիվը գնալով շատանում է: Յուրաքանչյուր օնլայն խանութից ստացված քեշբեքը տարբեր է: Տոկոսները գրված են հենց կայքի ցանկում եղած խանութների հետ միասին:


Backmoney.shop համակարգից քեշբեք ստանալու համար նախևառաջ պետք է գրանցվեք, հետո ընտրեք խանութն ու սեղմեք «ՍՏԱՆԱԼ ՔԵՇԲԵՔ» կոճակը: Պատվիրելուց և այն ստանալուց հետո համակարգի հաշվեհամարին կավելանա համապատասխան քեշբեքը:


Backmoney.shop նախագծում քեշբեքը կուտակվում է կայքի հաշվի վրա, որից կարող եք փոխանցել բանկային քարտերի, Իդրամի, Webmoney-ի և բջջային հեռախոսահամարների վրա: Գումարի փոխանցման նախնական սահմանաչափը 5000 դրամ է (հետագայում կարող է նվազել): Նախագծից առավելություններից մեկն այն է, որ գումարը փոխանցելուց միջնորդավճար չի գանձվում:


Նախագծի հեղինակներից մեկի՝ Հրաչ Հակոբյանի խոսքով` Հայաստանում օրական հարյուրավոր մարդիկ կատարում են օնլայն գնումներ և այս պարագայում անիմաստ կլինի չօգտվել նմանատիպ քեշբեք համակարգից: Հայաստանում օնլայն գնումների աճը պայմանավորված է հիմնականում Onex և Globbing պատվերների առաքման ծառայությունների գործունեությունից:


Backmoney.shop համակարգում ներդրված է նաև նաև ռեֆերալների գաղափարը: Այսինքն, եթե հրավիրեք այս համակարգ այլ օգտատերերի, ապա նրանց կատարած գնումներից կստանաք 10% քեշբեք (մանրամասն):


Նախագծի հեղինակները խոստանում են ապագայում կազմակերպել մրցույթներ, փոխել ինտերֆեյսը, ինչպես նաև ստեղծել Chrome/iOS/Android հավելվածներ: Ապագայում նախատեսվում է նաև համագործակցել հայկական օնլայն խանութների հետ: Իսկ ինչ վերաբերում է սովորական խանութներին, ապա նախատեսվում է ստեղծել քարտային համակարգ և քարտի վրա ստանալ քեշբեքը:


Backmoney.shop նախագծի հեղինակները երիտասարդ ծրագրավորողներ են և պլանավորում են թիմը մեծացնել: Այնպես որ, եթե վերը նշված հավելվածներ պատրաստելու մասնագետներ եք, կամ տիրապետում եք 1C Bitrix պլատֆորմին, ապա կարող եք գրել support@backmoney.shop հասցեին:

Viber-ում այսուհետ հնարավոր կլինի փոխել հեռախոսահամարը և չկորցնել հին պրոֆիլը

Viber-ում այսուհետ հնարավոր կլինի փոխել հեռախոսահամարը և չկորցնել հին պրոֆիլը



Viber մեսենջերում վերջապես ավելացել է պրոֆիլին կցված հեռախոսահամարը փոխելու ֆունկցիա: Ընդ որում, հեռախոսահամարը փոխելու դեպքում պրոֆիլի բոլոր տվյալները պահպանվում են:


Viber-ում հեռախոսահամարը փոխելու համար բավական է հեռախոսի մեջ դնել նոր Sim քարտը: Այնուհետև Viber-ն ավտոմատ առաջարկում է փոխել հեռախոսահամարը, ինչպես նաև ամպային տարածքում պահպանել խոսակցությունների պատմությունը: Կարող եք նաև ինքներդ բացելViber-ի կարգավորումների էջը և փոխել հեռախոսահամարը:


Հեռախոսահամարը փոխելուց հետո Ձեր բոլոր կոնտակներին ավտոմատ հաղորդագրություն է ուղարկվելու, որ Ձեր հեռախոսահամարը փոխվել է և նրանց առաջարկվելու է թարմացնել Ձեր կոնտակտային տվյալները:

Հեռախոսահամարը փոխելուց հետո օգտատիրոջ թարմացված պրոֆիլի վրա հասանելի են լինելու խոսակցությունները, կոնտակտները, ստիկերները և այլն: 

Viber-ի հեռախոսահամարի փոփոխության ֆունկցիան հասանելի է նաև այն դեպքում, երբ Sim քարտի հետ միաժամանակ փոխում եք նաև հեռախոսը: Այս դեպքում պետք է պահպանել տվյալները (backup) և նոր սարքի վրա դրանք վերադարձնեք (resore): Այս գործընթացի քայլերը նշված են այս էջում:
Փաստահայտում - Աստղաթափ

Փաստահայտում - Աստղաթափ

Ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը

Ավարտվեց «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը



Հուլիսի 30-ին տեղի ունեցավ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ 7 օր շարունակ մասնակիցները կենցաղ կիսեցին Սևանի ափին՝ վրաններում։ Սամմիթը հյուրընկալեց ավելի քան 1000 մասնակիցների և հյուրերի, որոնց թվում էին ՝ 100 ստարտափներ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Այս տարվա մրցանակային ֆոնդը կազմեց ավելի քան $45,000, որը բաշխվեց 18 թիմերի միջև։

Բացի գումարային մրցանակներից, սամմիթի մասնակիցները ստացան բացառիկ հնարավորություն շփվել բազում հաջողակ ստարտափերների և բիզնեսմենների հետ։ Այս տարի բացի հրավիրված ամենօրյա դասախոսներից կիրառվեց նաև «CampFire Talks» ֆոմատը, որտեղ հաջողակ բիզնեսմենները խոսում էին իրենց հաջողության ճանապարհի մասին՝ խարույկի շուրջ։ Այդ ձևաչափով խոսակցությունները նաև օգնեցին սամմիթի մասնակիցների նոր կապեր ձեռք բերել, որը հետագայում կարող է նպաստել ստարտափի զարգացմանը։

3 մրցութային օրերի ընթացքում անցկացվեցին 7 մրցույթներ։ Սամմիթի գլխավոր աջակից «Բիլայն Հայաստան»-ի շնորհիվ Սևանում հնարավոր դարձավ անցկացնել 24-ժամյա ծրագրավորողների կոդավորման մրցույթ։

Սամմիթի գլխավոր գործընկեր «Ամերիաբանկ»-ը շնորհեց «Big Battle»-ի գրան պրին՝ $8000, որը հաղթող թիմը խոստացավ չհուսահատեցնել իրեն հավատոցղներին։ Այդ թիմը «ANIX»-ն էր, որի գաղափարը հաճախորդների սպասարկամ որակը բարելավելն է։ Նշենք, որ բոլոր մրցույթների հաղթողներին որոշել են այդ ոլորտում հաջողության հասած մարդիկ, ովքեր ընդգրկվել են 4-6 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում։

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը փակման արարողությանը նշեց․

-«Սևան Ստարտաթ Սամմիթ»-ը կարելի է համարել հաջողված նախագիծ, որը տեղի ունեցավ կամզկաերպիչների, գործընկերների, աջակիցների և իհարկե մասնակիցների շնորհիվ։ Հույս ունենք, որ հետագայում արդեն կլսեք «Seaside Startup Summit»-ի մասին, որը տեղի կունենա աշխարհի տարբեր ծայրերում։
Նշենք, որ սամմիթը կազմակերպել են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը, «ԳլոբաԷյԷմ» ՀԿ-ն, «ՓՄՁ ԶԱԿ»-ը և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: