Viber-ում այսուհետ հնարավոր կլինի փոխել հեռախոսահամարը և չկորցնել հին պրոֆիլը



Viber մեսենջերում վերջապես ավելացել է պրոֆիլին կցված հեռախոսահամարը փոխելու ֆունկցիա: Ընդ որում, հեռախոսահամարը փոխելու դեպքում պրոֆիլի բոլոր տվյալները պահպանվում են:


Viber-ում հեռախոսահամարը փոխելու համար բավական է հեռախոսի մեջ դնել նոր Sim քարտը: Այնուհետև Viber-ն ավտոմատ առաջարկում է փոխել հեռախոսահամարը, ինչպես նաև ամպային տարածքում պահպանել խոսակցությունների պատմությունը: Կարող եք նաև ինքներդ բացելViber-ի կարգավորումների էջը և փոխել հեռախոսահամարը:


Հեռախոսահամարը փոխելուց հետո Ձեր բոլոր կոնտակներին ավտոմատ հաղորդագրություն է ուղարկվելու, որ Ձեր հեռախոսահամարը փոխվել է և նրանց առաջարկվելու է թարմացնել Ձեր կոնտակտային տվյալները:

Հեռախոսահամարը փոխելուց հետո օգտատիրոջ թարմացված պրոֆիլի վրա հասանելի են լինելու խոսակցությունները, կոնտակտները, ստիկերները և այլն: 

Viber-ի հեռախոսահամարի փոփոխության ֆունկցիան հասանելի է նաև այն դեպքում, երբ Sim քարտի հետ միաժամանակ փոխում եք նաև հեռախոսը: Այս դեպքում պետք է պահպանել տվյալները (backup) և նոր սարքի վրա դրանք վերադարձնեք (resore): Այս գործընթացի քայլերը նշված են այս էջում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն