Android համակարգի Gboard հավելվածում ավելացել է անգլերեն ստեղնաշարով հայատառ գրելու հնարավորութոյւն


Android համակարգի համար գոյություն ունի  Gboard  հավելված, որը ստեղծվել է Google-ի կողմից: Հավելվածը տեղադրելուց հետո կարող եք Ձեր Անդրոիդի հիմնական ստեղնաշարը փոխարինել Gboard-ով և օգտվել այս ստեղնաշարի մի շարք առավելություններից: 



Gboard-ի վերջին թարմացման մեջ ավելացել է նաև հայերենի համար մի օգտակար գործառույթ (տեղեկացրեց Արթուր Տեր-Գրիգորյանը): Այսուհետ հնարավորություն կլինի Gboard -ի անգլերեն ստեղնաշարի վրա գրել հայատառ: Այսինքն, օգտատերերը սեղմելու են անգլերեն տառեր, իսկ էկրանին հայտնվելու են հայերեն տառերը:



Հայերենի փոխակերպման նոր ֆունկցիայից օգտվելու համար պետք է նախևառաջ տեղադրեք Gboard հավելվածը և լեզուների ցանկից ընտրեք Armenian (abc ➡ հայերեն):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն