staff.am կարիերայի հարթակը DigiTec Expo 2017-ում կներկայացնի staff.am Trainings-ը


staff.am կարիերայի հարթակը սեպտեմբերի 30-ին DigiTec Expo 2017 շրջանակներում կներկայացնի staff.am Trainings-ի նորագույն ՏՏ գործիքակազմը։ Ներկայացումը տեղի կունենա ժամը 15:30, էքսպոկենտրոնի 3-րդ հարկում։ Պրեզենտացիան կտևի 30 րոպե:

Պրեզենտացիայի ժամանակ՝

•Ներկայացվելու է ամենևին վերջերս անցկացրած և դեռևս չհրապարակված, ՀՀ աշխատաշուկայի վերաբերյալ մեծ հետազոտությունից հատվածներ, որտեղ կխոսենք ամենապահանջված աշխատանքների և մասնագիտությունների մասին.

•Ներկայացվելու է գործատուների կողմից ամենապահանջված մասնագիտական հմտությունները.

•Խոսվելու է այն մասին, թե ինչպես staff.am Trainings-ը կարող է նպաստել կարիերայի աճին և օգնել ցանկալի աշխատանք գտնելու հարցում.

•Ներկայացվելու է հմտությունների հաստատման (վերիֆիկացայի) մեր ինովատիվ հարթակը, որը լիովին նոր մոտեցում է ապահովելու գործատուներին Ձեր օնլայն CV-ին դիտարկելիս:



staff.am Trainings-ի մասին
staff.am Trainings-ը նոր է թողարկվել և այն կազմում է staff.am կարիերայի հարթակի բաղադրիչ մասը: Մասնագիտական թրեյնինգների այս նոր հարթակի նպատակն է օգնել աշխատանք փնտրողներին լրացնել մասնագիտական գիտելիքների բացը, զարգացնել կարիերան և/կամ գտնել ցանկալի աշխատանք: staff.am Trainings-ի հետ միասին ներկայացվում է նաև մասնագիտական հմտությունների հաստատման (verification) նոր համակարգ, որի միջոցով անհատները կարող են staff.am իրենց օնլայն CV-ում արտացոլել տեղեկատվություն ինչպես մասնագիտական հմտությունների այնպես էլ մասնակցած թրեյնինգների վերաբերյալ, իսկ այդ տեղեկատվությունը կհաստատվի (կվերիֆիկացվի) staff.am-ի կողմից: Այսինքն, գործատուն ստանում է գործիք, որի միջոցով կարողանում է հաստատել անհատի մասնագիտական կարողությունները։
Ինչ վերաբերվում է լեզուների, մասնավորապես անգլերենի իմացության ստուգմանը, ապա staff.am-ը միակ կազմակերպությունն է Հայաստանում, որը համագործակցում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ Aptis English Testing-ի շրջանակներում, անհատների անգլերենի իմացության ստուգման, արդյունքների հաստատման և դրանք օնլայն CV-ում արտացոլելու գործում:


staff.am Trainings հարթակի առանձնահատկությունները
•Առաջին անգամ Հայաստանում առկա աշխատանքներին համապտասխան մասնագիտական բոլոր թրեյնինգները մեկ վայրում

•Թրեյնինգները մատուցվում են ինչպես տեղական լավագույն ընկերությունների, այնպես էլ միջազգային մեծ տարածում գտած օնլաjն հարթակների կողմից (Udemy, Coursera, eDX եւ այլն):

•Օնլայն թրեյնինգներն ընտրվում են մեր մասնագետների կողմից ըստ հայկական աշխատաշուկայում առկա մասնագիտական հմտությունների և տեխնոլոգիաների իմացության պահանջարկի:

•Հարթակում առկա են ինչպես վճարովի այնպես էլ անվճար թրեյնինգներ:

•Թրեյնինգի մասնակիցները կարող են նաև հաստատել (վերիֆիկացնել) այն հմտությունները, որոնք նրանք ձեռք են բերել թրեյնինգի ընթացքում, և արտացոլել այդ արդյունքները staff.am-ում առկա իրենց օնլայն CV-ում:

•Գիտելիքների վերիֆիկացիան տարածվում է նաև անգլերեն լեզվի իմացության վրա, մասնավորապես Բրիտանական Խորհրդի կողմից անցկացվող Aptis English Testing-ի համար անհատները կարող են գրանցվել միայն staff.am-ի միջոցով, քանի որ staff.am-ը համագործակցում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ Aptis թեսթերի կազմակերպման գործընթացում:

•Staff.am Trainings-ը բավականին ակտիվ է նաև սոցիալական մեդիաներում և առկա թրեյնինգներին անհատները կարող են տեղեկանալ նաև սոցցանցերից:

•Հարթակը հնարավորություն է տալիս նաև ստեղծել ծանուցումներ, որի միջոցով անհատները կարող են անմիջապես տեղեկանալ, երբ հետաքրքրող ոլորտում նոր թրեյնինգ է առկա:


Staff.am-ի մասին

Staff.am-ն ամենաարագ զարգացող կարիերայի հարթակն է Հայաստանում, որը տրամադրում է ինովացիոն գործիքներ աշխատանք և աշխատակցներ փնտրելու համար: Հարթակն իր գործունեության կարճ ժամանակահատվածում գրավել է առաջատար դիրք հայկական աշխատաշուկայում՝ առաջարկելով համապարփակ փաթեթներ գործատուներին, խելացի գործիքներ օնլայն դիմումների ստացման և կառավարման համար, սոցիալական մեդիաների լիարժեք ինտեգրում և գործատուի բրենդինգի առաջխաղացում: staff.am-ը հայկական շուկայում առաջին անգամ ներկայացրել է աշխատանքի փնտրման iOS և Android հավելվածներ: Հարթակը բոլորովին վերջերս համալրվել է նաև StaffSearch Engine թեկնածուների որոնման խելացի համակարգով, որի օգնությամբ HR մասնագետները կխնայեն ժամանակ և գումար: Staff.am-ի միջոցով անհատները կարող են ծանոթանալ նաև մասնագիտական թրեյնինգներին, որոնք մատուցվում են լավագույն հայկական ընկերությունների և միջազգային ճանաչում գտած օնլայն հարթակների կողմից: Staff.am-ը մշակել է համակարգ, որի միջոցով անհատները կարող են գնահատել և հաստատել իրենց մասնագիտական հմտությունները և արտացոլել արդյունքներն իրենց օնլայն CV-ում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն