Youtube-ի որոնման արդյունքները ֆիլտրող հրամաններ


Հաճախ Youtube-ի որոնման արդյունքներում չեն ցուցադրվում այն վիդեոները, որոնք իրականում ուզում էիք տեսնել, կամ դրանք ցուցադրվում են որոնման արդյունքների ներքևի հատվածներում: Որոնման արդյունքներն ավելի արդյունավետ դարձնելու համար գոյություն ունեն ֆիլտրեր, որոնք տեսնելու համար պետք է ամեն անգամ բացել ֆիլտրերի բաժինը և ընտրել դրանք:

Պարզվում է, որ որոնման ֆիլտրերը կարելի է կիրառել նաև անմիջապես որոնման դաշտի մեջ: Այս դեպքում որոնման և ֆիլտրելու գործընթացը կդառնա ավելի արդյունավետ և արագ: Ֆիլտրերը գրելու համար պետք է որոնվող արտահայտության վերջում դնել ստորակետ և գրել անհրաժեշտ բառը: Եկեք տեսնենք, թե ինչ տեքստային ֆիլտրեր կարող ենք գրել`

Apple, channel - ցուցադրվում են կանալները:

concert, show - ցուցադրվում են ուղիղ եթերները:

Bruce Lee, movie - ցուցադրվում են ֆիլմերը:

Tata Simonyan, playlist - ցուցադրվում են փլեյլիսթերը:

Titanic, short - ցուցադրվում են 4ր.ից կարճ վիդեոները:

Titanic, long - ցուցադրվում են 20ր.ից երկար վիդեոները:

Yerevan, 3d- ցուցադրվում են 3d վիդեոները:

concert, live - ցուցադրվում են ուղիղ եթերները:

Yerevan, 360 - ցուցադրվում են 360° վիդեոները:

Yerevan, HD - ցուցադրվում են HD վիդեոները:

Yerevan, 4K - ցուցադրվում են 4K վիդեոները:

Armenia, hour - ցուցադրվում են 1 ժամ առաջ տեղադրված վիդեոները: Կարող եք նաև օգտագործել today (օր), week (շաբաթ), month (ամիս) և year (տարի) բառերը:

Տղամարդիկ, cc - ցուցադրվում են ենթատեքստ պարունակող վիդեոները:

allintitle:"Հայաստան ջան" - ցուցադրվում են այն վիդեոները, որոնց վերնագրերը պարունակում են որոնվող բոլոր բառերը:

+iPhone -Samsung - ցուցադրվում են այն վիդեոները, որոնց մեջ առկա են գումարման + նշանին հաջորդող բառերը, և բացակայում են - նշանին հաջորդող բառերը:

Yerevan, hd, year, long - Կարող եք նաև միաժամանակ գրել որոշ ֆիլտրեր: Այս օրինակի դեպքում կցուցադրվեն Yerevan-ի հետ կապված բոլոր այն HD վիդեոները, որոնք տեղադրվել են վերջին մեկ տարում և երկար են 20ր.-ից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն