Գործարկվել է mix.am ռադիոպորտալը և բջջային հավելվածը

Ամսաթիվ


Գործարկվել է mix.am ռադիոպորտալը, որտեղ առկա են ինչպես սեփական, այնպես էլ հայկական այլ առաջատար ռադիոկայանները: Mix.am-ի սեփական ռադիոկայանների մեջ կան նաև հատուկ ռադիոներ, որոնցով հեռարձակվում է կոնկրետ ժանրի երաժշտություն (օրինակ. urban, electronic, dance և այլն): Ռադիոկայանները լսելու ընթացքում ցուցադրվում է երաժշտության կամ հաղորդումների մասին մանրամասն տեղեկություն (օր. ալբոմի լուսանկարը, կատարողի անունը և այլն):


mix.am ռադիոպորտալն ունի նաև Android և iOS հավելվածներ, որոնցում առկա է catchup գործառույթը: Այսինքն՝ կարող եք լսել եթերային ռադիոկայանների նախորդ 7 օրվա հեռարձակումները:


Catchup-ի օրերը փոխելու համար անհրաժեշտ է սեղմած պահել ետ և առաջ կոճակները, իսկ ժամը փոխելու համար պետք է տեղաշարժել կառավարող վահանակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն