Vkontakte հավելվածներում երգ լսելը դարձել է վճարովի: Ինչպես շրջանցել արգելքը


Vkontakte սոցիալական ցանցի բջջային հավելվածների վերջին թարմացումներում երգերը ֆոնային ռեժիմում մեկ ժամից ավել լսելու համար պահանջվում է բաժանորդագրվել վճարովի ծառայությանը: Հավանաբար շատերդ կմտածեք, որ այս պարագայում ավելի լավ է ընդհանրապես չթարմացնել այդ հավելվածները և օգտվել նախորդ տարբերակներից: Սակայն հին տարբերակներ օգտագործող որոշ օգտատերերի մոտ վերջերս դադարել է աշխատել երգեր որոնելու և լսելու ֆունկցիան: Օգտատերերը նշում են նաև, որ երգերը չեն աշխատում նաև այն հավելվածներում, որտեղ ներդրված է Vkontakte-ից երգեր լսելու հնարավորությունը:


Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Vkontakte-ն հավելվածների հերթական թարմացումներից հանեց երգերը քեշավորելու և օֆլայն ռեժիմով լսելու գործառույթը, և օգտատերերից շատերը պարզապես չէին թարմացնում իրենց հավելվածները, կամ տեղադրում էին հին տարբերակներ: Փաստորեն Vkontakte-ն այժմ ստիպում է բոլորին, որպեսզի երգեր լսելու համար տեղադրեն վերջին տարբերակը և ֆոնային ռեժիմում 1 ժամից ավել լսելու համար գումար վճարեն:


Պարզվում է, որ ֆոնային ռեժիմի սահմանափակումը հանելու համար կա մի շատ պարզ ու արագ լուծում: Կարծիքներ կան, որ Vkontakte-ն շուտով կփակի նաև այս տարբերակը,  իսկ մինչ այդ կարող եք փորձել կատարել հետևյալ քայլերը.

1. Միացրեք ականջակալները հեռախոսին:
2. Բացեք Vkontakte հավելվածը:
3. Միացրեք ցանկացած երգ և սեղմեք pause կոճակը:
4. Արգելափակեք հեռախոսի էկրանը:
5. Միացրեք երգը՝ ականջակալների վրայի կոճակով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն