Դիմավորեք Яндекс-ի նոր ձայնային օգնականին՝ Алиса-ին


Яндекс ընկերությունը թողարկել է Алиса անունով ձայնային օգնականի: Այս օգնականը շատ նման է Siri, Cortana, Google Assistant և նմանատիպ այլ հայտնի ձայնային օգնականներին: Алиса-ն կարող է խորհուրդ տալ ռեստորաններ, որոնում կատարել համացանցում, բացել ծրագրեր, տեղեկացնել եղանակի տեսության և այլ նորությունների մասին: Алиса-ի հեղինակները վստահեցնում են, որ այս ծրագիրը չի սահմանափակվում նախօրոք մուտքագրված պատասխաններով: Խոսակցության ընթացքում Алиса-ն աստիճանաբար զարգանում է և արհեստական ինտելեկտի հաշվին տալիս է իր կողմից հորինված պատասխանները:


Օգտատերերը հնարավորություն ունեն նաև գնահատել Алиса-ի կողմից տրված պատասխանը: Եթե այդ գնահատականը բացասական է, ապա Алиса-ն աշխատում է հետագայում տալ ավելի ճիշտ պատասխան:



Տվյալ պահին Алиса-ն ներդրված է Անդրոիդ և iOS համակարգերի Яндекс հավելվածում: Windows-ի օգտատերերը նույնպես հնարավորություն ունեն ներբեռնել և օգտվել այս օգնականի ծառայություններից: Նախատեսվում է նաև հետագայում այս ծառայությունը ներդնել Яндекс ինտերնետ դիտարկչում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն