Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
iPhone X-ը ցածրացնում է զարթուցիչի ձայնը, երբ օգտատերը նայում է սմարթֆոնին

iPhone X-ը ցածրացնում է զարթուցիչի ձայնը, երբ օգտատերը նայում է սմարթֆոնին


iPhone X օգտատերերից մեկը հայտնաբերել է Face ID-ի հետ կապված մի թաքնված ֆունկցիա, ինչի մասին կիսվել է Reddit-ում: Եթե iPhone X-ի զարթուցիչի զանգի ընթացքում  նայեք սմարթֆոնին, ապա զարթուցիչի ձայնը ավտոմատ կցածրանա: Օգտատերերից մեկն էլ նկատել է, որ iPhone X-ը ցարծացնում է նաև հեռախոսազանգի ձայնը, երբ օգտատերը նայում է սմարթֆոնին:
1962-2017թ. թողարկված վիդեոխաղերի էվոլյուցիան (Տեսանյութ)

1962-2017թ. թողարկված վիդեոխաղերի էվոլյուցիան (Տեսանյութ)

Ինչպես ինտերնետից ավտոմատ թարմացնել Windows 10-ի արգելափակման ու աշխատանքային էկրանի նկարը

Ինչպես ինտերնետից ավտոմատ թարմացնել Windows 10-ի արգելափակման ու աշխատանքային էկրանի նկարը


Windows 10 օպերացիոն համակարգում գոյություն ունի մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս ավտոմատ համացանցից թարմացնել արգելափակման էկրանի լուսանկարը: Դա անելու համար պետք է բացել կարգավորումների Lock Screen բաժինը և Background պարամետրը դնել Windows Spotlight:


Վերջերս ցանկանում էի նմանատիպ կերպով ավտոմատ թարմացնել նաև աշխատանքային էկրանի լուսանկարը, սակայն հայտնաբերեցի, որ Windows 10-ում բացակայում է այդ ֆունկցիան: Պարզվում է, որ Windows Store-ում կա մի հավելված, որը նախատեսված է հենց այս բացը լրացնելու համար: Lockscreen as wallpaper կոչվող հավելվածը ցուցադրում է տվյալ պահին արգելափակման էկրանին ցուցադրվող լուսանկարը և թույլ է տալիս այն դարձնել աշխատանքային էկրանի լուսանկար: Հավելվածը կարելի է նաև այնպես կարգավորել, որպեսզի ավտոմատ ստուգի ու թարմացնի նկարը:



Վերջում նշեմ, թե ինչպես է աշխատում այս հավելվածը: Windows-ի արգելափակման էկրանին հայտնվող վերջին լուսանկարները ավտոմատ պահպանվում են համակարգչի ժամանակավոր ֆայլերի մեջ: Այս հավելվածը պարզապես սկանավորում է այդ ֆայլերը և գտնում վերջին լուսանկարը:


Հ.Գ. Windows 7-ի էկրանի նկարն ավտոմատ ինտերնետից թարմացնելու համար կարող եք օգտվել Microsoft Bing ծրագրից:
Բացահայտում - Սերիական մարդասպաններ (մաս 1)

Բացահայտում - Սերիական մարդասպաններ (մաս 1)



Ասում են, որ կենդանիների շարքում ամենադաժանն ու վտանգավորը մարդն է։ Որոշ փաստեր ուսումնասիրելուց հետո սկսում ես մեծամասամբ ճիշտ ընդունել վերոնշյալ խոսքը։ Այդ ամենի համար լավ ապացույց են սերիական մարդասպանները:
Ներկայացվեց OnePlus 5T սմարթֆոնը, որի մեկնարկային գինը 500$ է

Ներկայացվեց OnePlus 5T սմարթֆոնը, որի մեկնարկային գինը 500$ է


Ինչպես և սպասվում էր, OnePlus ընկերությունը ներկայացրեց իր նոր OnePlus 5T սմարթֆոնը: Այս նոր մոդելի էկրանը զբաղեցնում է առաջնային մասի 80.5%-ը, իսկ մատնահետքի սկաները տեղադրված է հետևի կողմում: OnePlus 5T սմարթֆոնն ունի 6 դյույմանոց Optic AMOLED էկրան, որն ունի 2160х1080 թողունակություն: 


Սարքն ունի Snapdragon 835 պրոցեսոր, GPU Adreno 540 վիդեոադապտեր, 6 կամ 8 Գբ օպերատիվ հիշողություն, 64 կամ 128 Գբ ներքին հիշողություն, 3300 ՄԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 16 և 20 Մպ-անոց կրկնակի տեսախցիկ: 



Սմարթֆոնն ունի նաև Face Unlock ֆունկցիա, որը թույլ է տալիս ապաարգելափակել սմարթֆոնը դեմքի միջոցով: 



OnePlus 5T սմարթֆոնը լիցքավորվում է USB Type-C բնիկով: Ներդրված Dash Charge տեխնոլոգիան թույլ է բավականին արագ լիցքավորել սմարթֆոնը: 



OnePlus 5T սմարթֆոնն ունի 2 SIM-քարտի բնիկ, ինչպես նաև 3.5մմ ականջակալի բնիկ: 6Գբ օպերատիվ ու 64Գբ ներքին հիշողություն ունեցող OnePlus 5T սմարթֆոնը վաճառվելու է 499 դոլարով, իսկ 8Գբ/128Գբ տարբերակը՝ 559 դոլար:
Թողարկվել է երկու անգամ ավելի արագ աշխատող ու ավելի քիչ օպ. հիշողություն զբաղեցնող նոր Firefox դիտարկիչ

Թողարկվել է երկու անգամ ավելի արագ աշխատող ու ավելի քիչ օպ. հիշողություն զբաղեցնող նոր Firefox դիտարկիչ


Mozilla ընկերությունը թողարկել է Firefox ծրագրի 57-րդ տարբերակը, որը սխալ կլինի դասել հերթական թարմացումների շարքին: Այս տարբերակում կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ, ինչի պատճառով ծրագիրն ստացել է Firefox Quantum կոդային անունը: 



Firefox Quantum դիտարկիչն աշխատում է համակարգչի պրոցեսորի մի քանի միջուկների հաշվին: Speedometer 2.0 փորձակումների արդյունքում կարող ենք տեսնել, որ Firefox 53-ը երկու անգամ ավելի արագ է աշխատում 52-րդ տարբերակից: Ներքևի տեսանյութում կարող եք տեսնել, որ նոր Firefox-ի Chrome-ից արագ է աշխատում:



Firefox Quantum դիտարկիչն օգտագործում է Rust ծրագրավորման լեզվով ստեղծված CSS-ի նոր տեխնոլոգիա, որն աշխատում է միանգամից մի քանի միջուկի հետ: Նոր Firefox-ում առաջնահերություն է տրվում նաև այն բացված էջին, որը տվյալ պահին դիտվում է: Սա զգալի նվազեցնում է օպերատիվ հիշողության օգտագործումը (Chrome-ից մոտ 30%-ով քիչ):



Բացի ներքին «շարժիչի» փոփոխություններից, նոր Firefox-ում տեղի են ունեցել նաև արտաքին ինտերֆեյսի փոփոխություններ: Firefox-ի մինիմալ ու ադապտիվ ոճի ինտերֆեյսը կոչվում է Photon:


Նոր Firefox-ը ներառում է նաև մի շարք թարմացված գործիքներ ու պատուհաններ (օր. ընթացիկ էկրանը նկարելու, հղումները հետագայում կարդալու և այլն):

Ստեղծվել է հավելված, որը վերացնում է iPhone X-ի էկրանի վերևի հատվածի կտրվածքը

Ստեղծվել է հավելված, որը վերացնում է iPhone X-ի էկրանի վերևի հատվածի կտրվածքը



Նոր Apple iPhone X սմարթֆոնն ունի 5.8 դյույմանոց Super Retina Display էկրան, որը զբաղեցնում է սմարթֆոնի գրեթե ողջ առաջնային մակերեսը: Սակայն սմարթֆոնի էկրանի վերևի հատվածում տեղադրված են տեսախցիկներ ու սկաներներ, ինչի պատճառով սմարթֆոնի վերևի հատվածն ունի կտրվածք: Սմարթֆոնի էկրանի այս դիզայնը արժանացել է ոչ բոլոր օգտատերերի հավանությանը: 


Հատուկ այս կտրվածքը վերացնելու նպատակով ստեղծվել է Notch Remover հավելվածը, որը անցել է Apple-ի մոդերացիան և տվյալ պահին տեղադրված է App Store-ում: Հավելվածը վճարովի է և արժի 0.99$: Նշեմ, որ Notch Remover հավելվածը պարզապես սև ֆոն է նկարում վերևի կտրվածքի կողքերի հատվածներում:


Նշեմ նաև, որ Google Play-ում հայտնվել են մի շարք հավելվածներ, որոնք կատարում են վերոնշյալ հավելվածի ճիշտ հակառակ ֆունկցիան: Այսինքն, դրանք Android սմարթֆոններում ավելացնում են iPhone X-ի կտրվածքի նման սև հատված:
Ինչպես ստեղծել NFC մոդուլով այցեքարտեր

Ինչպես ստեղծել NFC մոդուլով այցեքարտեր


Եթե ցանկանում եք ունենալ յուրահատուկ ու ժամանակակից այցեքարտեր, ապա կարող եք դրանք ստեղծել այնպես, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ սկանավորել սմարթֆոններով և տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան: Բնականաբար դա կարող եք անել QR կոդերի միջոցով, սակայն QR կոդերի դեպքում պետք է բացել համապատասխան ծրագիրը և հեռախոսով սկանավորել QR կոդը: Այստեղ օգնության է գալիս NFC տեխնոլոգիան, որը թույլ է տալիս պարզապես մոտեցնել սմարթֆոնը այցեքարտին և տեսնել անհրաժեշտ ինֆորմացիան: 


NFC այցեքարտեր պատրաստելու համար պետք է նախևառաջ ձեռք բերել NFC մոդուլներ (օր. այստեղից), որոնք բավականին էժան են ու հասանելի: Մոդուլը ձեռք բերելուց հետո պետք է այն կարգավորել և դրա մեջ գրել անհրաժեշտ ինֆորմացիան: Դա կարող եք անել օրինակ NFC Tools ծրագրի միջոցով: Նշեմ, որ յուրաքանչյուր այցեքարտի վրա գտնվող NFC մոդուլ պետք է առանձին կարգավորել: NFC մոդուլները հնարավոր է կարգավորել և սկանավորել միայն այն հեռախոսներով, որոնք աշխատում են NFC տեխնոլոգիայով:


NFC մոդուլները կարող եք այնպես կարգավորել, որպեսզի դրանք սկանավորելու ժամանակ բացվի համապատասխան կայքը, կամ ցուցադրվի անհրաժեշտ կոնտակտային տվյալները:


NFC մոդուլները կարգավորելուց հետո պետք է ընդամենը դրանք կպցնել այցեքարտի վրա: Կարող եք այցեքարտի այնպիսի դիզայն մտածել, որպեսզի NFC մոդուլը գեղեցիկ նայվի, կամ կարող եք ստեղծել երկշերտ այցեքարտ և NFC մոդուլը դնել ներսում:
3D mapping սեղանի վրա (Տեսանյութ)

3D mapping սեղանի վրա (Տեսանյութ)

Ինչպես ստեղնաշարի կոճակներով կառավարել ցանկացած համակարգչի ձայնը

Ինչպես ստեղնաշարի կոճակներով կառավարել ցանկացած համակարգչի ձայնը


Որոշ համակարգիչների կամ նոթբուքների վրա կան հատուկ ֆունկցիոնալ կոճակներ, որոնցով հնարավոր է կառավարել համակարգչի ձայնը և էկրանի վրա տեսնել համապատասխան ձայնի վահանակը: Իսկ ինչ կարելի է անել, եթե չունեք նմանատիպ ստեղնաշար կամ համակարգիչ: Պարզվում է, որ այս բացը կարելի է լրացնել AutoHotkey ծրագրի միջոցով: Բլոգի նախորդ գրառումներից մեկում արդեն անդրադարձել եմ այս ծրագրին, որը թույլ է տալիս Windows-ում կատարել հրամաններ և ավտոմատացնել որոշ գործողություններ



Այսպիսով ներկայացնում եմ AutoHotkey ծրագրի համար մասամբ իմ կողմից ստեղծված script, որը թույլ է տալիս ստեղնաշարի միջոցով կառավարել համակարգչի ձայնը և տեսնել ձայնի բարձրությունը էկրանի վրա:


Այս script-ում ձայնը կառավարող կոճակները դրված են Win + վերև/ներքև սլաքների վրա, բայց կարող եք բացել script-ի ֆայլը և փոխել կոճակները: Script ֆայլում կարող եք նաև փոխել ցուցադրվող վահանակի կոորդինատները:

Growing Up գովազդային հոլովակում Samsung-ը կրկին ծաղրում է iPhone-ին

Growing Up գովազդային հոլովակում Samsung-ը կրկին ծաղրում է iPhone-ին


Samsung ընկերությունը թողարկել է նոր գովազդային հոլովակ, որտեղ հերթական անգամ ծաղրում է iPhone-ին և դրա օգտատերերին: Այս հոլովակում ցուցարդվում է տարիների ընթացքում Samsung-ի կողմից արտադրված սմարթֆոնների առավելությունը iPhone-ի նկատմամբ (օր. քիչ հիշողություն, ոչ ջրադիմացկուն, փոքր էկրան և այլն):
Թողարկվել է Need for Speed Payback խաղի փորձնական տարբերակն ու վերջնական թրեյլերը

Թողարկվել է Need for Speed Payback խաղի փորձնական տարբերակն ու վերջնական թրեյլերը


Electronic Arts ընկերությունը թողարկել է  Need for Speed Payback խաղի փորձնական տարբերակը, որը հասանելի է EA Access և Origin Access ծառայությունների բաժանորդների համար: Փորձնական տարբերակում օգտատերերը կարող են խաղալ խաղի առաջին երկու լեվելները:


Electronic Arts ընկերությունը թողարկել է նաև Need for Speed Payback խաղի վերջնական թրեյլերը: Հիշեցնեմ, որ խաղը բոլոր օգտատերերի համար հասանելի է լինելու ս.թ. նոյեմբերի 10-ից: Իսկ Deluxe տարբերակը ձեռք բերած օգտատերերի համար խաղը հասանելի կլինի նոյեմբերի 7-ից:
Google-ի որոնման արդյունքներն այլևս կախված չեն լինի Google-ի վերևի մակարդակի դոմեյնից

Google-ի որոնման արդյունքներն այլևս կախված չեն լինի Google-ի վերևի մակարդակի դոմեյնից


Google ընկերության բլոգից տեղեկանում ենք, որ որոնման արդյունքներն այսուհետ ցուցադրվելու են բացառապես օգտատիրոջ գտնվելու վայրից կախված: Հիշեցնեմ, որ նախկինում ցուցադրվող արդյունքները կախված էին Google-ի վերևի մակարդակի դոմեյնից: Այսինքն՝ որոնում կատարելով Google.am դոմեյնում օգտատերերը տեսնում էին Հայաստանի արդյունքները, իսկ Google.ru դոմեյնում՝ Ռուսաստանի:


Եթե ինչ-որ պատճառներով ցանկանում եք փոխել որոնման արդյունքների տարածաշրջանը, ապա դա կարող եք անել Google-ի որոնման կարգավորումներում:
Գործարկվել է պատվերների առաքման և Cashback տրամադրող նոր հայկական ծառայություն

Գործարկվել է պատվերների առաքման և Cashback տրամադրող նոր հայկական ծառայություն


Հայաստանում գործարկվել է Nova.am կայքը, որն առաջարկում է առցանց գնումների երկու հիմնական ծառայություններ: «Գնիր և ստացիր» ծառայությունը միջազգային առաքման ծառայություն է, որի միջոցով հնարավոր է գնումներ կատարել արտասահմանյան կայքերից և 7-10 օրվա ընթացքում պատվերը ստանալ Հայաստանում: Nova-ն գրանցված հաճախորդներին տրամադրում է սեփական արտասահմանյան հասցեների ցուցակ, ինչը նրանց հնարավորություն է ընձեռում գնումներ կատարել արտերկրում գտնվող հազարավոր ինտերնետ-խանութներից:

Տվյալ պահին Nova-ն տրամադրում է միայն ԱՄՆ-ի առաքման հասցե, որը գտնվում է առցանց գնումների հարկերից ազատ Delaware նահանգում: ԱՄՆ-ից դեպի Հայաստան առաքման 1կգ-ի արժեքը 3500 դրամ է և հաշվարկվում է միայն ֆիզիկական քաշը: Երևանում ծանրոցների առաքումն այժմ ակցիայի շրջանակներում անվճար է, իսկ դեպի մարզեր առաքումն արժի 1400 դրամ ու առաքվում է մինչև արտահանման կետեր: Յուրաքանչյուր առաքումից օգտատիրոջ հաշվեհամարին կուտակվում է բոնուս:

Nova-ի երկրորդ ծառայությունը կոչվում է «Cashback ակումբ», որից օգտվելու համար պետք է գնումներ կատարել Nova-ի կայքում առաջարկվող առցանց խանութներից: Այս գործընթացը տեղի է ունենում հետևյալ կերպ. Nova-ն առցանց խանութներից որոշակի միջնորդավճար է ստանում նոր գնորդներ ներգրավելու համար, և կուտակված բոնուսից կիսում է այդ միջնորդավճարը Ձեզ հետ՝ cashback-ի տեսքով: «Cashback ակումբ» ծառայության խանութների ցանկը պարբերաբար թարմացվում է:


«Cashback ակումբ»-ի միջոցով կուտակված բոնուսները կարող եք օգտագործել Nova-ի ծառայությունների դիմաց վճարելու համար, իսկ 20$-ից սկսած քէշբէք կուտակումները կարող եք փոխանցել հայկական քրեդիտ քարտերի վրա: «Cashback ակումբ» բաժնում տեղադրված են նաև առցանց խանութների մասին հետաքրքիր ու օգտակար տվյալներ:

Ինչպե՞ս գրանցվել և ստանալ հասցե

1. Բացեք Nova.am կայքը:
2. Սեղմեք գրանցվել կոճակը և լրացրեք պահանջվող դաշտերը:
3. Բացեք Ձեր էլ. փոստին ուղարկված նամակը և հաստատեք գրանցումը:
4. Բացեք «Իմ տվյալները» էջը և սեղմեք «նոր ստացող» կոճակի վրա:

5.Լրացրեք պահանջվող տվյալները և սեղմեք «Ավելացնել» կոճակը:

5. Բացեք «Իմ միջազգային հասցեներ» բաժինը և կտեսնեք արտասահմանյան հասցեն:




Ինչպե՞ս օգտվել «Գնիր և ստացիր» ծառայությունից
1.Արտասահմանյան խանութներից գնումներ կատարելիս՝ որպես առաքման հասցե նշեք Ձեր Nova հասցեն:
2. «Իմ պատվերները» բաժնում հետևեք պատվերների առաքման ընթացքին:
3. Ձեր պատվերը ստացեք առաքման միջոցով կամ սպասարկման մոտակա կետից:




Ինչպես օգտվել «Cashback ակումբ» ծառայությունից

1.Բացեք «Cashback ակումբ» բաժինը և ընտրեք խանութը: Նշեմ, որ այս բաժնում ցուցադրվում են նաև այն խանութները, որոնք չունեն Cashback բոնուսներ, կամ Nova-ն չի առաքում այդ երկրներից: Համապատասխան ֆիլտրի միջոցով կարող եք ընտրել այն խանութները, որոնք ունեն Cashback:


2. Ընտրված խանութի էջում սեղմեք «Ակտիվացնել Cashback» կոճակը:
3. Բացված խանութում կատարեք գնում:



Նշեմ նաև, որ կարող եք համադրել «Գնիր և ստացիր» ու «Cashback ակումբ» ծառայությունները: Պետք է ընդամենը ֆիլտրել խանութներն այնպես, որպեսզի ցուցադրվեն Cashback բոնուսներ տրամադրող ու Nova-ի կողմից առաքվող խանութները: Այնուհետև պետք է ակտիվացնել ընտրված խանութի Cashback-ը և գնում կատարելիս լրացնել Nova-ի կողմից տրամադրված առաքման հասցեն:
Sony-ն թողարկել է 1700$ արժողությամբ տնային ռոբոտ-շնիկ

Sony-ն թողարկել է 1700$ արժողությամբ տնային ռոբոտ-շնիկ


Երկար դադարից հետո Sony ընկերությունը թողարկել է նոր տնային ռոբոտ-շնիկ, որը կոչվում է Aibo ERS-1000: Բնականաբար ռոբոտն ունի արհեստական ինտելեկտ և ժամանակի ընթացքում կատարելագործվում է: Օրինակ ռոբոտը կարող է ուսումնասիրել, թե ինչն է տիրոջը երջանկացնում և կատարել համապատասխան գործողություններ: Ամպային ծառայության միջոցով ռոբոտն ուսումնասիրում է այլ նմանատիպ շների ու տերերի վարքը:



My Aibo հատուկ հավելվածով հնարավոր է կարգավորել ռոբոտ-շնիկին, տեսնել նրա կողմից արված լուսանկարները, ինչպես նաև առցանց խանութից ձեռք բերել լրացուցիչ «հնարքներ»: Sony Aibo ռոբոտների վաճառքը մեկնարկելու է 2018թ. հունվարից: Ռոբոտները վաճառվելու են 1700 դոլարով: Sony-ն առանձին վաճառում է նաև Aibone կոչվող ոսկոր, որն արժի 26$: