Թողարկվել է երկու անգամ ավելի արագ աշխատող ու ավելի քիչ օպ. հիշողություն զբաղեցնող նոր Firefox դիտարկիչ

Ամսաթիվ

Mozilla ընկերությունը թողարկել է Firefox ծրագրի 57-րդ տարբերակը, որը սխալ կլինի դասել հերթական թարմացումների շարքին: Այս տարբերակում կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ, ինչի պատճառով ծրագիրն ստացել է Firefox Quantum կոդային անունը: 



Firefox Quantum դիտարկիչն աշխատում է համակարգչի պրոցեսորի մի քանի միջուկների հաշվին: Speedometer 2.0 փորձակումների արդյունքում կարող ենք տեսնել, որ Firefox 53-ը երկու անգամ ավելի արագ է աշխատում 52-րդ տարբերակից: Ներքևի տեսանյութում կարող եք տեսնել, որ նոր Firefox-ի Chrome-ից արագ է աշխատում:



Firefox Quantum դիտարկիչն օգտագործում է Rust ծրագրավորման լեզվով ստեղծված CSS-ի նոր տեխնոլոգիա, որն աշխատում է միանգամից մի քանի միջուկի հետ: Նոր Firefox-ում առաջնահերություն է տրվում նաև այն բացված էջին, որը տվյալ պահին դիտվում է: Սա զգալի նվազեցնում է օպերատիվ հիշողության օգտագործումը (Chrome-ից մոտ 30%-ով քիչ):



Բացի ներքին «շարժիչի» փոփոխություններից, նոր Firefox-ում տեղի են ունեցել նաև արտաքին ինտերֆեյսի փոփոխություններ: Firefox-ի մինիմալ ու ադապտիվ ոճի ինտերֆեյսը կոչվում է Photon:


Նոր Firefox-ը ներառում է նաև մի շարք թարմացված գործիքներ ու պատուհաններ (օր. ընթացիկ էկրանը նկարելու, հղումները հետագայում կարդալու և այլն):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն