Ինչպես ինտերնետից ավտոմատ թարմացնել Windows 10-ի արգելափակման ու աշխատանքային էկրանի նկարը


Windows 10 օպերացիոն համակարգում գոյություն ունի մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս ավտոմատ համացանցից թարմացնել արգելափակման էկրանի լուսանկարը: Դա անելու համար պետք է բացել կարգավորումների Lock Screen բաժինը և Background պարամետրը դնել Windows Spotlight:


Վերջերս ցանկանում էի նմանատիպ կերպով ավտոմատ թարմացնել նաև աշխատանքային էկրանի լուսանկարը, սակայն հայտնաբերեցի, որ Windows 10-ում բացակայում է այդ ֆունկցիան: Պարզվում է, որ Windows Store-ում կա մի հավելված, որը նախատեսված է հենց այս բացը լրացնելու համար: Lockscreen as wallpaper կոչվող հավելվածը ցուցադրում է տվյալ պահին արգելափակման էկրանին ցուցադրվող լուսանկարը և թույլ է տալիս այն դարձնել աշխատանքային էկրանի լուսանկար: Հավելվածը կարելի է նաև այնպես կարգավորել, որպեսզի ավտոմատ ստուգի ու թարմացնի նկարը:



Վերջում նշեմ, թե ինչպես է աշխատում այս հավելվածը: Windows-ի արգելափակման էկրանին հայտնվող վերջին լուսանկարները ավտոմատ պահպանվում են համակարգչի ժամանակավոր ֆայլերի մեջ: Այս հավելվածը պարզապես սկանավորում է այդ ֆայլերը և գտնում վերջին լուսանկարը:


Հ.Գ. Windows 7-ի էկրանի նկարն ավտոմատ ինտերնետից թարմացնելու համար կարող եք օգտվել Microsoft Bing ծրագրից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն