Այս հավելվածով կարող եք տեսնել, թե ինչ անուններով եք գրանցված ուրիշների հեռախոսների կոնտակտներում


Անդրոիդ և iOS համակարգերում կա մի հավելված, որը ցույց է տալիս, թե Դուք կամ Ձեր ընկերները ինչ անուններով են գրանցված այլ մարդկանց կոնտակտներում: GetContact հավելվածը նախևառաջ նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իմանալ անծանոթ համարով զանգողի անունը:  Հետաքրքիր է, որ հավելվածը ցուցադրում է նաև այն մարդկանց անունները, ովքեր երբևէ չեն օգտվել այս հավելվածից: Տեղեկացնեմ, որ այս հավելվածը տեղադրելու դեպքում թույլատվություն է հարցնում, որպեսզի Ձեր կոնտակտները սինխրոնիզացվեն ծրագրի տվյալների բազայի հետ: Եթե չեք ցանկանում, որ Ձեր հեռախոսի մեջ եղած կոնտակտները հայտնվեն այս ծրագրում, ապա կարող եք մերժել սինխրոնիզացիայի հրամանը: Կարող եք նաև Ձեր հեռախոսահամարը ջնջել այս ծրագրից, որպեսզի այն չհայտնվի այլ մարդկանց մոտ:



Հավելվածը ներբեռնելուց պետք է մուտ գորքեք հեռախոսի համարով կամ Ֆեյսբուքի պրոֆիլով: Այնուհետև կարող եք որոնել հեռախոսի համարը և սեղմել More Result կոճակի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն