Ինչքանով է իրականում Apple-ը դիտմամբ դանդաղեցնում հին iPhone-ները

Ամսաթիվ

Վերջերս Apple ընկերությունը ճնշումների տակ խոստովանեց, որ դիտմամբ իջեցնում է հին մարտկոցներով աշխատող iPhone հեռախոսների արագագործությունը: Այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրես օգտատերերի մոտ և որոշները նույնիսկ դատի տվեցին Apple-ին այս քայլի համար: Apple-ը հստակ չի նշում, թե ինչքանով է իջեցնում արագագործությունը, բայց համացանցում հայտնված օգտատերերի բողոքներից պարզ է դառնում, որ այս ցուցանիշն այդքան էլ փոքր չէ: Մասնավորապես, Twitter-ի օգտատերերից մեկը լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրվում է iPhone 6-ի պրոցեսորի աշխատանքի հաճախականությունը նոր վիճակում և 3 տարի անց: 


Ինչպես երևում է նկարից, հին մարտկոցով աշխատող iPhone-ը աշխատում է մոտ 2.5 անգամ քիչ հաճախականությամբ: Համեմատելու համար կարելի է ասել, որ 3 տարի անց iPhone 6-ը աշխատում է iPhone 3GS-ի պրոցեսորի հաճախականությամբ: iPhone Մարտկոցը փոխելուց հետո iPhone-ը նորից աշխատում է սկզբնական հզորությամբ: Վերջում նշեմ, որ Ձեր iPhone-ի պրոցեսորի աշխատանքի ընտացիք ցուցիչները կարող եք տեսնել օրինակ CPU DasherX հավելվածի միջոցով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն