Ֆեյսբուքի Մեսենջերի խաղերն արդեն հասանելի են բոլոր օգտատերերի համար

Ամսաթիվ

Ուղիղ մեկ տարի առաջ Ֆեյսբուքը Messenger հավելվածում ստեղծեց խաղեր խաղալու հնարավորություն, որը սկզբնական շրջանում հասանելի էր միայն որոշ երկրների ու օգտատերերի համար: Այսպիսով մեկ տարի անց այս խաղերը հասանելի դարձան նաև հայ օգտատերերի համար: Հիշեցնեմ, որ այս խաղերը հնարավոր է խաղալ անմիջապես Messenger-ում և մրցել ընկերների հետ: Ընդ որում, հնարավոր է մրցակցել ինչպես բոլոր, այնպես էլ կոնկրետ ընկերոջ հետ:



Որոշ խաղեր ներառում են նաև բոթեր, որոնք օգնում են անցնել կարիերայի ռեժիմները: Օրինակ Basketball FRVR խաղի բոթը գեղեցիկ պատկերներով ու տեքստերով տալիս է հատուկ հանձնարարություններ: 



Messenger-ում խաղերը ներդնելուց մեկ տարի անց Facebook-ը նախատեսում է ավելացնել նաև որոշ նոր ֆունկցիաներ: Օրինակ կարող եք ձայնագրել խաղալու պրոցեսը. դա անելու համար պետք է խաղալու ընթացքում սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող տեսախցիկի նշանի վրա: 


Խաղի ձայնագրությունը տեղադրվելու է օգտատիրոջ պատի վրա: Նախատեսվում է նաև վիդեզանգերի ընթացքում ավելացնել խաղեր խաղալու հնարավորությունը:


Messenger-ում խաղեր խաղալու համար պետք է տեղադրեք հավելվածի վերջին տարբերակը, այնուհետև Messenger-ում սեղմեք խաղերի նշանի վրա: Կարող եք նաև մտնել չաթերից մեկի մեջ (նաև խմբակային) և հավելվածների բաժնից ընտրել խաղերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն