Հայկական PicsArt Animator-ը ճանաչվել է 2017 թ. ամենաժամանցային հավելված



Հայկական PicsArt Animator հավելվածը Google-ի կողմից ճանաչվել է 2017 թ. ամենաժամանցային հավելվածը Google Play-ում: Այս հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես բջջային սարքում ստեղծել կադրային անիմացիաներ և մուլտֆիլմեր


Հավելվածը ներառում է երեք նախապես ստեղծված նախագծեր, որոնք կարող եք խմբագրել և ստեղծել սեփական անիմացիաները: Կարող եք նաև ստեղծել նոր նածագիծ և 0-ից ստեղծել նոր անիմացիա: PicsArt Animator-ը բավականին նման է անհատական համակարգիչների վրա հայտնի Adobe Animate (նախկինում՝ Flash) ծրագրին: 



PicsArt Animator-ը թույլ է տալիս ստեղծել կադրեր և այդ կադրերի վրա տեղադրել զանազան օբյեկտներ (գծային պատկերներ, պատրաստի օբյեկտներ, լուսանկարներ և այլն): Հավելվածում հնարավորություն կա տեղաշարժել օբյեկտը և ստեղծված հետագիծը վերածել անիմացիայի, որի արագությունը կարող եք փոփոխել հատուկ կարգավորման միջոցով:



Հավելվածը թույլ է տալիս նաև ստեղծել մեկից ավելի մակարդակներ (layer) և դրանք համատեղելով ստանալ ավելի պրոֆեսիոնալ անիմացիաներ: Layer-ները կարող են պարունակել նաև աուդիո հոսքեր:



PicsArt Animator հավելվածը ներառում է նաև մի հետաքրքիր գործիք, որը թույլ է տալիս ձայնագրել մարդու դեմքը և այն դարձնել էմոջի:



PicsArt Animator հավելվածն անվճար հասանելի է Google Play-ում և App Store-ում:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն