Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հայտնի Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է հերթական դժվար խաղը

Հայտնի Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է հերթական դժվար խաղը


Հավանաբար հիշում եք տարիներ առաջ ստեղծված Flappy Bird դժվար խաղը, որը կարճ ժամանակահատվածում բավականին հայտնի դարձավ, սակայն App Store-ից և Google Play-ից ջնջվեց հենց հեղինակի կողմից: Այժմ այս խաղի հեղինակը ստեղծել է Ninja Spinki Challenges խաղը, որը ներառում է 6 փոքր խաղեր:


Այս խաղը դժվարության աստիճանով չի զիջում Flappy Bird-ին և հաղթելու համար մեծ ջանքեր ու արագաշարժություն է պահանջում:



Նոր Nokia 6-ով օգտատերերը ընկույզ են կոտրում և տեղադրում համացանցում (Տեսանյութ)

Նոր Nokia 6-ով օգտատերերը ընկույզ են կոտրում և տեղադրում համացանցում (Տեսանյութ)



Nokia 6 սմարթֆոնը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ և ավելի մեծ պահանջարկ ձեռք բերել: Պարզվում է, որ Անդրոիդով աշխատող այս նոր սմարթֆոնը պատվով պահում է այսպես ասած «Չագուչ Նոկիա» մականունը: 



Այս սմարթֆոնի որոշ օգտատերեր արդեն հասցրել են Nokia 6-ով ընկույզներ ջարդել և տեսանյութերը տեղադրել Youtube-ում: Նշեմ, որ այս սմարթֆոնն առայժմ հասանելի է Չինաստանի շուկայի համար և արդեն գրանցվել է մոտ մեկ միլիոն պատվեր:



Nokia 6 սմարթֆոնն ունի ալյումինից կորպուս և 5.5 դյույմանոց Gorilla Glass էկրան՝ 1920х1080 պիկսելների թողունակությամբ: Սմարթֆոնն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր և Adreno 505 վիդեոադապտեր: Nokia 6-ի օպերատիվ հիշողությունը 4Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64Գբ: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ և Dolby Atmos տեխնոլոգիայով աշխատող ստերեո դինամիկներ: Nokia 6-ի հիմնական տեսախցիկը 16Մպ է, իսկ առաջնային մասի տեսախցիկը՝ 8Մպ: Սմարթֆոնն ունի 3000 մԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնը վաճառվում է 250 դոլարով:



Անդրոիդում Google-ը հիշում է որոնումները և ինտերնետի կապի առկայության դեպքում ցուցադրում է արդյունքները

Անդրոիդում Google-ը հիշում է որոնումները և ինտերնետի կապի առկայության դեպքում ցուցադրում է արդյունքները



Android համակարգի համար Google-ը թողարկել է համանուն հավելվածի թարմացված տարբերակը, որտեղ ավելացել է մի օգտակար գործառույթ: Այսուհետ օգտատերերը կարող են Google-ում որոնում կատարել նաև ինտերնետ կապի բացակայության դեպքում:


Ճիշտ է, արդյունքները տվյալ պահին չեն ցուցադրվի, բայց դրանք միանգամից կցուցադրվեն ինտերնետին միանալու դեպքում:
Թեստ: Ինչ են նշանակում IT հապավումներն ու տերմինները

Թեստ: Ինչ են նշանակում IT հապավումներն ու տերմինները


24 ժամվա մեջ գրանցվել է Nokia 6 սմարթֆոնի ավելի քան 250 000 նախնական պատվեր

24 ժամվա մեջ գրանցվել է Nokia 6 սմարթֆոնի ավելի քան 250 000 նախնական պատվեր

Օրեր առաջ ներկայացվեց Nokia 6 սմարթֆոնը, որն ունի շատ լավ տեխնիկական պարամետրեր ու արժի ընդամենը 250 դոլար: Այս սմարթֆոնն առայժմ հասանելի է միայն Չինաստանի շուկայի համար: Օգտատերերն արդեն սկսել են JD.com կայքում առցանց պատվիրել այս սմարթֆոնը և 24 ժամվա ընթացքում ավելի քան 250 հազար պատվեր է գրանցվել: 


Եթե համեմատելու լինենք այս ցուցանիշը մնացած հայտնի հեռախոսների ցուցանիշների հետ, ապա այդքան էլ բարձր չի, սակայն Nokia-ի վերադարձի համար սա շատ լավ ցուցանիշ է: Տեղեկություններ կան նաև, որ շատ շուտով Nokia-ն կներկայացնի նաև այլ մոդելներ, որոնք հասանելի կլինեն բոլորի համար:

LG Gram 14 նոթբուքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթեթև նոթբուքը

LG Gram 14 նոթբուքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթեթև նոթբուքը


LG Electronics-ի կողմից արտադրված 14 դույմ անկյունագծով LG Gram 14 նոթբուքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես իր դասի մեջ աշխարհի ամենաթեթև նոթբուքը: Այս նոթբուքը կշռում է ընդամենը 860 գրամ: 


Նշեմ նաև, որ անցած տարի LG Gram 15-ը նույնպես գրանցվել է ռեկորդների գրքում՝ որպես 15.6 դույմանոց ամենաթեթև նոթբուքը: Այդ նոթբուքը կշռում էր 980 գրամ:
Ամերիկացի բլոգերը 9 ժամ ծախսել է, որպեսզի տեսնի Excel-ի աղյուսակի վերջը (Տեսանյութ)

Ամերիկացի բլոգերը 9 ժամ ծախսել է, որպեսզի տեսնի Excel-ի աղյուսակի վերջը (Տեսանյութ)


Ամերիկացի բլոգերը 9 ժամ 36 րոպե 10 վայրկյան սեղմած է պահել ստեղնաշարի ներքևի սլաքը, որպեսզի տեսնի, թե առավելագույնը քանի տող ունի Microsoft Excel-ի աղյուսակը: Բլոգերը միաժամանակ կարողացել է նաև զբաղվել այլ գործերով. գրքեր կարդալ, լսել երաժշտություն, հեռախոսով զբաղվել և այլն: Այս ամբողջ գործընթացը բլոգերը ձայնագրել է և արագացված տարբերակով տեղադրել Youtube-ում: 



Տեսանյութի վերջում կարող ենք տեսնել, որ առավելագույն տողերի քանակը 1048576 է, ինչը կարելի էր ստուգել ընդամենը սեղմելով Ctrl + ↓ կոճակները:

Ինչպես արագ արգելափակել համակարգչի ստեղնաշարը

Ինչպես արագ արգելափակել համակարգչի ստեղնաշարը


Հատկապես փոքր երեխաներ ունեցողները շատ հաճախակի կարիք են ունենում արգելափակել իրենց համակարգիչները, որպեսզի երեխաները «դաշնամուր չնվագեն» ստեղնաշարի վրա: Սակայն համակարգիչն արգելափակելու ֆունկցիան այդքան էլ արդյունավետ լուծում չի տվյալ պարագայում: Օրինակ ֆիլմեր, լուսանկարներ նայելու, հոդվածներ կարդալու դեպքում չեք կարող արգելափակել համակարգիչը և շարունակել օգտվել համակարգչից:


Համակարգիչը արգելափակելու մեթոդի մյուս բացասական կողմն այն է, որ այս դեպքում ստեղնաշարի մի շարք կոճակներ շարունակում են աշխատել և երեխաները կարող են կատարել իրենց «սև» գործը: Օրինակ կարող են հավաքել շատ երկար սխալ գաղտնաբառեր:


Այս պարագայում օգնության է գալիս մի փոքր ծրագիր, որը կոչվում է KeyboardLocker: Այս ծրագիրը նախատեսված է շատ արագ համակարգչի ստեղնաշարը արգելափակելու և ապաարգելափակելու համար: KeyboardLocker-ը ներբեռնելուց ու բացելուց հետո համակարգչի էկրանի ներքևի անկյունում ցուցադրվում է հատուկ նշան, որը ցույց է տալիս ստեղնաշարի արգելափակման կարգավիճակը: 


Ստեղնաշարը արգելափակելու համար բավական է սեղմել Ctrl+Alt+L կոճակը: Արգելափակումից հետո կարող եք նկատել, որ ներքևի նշանը փոխվեց և ստեղնաշարի վրա ցանկացած կոճակ սեղմելու դեպքում ոչինչ տեղի չի ունենում: Ճիշտ է, որոշ կոմբինացիաներ դեռ շարունակելու են աշխատել (օր. Ctrl+Alt+Delete), բայց հավանականությունը շատ քիչ է, որ երեխաները կհավաքեն այդ կոմպինացիաները: 


Ստեղնաշարը նորից ակտիվացնելու համար պետք է պարզապես հավաքել unlock բառը: Այս դեպքում նույնպես էկրանի ներքևի հատվածում կփոխվի կարգավիճակի նշանը: 


Համակարգիչը ռեստարտ անելուց հետո KeyboardLocker ծրագիրն ավտոմատ չի միանում: Այսինքն պետք է գոնե մի անգամ բացեք այս ծրագիրը: Սակայն այս թերությունն ունի շատ պարզ լուծում: Պետք է ընդամենը ծրագիրը տեղադրել Windows-ի ավտոմատ մեկնարկվող ծրագրերի ցանկում: Դա անելու համար աջ քլիք արեք KeyboardLocker.exe-ի վրա ու ստեղծեք դրա shortcut-ը: Այնուհետև ստեղնաշարի վրա սեղմեք Windows+R և բացված պատուհանում գրեք shell:startup: 


Սեղմեք Enter ու բացված թղթապանակում տեղադրեք նախորդ քայլում ստեղծած shortcut-ը: 


Եթե հետագայում ցանկանաք անջատել ծրագրի ավտոմատ մեկնարկումը, ապա պետք է նորից բացեք վերևում նշված թղթապանակը և ջնջեք ծրագրի հղումը:

Այս հավելվածը Google Chrome-ի նոր բացված թաբերում ցուցադրում է 360° լուսանկարներ

Այս հավելվածը Google Chrome-ի նոր բացված թաբերում ցուցադրում է 360° լուսանկարներ


Գրեթե բոլորը սիրում են դիտել 360° լուսանկարներ ու տեսահոլովակներ, քանի որ դրանք շատ հետաքրքիր են ու ինտերակտիվ: 360° մեդիաներում համակարգչի մկնիկի միջոցով կարող եք պտտվել ցանկացած ուղղությամբ ու դիտել բոլոր անկյունները: 



Google Chrome-ի համար գոյություն ունի մի հետաքրքիր հավելված, որը տեղադրելուց հետո նոր բացված թաբերում ցուցադրվում են 360° լուսանկարներ: Հավելվածը ջնջելու քայլերը կարող եք կարդալ այստեղ:

Ինչպես ջարդել NES Classic Edition կոնսոլների համակարգն ու այնտեղ տեղադրել ցանկացած խաղ

Ինչպես ջարդել NES Classic Edition կոնսոլների համակարգն ու այնտեղ տեղադրել ցանկացած խաղ

Ամիսներ առաջ Nintendo ընկերությունը ներկայացրեց NES Classic խաղային կոնսոլը, որն իր մեջ ներառում է 30 ռետրո խաղեր: Այսինքն այս կոնսոլը չունի սկավառակների կամ քարթրիջների հնարավորություն և օգտատերերը գնելով այս կոնսոլը բավականին մեծ գումարով պետք է բավարարվեն ներդրված խաղերով: Սակայն խաղասերներից ոմանք գտել են այս սահմանափակումը հանելու տարբերակը:


Հարկավոր է ընդամենը հետևել տեսանյութի բացատրությունում գտնվող քայլերին, ջարդել կոնսոլի մեջ տեղադրված Լինուքս օպերացիոն համակարգը և այնտեղ ներդնել ինտերնետից ներբեռնված այլ խաղերի ֆայլերը:

Razer-ը ներկայացրեց երեք էկրան ունեցող նոթբուք, որը գողացան հենց ցուցահանդեսի ժամանակ

Razer-ը ներկայացրեց երեք էկրան ունեցող նոթբուք, որը գողացան հենց ցուցահանդեսի ժամանակ



CES 2017 ցուցահանդեսի ժամանակ Razer ընկերությունը ցուցադրեց 3 էկրան ունեցող Project Valerie նոթբուքը: Այս նոթբուքը հիմնականում նման է Razer Blade Pro մոդելին, սակայն մի հատ 17.3 դույմանոց 4K էկրանի փոխարեն Valerie-ում ներդրված է հատուկ կոնստրուկցիա, որն ավտոմատ բացվում է և այս նոթբուքն ունենում է 3 էկրան, որոնք միասին ստեղծում եմ մեկ մեծ էկրան: Անխոս այս մոտեցումը նորույթ է, բայց դժվար ապագայաում մեծ տարածում ու կիրառություն ունենա: 


Այս նոթբուքի գնի մասին տեղեկություններ դեռ չկան, բայց հաշվի առնելով Blade Pro-ի գինը (սկսած $3500-ից), ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել այս նոթբուքի գնի մասին: Նշեն նաև, որ CES 2017-ի ցուցահանդեսի ընթացքում զավեշտալի դեպք է տեղի ունեցել այս նոթբուքների հետ կապված: Բանն այն է, որ ցուցահանդեսի ժամանակ գողացել են այս նոթբուքի երկու նախատիպերը:
Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 2017 թվականի մոդելները

Samsung-ը ներկայացրեց Galaxy A3, A5 և A7 2017 թվականի մոդելները



Samsung ընկերությյունը ներկայացրեց Galaxy A միջին դասի սմարթֆոնների 2017 մոդելները: Բոլոր երեք սմարթֆոնների նոր մոդելները (A3,A5,A7) ունեն եռաչափ ապակյա ու մետաղյա կորպուսներ: Բացի դրանից, այս մոդելներն արդեն ջրադիմացկուն են և պաշտպանված են փոշուց: Home կոճակի մեջ ներդրված սենսորի շնորհիվ սմարթֆոնները կարող են աշխատել Samsung Pay տեխնոլոգիայով:

Samsung Galaxy A7 (2017) սմարթֆոնն ունի Full HD 5.7 դույմանոց Super AMOLED էկրան, 1.9 Գհց-անոց SoC Exynos 7880 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն, 32Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնի երկու տեսախցիկներն էլ 16 Մպ են: Սմարֆոնն ունի NFC, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac և Bluetooth 4.2 մոդուլներ, USB Type-C բնիկ, 2 SIM քարտի հնավորություն և մի շարք սենսորներ: Սմարթֆոնի մարտկոցը 3600 մԱ/ժ է: Սմարթֆոնի մարտկոցը լիցքավորվում է «արագ լիցքավորման» տեխնոլոգիայով:



Samsung Galaxy A5 (2017) սմարթֆոնը տեխնիկական պարամետրերով չի տարբերվում A7-ից: Այստեղ միակ տարբերությունը էկրանի չափսի (5,2 դույմ) և մարտկոցի (3000 մԱ/ժ) մեջ է:

Samsung Galaxy A3 (2017) սմարթֆոնը տեխնիկական պարամետրերով զիջում է իր ավագ «եղբայրներին»: Այս սմարթֆոնի պրոցեսորը աշխատում է 1,6 Գհց հաճախականությամբ: A3-ի էկրանը 4,7 դույմ է՝ 720p թողունակությամբ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքին հիշողությունը 16Գբ: Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13Մպ է, իսկ երկրորդականը՝ 8Մպ: Սմարթֆոնի մարտկոցը 2350 մԱ/ժ է:



Ներկայացված բոլոր երեք սմարթֆոնները աշխատում են Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Սմարթֆոնների ներքին հիշողությունը հնարավոր է շատացնել microSD քարտի շնորհիվ: Galaxy A 2017 սմարթֆոնները հասանելի են լինելու 4 երանգներով՝ սև, ոսկեգույն, երկնագույն և վարդագույն:
Nokia-ն ներկայացրեց Android 7.0-ով աշխատող առաջին սմարթֆոնը

Nokia-ն ներկայացրեց Android 7.0-ով աշխատող առաջին սմարթֆոնը


ֆիննական HMD ընկերությունը, որին այժմ պատկանում է է Nokia ապրանքանիշը, ներկայացրեց Android 7.0-ով աշխատող Nokia 6 սմարթֆոնը: Սա լիարժեք Անդրոիդով աշխատող առաջին Nokia սմարթֆոնն է: Այս սմարթֆոնը սկզբնական շրջանում վաճառվելու է միայն Չինաստանում և արժենալու է 250 դոլար:



Nokia 6 սմարթֆոնն ունի ալյումինից կորպուս և 5.5 դյույմանոց Gorilla Glass էկրան՝ 1920х1080 պիկսելների թողունակությամբ: Սմարթֆոնն ունի 1,2 ԳՀց հաճախականությամբ աշխատող Qualcomm Snapdragon 430 պրոցեսոր և Adreno 505 վիդեոադապտեր: Nokia 6-ի օպերատիվ հիշողությունը 4Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 64Գբ: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Սմարթֆոնն ունի նաև մատնահետքի սկաներ և Dolby Atmos տեխնոլոգիայով աշխատող ստերեո դինամիկներ: Nokia 6-ի հիմնական տեսախցիկը 16Մպ է, իսկ առաջնային մասի տեսախցիկը՝ 8Մպ: Սմարթֆոնն ունի 3000 մԱ/ժ մարտկոց: