Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Հայտնի է Samsung Galaxy S9 սմարթֆոնի ներկայացման օրը

Հայտնի է Samsung Galaxy S9 սմարթֆոնի ներկայացման օրը


Samsung ընկերությունը կներկայացնի Galaxy S9 սմարթֆոնը ս.թ. փետրվարի 25-ին: Սմարթֆոնը կներկայացվի Բարսելոնայում կայանալիք MWC միջոցառումից մեկ օր առաջ: Սմարթֆոնի ներկայացման թիզերի վրա առկա է մեծ 9 թիվը, ինչպես նաև հետևյալ արտահայտությունը՝ The camera. Reimagined (վերաիմաստավորված տեսախցիկ): Տեղեկություններ կան, որ այս նոր սմարթֆոնների տեսախցիկներով հնարավոր կլինի նկարել մինչև 1000 կադր վայրկյանում արագությամբ Full HD վիդեոներ:
Թողարկվել է 512 ԳԲ ռեկորդային ծավալ ունեցող microSD հիշողության քարտ

Թողարկվել է 512 ԳԲ ռեկորդային ծավալ ունեցող microSD հիշողության քարտ

Integral Memory ընկերությունը պատրասվում է վաճառքի հանել 512 Գբ ծավալ ունեցող microSD հիշողության քարտ: Այս քարտի վրա տվյալներ գրելու նվազագույն արագությունը 10 ՄԲ/վ է, իսկ առավելագույնը՝ 80 ՄԲ/վ: Նշեմ, որ ծավալի առումով ռեկորդակիրը մինչ այժմ հանդիսանում էր SanDisk ընկերության կողմից ստեղծված 400 ԳԲ ծավալ ունեցող քարտը, որի արագությունը 100ՄԲ/վ է: Այս նոր microSD քարտը վաճառքի կհանվի փետրվարից, սակայն գնի մասին առայժմ տեղեկություններ չկան:
Instagram-ն արդեն ցուցադրում է օգտատիրոջ վերջին ակտիվության ժամը: Ինչպե՞ս անջատել

Instagram-ն արդեն ցուցադրում է օգտատիրոջ վերջին ակտիվության ժամը: Ինչպե՞ս անջատել



Android և iOS համակարգերի Instagram հավելվածի վերջին թարմացումներում ավելացել է նոր ֆունկցիա, որը ցույց է տալիս, թե վերջին անգամ երբ է օգտատերը եղել ցանցում: Ընկերոջ վերջին ակտիվության մասին ինֆորմացիան ցուցադրվում է direct նամակների բաժնում: Այսինքն, կարող եք տեսնել այն մարդկանց ակտիվության կարգավիճակները, ում հետ երբևէ նամակագրություն եք ունեցել:


Եթե չեք ցանկանում, որպեսզի Ձեր ընկերները տեսնեն Ձեր ակտիվության ժամերը, ապա կարող եք բացել հավելվածի կարգավորումները և անջատել նկարում ցուցադրված պարամետրը: Նկատի ունեցեք, որ այս պարամետրը անջատելու դեպքում Դուք զրկվում եք նաև Ձեր ընկերների ակտիվության ժամերը տեսնելուց:
Ներկայացվեց աշխարհի առաջին սմարթֆոնը, որի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ

Ներկայացվեց աշխարհի առաջին սմարթֆոնը, որի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ


Vivo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Vivo X20 Plus UD սմարթֆոնը, որն առաջին անգամ ներկայացվել էր CES 2018 ցուցահանդեսի ժամանակ, սակայն գնի ու տեխնիկական պարամետրերի մասին տվյալներ չկար: Սա առաջին սմարթֆոնն է, որի մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի մեջ (ապակու և մատրիցայի արանքում): Clear ID FS9500 կոչվող սկաները արտադրվել է Synaptic ընկերության կողմից: Այն ամբողջովին թափանցիկ է և մատնահետքի սովորական սկաներների հետ համեմատ աշխատում է մի քանի անգամ ավելի դանդաղ:


Vivo X20 Plus UD սմարթֆոնն ունի 6,43 դյույմանոց Full HD էկրան, Qualcomm Snapdragon 660 պրոցեսոր, 4ԳԲ օպերատիվ հիշողություն և 128ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 3800 մԱ/ժ է: Սմարթֆոնի դիմացի տեսախցիկը 12ՄՊ է, իսկ հետևում տեղադրված է երկու սենսորով տեսախցիկ՝ համապտասխանաբար 24ՄՊ և 5ՄՊ: 


Սմարթֆոնն աշխատում է Android 7.1.2 օպերացիոն համակարգով: Vivo X20 Plus UD սմարթֆոնը վաճառվելու է մոտ 600 դոլարով:
Հայտնի է Age of Empires խաղի թարմացված տարբերակի թողարկման ամսաթիվը

Հայտնի է Age of Empires խաղի թարմացված տարբերակի թողարկման ամսաթիվը


Age of Empires խաղի թարմացված տարբերակը Microsoft-ը պլանավորում էր թողարկել նախորդ տարվա հոկտեմբերին, սակայն այն ինչ-որ պատճառներով հետաձգվեց: Այսօր արդեն հայտնի է, որ Age of Empires: Definitive Edition խաղը կթողարկվի ս.թ. փետրվարի 20-ին: Խաղը բացառիկ իրավունքով հասանելի է լինելու միայն Microsoft Store-ում և վաճառվելու է 20 դոլարով: 


Հիշեցնեմ, որ այս նոր խաղը օրիգինալից տարբերվում է 4К թարմացված գրաֆիկայով և գեյմփլեյով, ինչպես նաև Xbox Live-ով օնլայն խաղալու հնարավորությամբ

Google-ի այս նոր գործիքով կարոք եք գտնել Ձեր սելֆիին նման արվեստի գործերը

Google-ի այս նոր գործիքով կարոք եք գտնել Ձեր սելֆիին նման արվեստի գործերը



Google ընկերության կողմից ստեղծված Art & Culture հավելվածը վերջերս մի շարք երկրներում դարձել է ամենաշատ ներբեռնված անվճար հավելվածը: Բանն այն է, որ այս հավելվածում վերջերս ավելացել է մի հետաքրքիր ու զվարճալի գործիք, որը սկանավորում է լուսանկարը և ավելի քան 70 հազար արվեստի գործերի մեջ որոնում կատարելով գտնում է Ձեր լուսանկարին նման նկարներն ու արձանները:


Ցավոք այս հետաքրքիր գործիքն առայժմ հասանելի միայն մի քանի երկրների համար, սակայն Արմբլոգի օգտատերերի համար անհնարին բան չկա 😎: Պետք է ընդամենը հեռախոսի վրա տեղադրել VPN հավելած և երկիրը նշել ԱՄՆ: Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես դա անել Անդրոիդի վրա:

1.Ներբեռնեք Turbo VPN հավելվածը:
2.Ներբեռնեք Google Arts & Culture հավելվածը:
3.Բացեք Turbo VPN հավելվածը և երկիրը նշեք ԱՄՆ:


4.Կապ հաստատելուց հետո բացեք Arts & Culture հավելվածը, սքրոլ արեք ներքև և սեղմեք նկարում նշված կոճակը:

iOS համակարգի համար ևս գոյություն ունի Turbo VPN հավելվածը, սակայն այն վճարովի է: iOS-ի դեպքում խորհուրդ կտամ օգտվել Opera VPN հավելվածից:

1. Ներբեռնեք Google Arts & Culture հավելվածը:
2. Ներբեռնեք Opera VPN հավելվածը:
3. Բացեք Opera VPN-ը և location-ը ընտրեք ԱՄՆ:
4. Կապ հաստատելուց հետո սարքի վերևի հատվածում պետք է ավելանա vpn բառը:


5. Բացեք Google Arts & Culture հավելվածը, սքրոլ արեք ներքև և սեղմեք Get Started կոճակը:


Հետագայում Turbo VPN-ը անջատելու համար պետք է բացեք այդ հավելվածը և սեղմեք անջատելու կոճակը: