Google-ի այս նոր գործիքով կարոք եք գտնել Ձեր սելֆիին նման արվեստի գործերը



Google ընկերության կողմից ստեղծված Art & Culture հավելվածը վերջերս մի շարք երկրներում դարձել է ամենաշատ ներբեռնված անվճար հավելվածը: Բանն այն է, որ այս հավելվածում վերջերս ավելացել է մի հետաքրքիր ու զվարճալի գործիք, որը սկանավորում է լուսանկարը և ավելի քան 70 հազար արվեստի գործերի մեջ որոնում կատարելով գտնում է Ձեր լուսանկարին նման նկարներն ու արձանները:


Ցավոք այս հետաքրքիր գործիքն առայժմ հասանելի միայն մի քանի երկրների համար, սակայն Արմբլոգի օգտատերերի համար անհնարին բան չկա 😎: Պետք է ընդամենը հեռախոսի վրա տեղադրել VPN հավելած և երկիրը նշել ԱՄՆ: Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես դա անել Անդրոիդի վրա:

1.Ներբեռնեք Turbo VPN հավելվածը:
2.Ներբեռնեք Google Arts & Culture հավելվածը:
3.Բացեք Turbo VPN հավելվածը և երկիրը նշեք ԱՄՆ:


4.Կապ հաստատելուց հետո բացեք Arts & Culture հավելվածը, սքրոլ արեք ներքև և սեղմեք նկարում նշված կոճակը:

iOS համակարգի համար ևս գոյություն ունի Turbo VPN հավելվածը, սակայն այն վճարովի է: iOS-ի դեպքում խորհուրդ կտամ օգտվել Opera VPN հավելվածից:

1. Ներբեռնեք Google Arts & Culture հավելվածը:
2. Ներբեռնեք Opera VPN հավելվածը:
3. Բացեք Opera VPN-ը և location-ը ընտրեք ԱՄՆ:
4. Կապ հաստատելուց հետո սարքի վերևի հատվածում պետք է ավելանա vpn բառը:


5. Բացեք Google Arts & Culture հավելվածը, սքրոլ արեք ներքև և սեղմեք Get Started կոճակը:


Հետագայում Turbo VPN-ը անջատելու համար պետք է բացեք այդ հավելվածը և սեղմեք անջատելու կոճակը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն