Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Պաշտոնապես ներկայացվեցին Samsung Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները

Պաշտոնապես ներկայացվեցին Samsung Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները


Samsung Unpacked 2018 միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները: S9 սմարթֆոնն ունի 5.8 դյույմանոց և 2960х1440 թողունակությամբ Super AMOLED էկրան, իսկ S9 Plus-ը՝ նույն թողունակությամբ 6,2 դյույմանոց էկրան:



Վաճառքի տարածաշրջանից կախված այս նոր սմարթֆոնների վրա կտեղադրվեն 8 միջուկանի Qualcomm Snapdragon 845 (2,6 ԳՀց, GPU Adreno 630), կամ Exynos 9810 (2,9 ԳՀց, GPU Mali-G72) պրոցեսորները: Samsung Galaxy S9-ի օպերատիվ հիշողությունը 4ԳԲ է, իսկ Galaxy S9 Plus-ինը՝ 6ԳԲ: Երկու մոդելների ներքին հիշողությունը նույն ծավալով է՝ 64ԳԲ: Բնականաբար հնարավորություն կա հիշողությունը մեծացնել microSD քարտի հաշվին:



Samsung Galaxy S9 սմարթֆոններում հիմնական թարմացումը տեսախցիկն է, որն այժմ մարդու աչքի նման կարող է ադապտացել արտաքին լուսավորությանը: Հնարավորություն կա անցում կատարել f/1.5 և f/2.4 ռեժիմների միջև: Տեսախցիկի հիմնական մոդուլն ունի 12 ՄՊ սենսոր, ստաբիլիզացիայի օպտիկական համակարգ և Dual-Pixel ավտոմատ ֆոկուսի համակարգ: Galaxy S9 Plus-ը հետնամասում ունի նաև մեկ լրացուցիչ տեսախցիկ


Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 8ՄՊ տեսախցիկ: Galaxy S9-ով հնարավոր է նկարել 960 կադր/վայրկյան և 720p թողունակությամբ SlowMo վիդեոներ: Հնարավոր է նաև նկարել 60 կադր/վայրկյան 4K տեսանյութեր:



Samsung Galaxy S9 սմարթֆոններում հնարավորություն կա ստեղծել անիմացիոն էմոջիներ (AR Emoji): Այսինքն կարող եք ստեղծել ձեր դեմքի եռաչափ մոդելը և որոշ դետալներ փոխելով ստանալ անիմացիոն ստիկերներ:




Չնայած Galaxy S9-ը արտաքնապես նման է նախորդ S8 մոդելին, սակայն այն մի փոքր տարբերվում է չափսերով և քաշով: Արտաքին դիզայնի նկատելի տարբերությունը մատնահետքի սկաների դիրքի փոփոխությունն է: Նախկինում այն տեղադրված էր տեսախցիկի աջ կողմում, իսկ այժմ՝ ներքևում: Samsung S9-ի նորույթներից է նաև Dolby Atmos ստերեո դինամիկները, որոնք շնորհիվ ձայնը բարձրացել է մոտ 40%-ով: Բնականաբար այս նոր մոդելը ևս պաշտպանված է ջրից ու փոշուց:



Samsung S9 սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, իսկ S9 Plus-ինը՝ 3500 մԱ/ժ: Սմարթֆոններում ներդրված է լարով և անլար արագ լիցքավորման տեխնոլոգիան: Սմարթֆոններն աշխատում են Android 8.0 Oreo համակարգով և Grace UX ինտերֆեյսով: Սմարթֆոններում թարմացվել ու բարելավվել է նաև Bixby օգնականը, որը կարողանում է ճանաչել պատկերները ու կատարել համապատասխան գործողություններ (օրինակ թարգմանել լուսանկարի տեքստը կամ ճանաչել ուտելիքը և ցուցադրել մանրամասն տվյալներ):



Samsung Galaxy S9 սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. մարտի կեսից և կարժենան $719,99 և $839,99: Սմարթֆոնները հասանելի կլինեն Midnight Black, Coral Blue, Titanium Gray և Lilac Purple երանգներով: Samsung Galaxy S9 սմարթֆոնների տեխնիկական բոլոր բնութագրերը կարող եք տեսնել պաշտոնական կայքում:
Boston Dynamics-ի ինժեները փորձում է խանգարել ռոբոտին լքել սենյակը (Տեսանյութ)

Boston Dynamics-ի ինժեները փորձում է խանգարել ռոբոտին լքել սենյակը (Տեսանյութ)



Նախորդ գրառումներից մեկում տեղադրել է Boston Dynamics-ի խելացի ռոբոտների տեսանյութը, որտեղ մի ռոբոտը չէր կարողանում բացել դուռը և օգնության էր կանչում մյուսին, ով բացում էր դուռը և երկուսով լքում էին սենյակը:



Այժմ համացանցում հայտնվել է նմանատիպ մեկ այլ տեսանյութ, որտեղ Boston Dynamics-ի ինժեները փորձում է ամեն կերպ խանգարել ռոբոտին լքել սենյակը, սակայն համառ ռոբոտը հասնում է իր նպատակին:



«Մատրիցա» ֆիլմի հայտնի Nokia հեռախոսը վերադառնում է թարմացված տեսքով ու պարամետրերով

«Մատրիցա» ֆիլմի հայտնի Nokia հեռախոսը վերադառնում է թարմացված տեսքով ու պարամետրերով


HMD Global ընկերությունը որոշել է թարմացնել ու վերաթողարկել հայտնի Nokia 8110 հեռախոսը: Թարմացված տարբերակի կոչվում է 8110 4G, ինչից հետևում է, որ այս մոդելն աշխատելու է 4G ցանցով: Հիշեցնեմ, որ նախորդ տարի Nokia-ն վերաթողարկեց նաև հայտնի 3310 հեռախոսը: Թարմացված 8110 4G հեռախոսը հասանելի կլինի երկու գույներով՝ սև և դեղին (Banana Yellow):


Nokia 8110-ը աշխատելու է KaiOS օպերացիոն համակարգով, այսինքն այս մոդելը կարելի է համարել սմարթֆոն: Այս մոդելի մեջ կան Google Search, Maps, Facebook, Twitter և նույնիսկ Assistant ծառայությունները: Բնականաբար այս մոդելը տեխնիկական բնութագրերով այդքան բարձր ցուցանիշներ չունի, սակայն իր առջև դրված խնդիրների համար բավական է:


Nokia 8110 4G հեռախոսն ունի QVGA 2.4 դյույմանոց էկրան և 2ՄՊ հիմնական տեսախցիկ: Հեռախոսն ունի 1200 մԱ/ժ մարտկոց, ինչը բավականացնում է 48 ժամ երաժշտություն լսելու և 9 ժամ խոսելու համար:



Nokia 8110 4G հեռախոսը հասանելի կլինի մոտակա ամիսներին և կարժենա մոտ €80:

Google-ի նկարների որոնման էջից հանվել է նկարը բացելու կոճակը: Ինչպե՞ս վերականգնել

Google-ի նկարների որոնման էջից հանվել է նկարը բացելու կոճակը: Ինչպե՞ս վերականգնել



Եթե վերջերս օգտվել եք Google-ի նկարների որոնման ֆունկցիայից, ապա նկատած կլինեք, որ այնտեղից բացակայում է View image կոճակը, որի միջոցով նախկինում հնարավոր էր միանգամից բացել գտնված նկարը օրիգինալ չափսերով: Բանն այն է, որ վերջերս Getty Images և այլն ընկերությունների կողմից Google-ի դեմ բողոքներ են ներկայացվել, որոնք մեղադրում են Google-ին նկարների գողոության գործընթացը հեշտացնելու մեջ: Google-ը որոշել է հանել այդ կոճակը և թողնել միայն Visit կոճակը, որը սեղմելու դեպքում բացվում է նկարը պարունակող կայքը:


Պարզվում է, որ այնուամենայնիվ Google-ը ամբողջությամբ չի հանել գտնված նկարը բացելու ֆունկցիան: Օրինակ կարող եք աջ քլիք անել նկարի վրա և ընտրել Open image in new tab:


Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել բացակայող կոճակը, ապա կարող եք տեղադրել ինտերնետ դիտարկիչների համապատասխան հավելվածները և շարունակել օգտվել գտնված նկարները բացելու արագ մեթոդից:

Բացահայտում - Ալկատրաս (սարսափելի բանտը)

Բացահայտում - Ալկատրաս (սարսափելի բանտը)


«Ալկատրաս»-ը մարդու կողմից ստեղված ամենադաժան վայրերից է աշխարհում։ Ինչու՞ է ասվում, որ այնտեղից երբեք հնարավոր չէր փախչել և ի՞նչ սարսափելի փաստ արձանագրեց տարիներ առաջ այնտեղ ուղևորված հետազոտական խումբը:
Galaxy S9 սմարթֆոնի պրոմո հոլովակներում շեշտը դրված է տեսախցիկի ու անիմացիոն սմայլիկների վրա

Galaxy S9 սմարթֆոնի պրոմո հոլովակներում շեշտը դրված է տեսախցիկի ու անիմացիոն սմայլիկների վրա


Samsung ընկերությունը ս.թ. փետրվարի 25-ին կներկայացնի Galaxy S9 սմարթֆոնը, որի տեխնիկական բնութագրերի մասին գնալով ավելի շատ ինֆորմացիա է տեղադրվում համացանցում: Samsung-ը հիմնականում շեշտը դնում է տեսախցիկների վրա, ինչի մասին են վկայում նաև նոր թողարկված կարճ գովազդային հոլովակները:




Իսկ ահա երրորդ հոլովակում Samsung-ը ակնարկում է, որ S9-ում ներդրվելու է Apple-ի անիմոջիների նման անիմացիոն սմայլիկներ:

Boston Dynamics-ի ռոբոտը չի կարողանում բացել դուռը և մյուս ռոբոտը հասնում է օգնության

Boston Dynamics-ի ռոբոտը չի կարողանում բացել դուռը և մյուս ռոբոտը հասնում է օգնության


Boston Dynamics-ը համացանցում տարածել է նոր տեսահոլովակ, որտեղ «անգլուխ» ռոբոտներից մեկը օգնության է կանչում մյուս ռոբոտին, որպեսզի նա բացի դուռը:
Թարմացվել է հայկական Earlyone հավելվածը, որը կօգնի խուսափել անցանկալի հերթերից

Թարմացվել է հայկական Earlyone հավելվածը, որը կօգնի խուսափել անցանկալի հերթերից


Earlyone բջջային հավելվածը եզակի ծրագիր է, որը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել իրենց հերթը նախապես և սպասարկվել իրենց ցանկալի ժամին առանց հերթում սպասելու: Հավելվածը անվճար է, ինչպես օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը: 


Earlyone-ը hերթերի կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ բջջային հավելվածից և հերթերի կառավարման ծրագրային ապահովումից, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Micros
oft Azure):


Վերջերս տեղի ունեցավ Earlyone-ի 2017 թվականի ամփոփումը: Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում Earlyone-ը շարունակել է համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաև մուտք է գործել ապահովագրական ընկերությունների և վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ՝ այստեղ նույնպես նպաստելով առանց հերթում սպասելու սպասարկման մշակույթի ձևավորմանը։


Ընդլայնվել է նաև Earlyone-ի գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով 2 նոր երկիր։ Earlyone-ը այժմ գործում է Բելառուսիայի 8 և Վրաստանի 5 քաղաքներում։ 


2017-ի գլխավոր ձեռքբերումներից եղավ նաև Microsoft-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում Earlyone-ը ներառվեց Microsoft-ի Co-sell ծրագրում, ինչը նշանակում է, որ Earlyone լուծումը տարածվելու է նաև Microsoft-ի ներկայացուցիչների կողմից։


Հաշվի առնելով բոլոր օգտատերերի կարծիքը և անընդմեջ ձգտելով դեպի կատարելություն՝ Earlyone-ը թողարկել է իր հավելվածի թարմացված տարբերակը՝ բոլորովին նոր դիզայնով և շատ սպասված ֆունկցիոնալությամբ։

➡Քանի որ հավելվածի օգտագործման աշխարհագրություն արդեն ընդլայնվել է, հնարավորություն է տրվում ընտրել Ձեր երկիրը և քաղաքը՝ տեսնելով միայն այն մասնաճյուղերը որոնք առկա են այդ տարածաշրջանում։

Կազմակերպությունների ցանկը դասավորված է այբբենական կարգով՝ հեշտացնելով ընտրությունը:


Հավելվածի օգտագործումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար, այժմ հնարավոր է ընդհամենը 2 հպումով կրկնել վերջին երեք ստեղծված կտրոնները:

GPS-ի տվյալների առկայության դեպքում կազմակերպության մասնաճյուղերի ցանկը դասավորվում է ըստ հեռավորության՝ ցուցադրելով ամենամոտ մասնաճյուղը:

Ինչպես նաև հնարավոր է տեսնել բոլոր մասնաճյուղերը քարտեզի վրա:


Instagram-ն արդեն ցուցադրում է այն մարդկանց, ովքեր սքրինշոթ են անում ուրիշների Story-ները

Instagram-ն արդեն ցուցադրում է այն մարդկանց, ովքեր սքրինշոթ են անում ուրիշների Story-ները


Instagram-ում ներդրվել է նոր գործառույթ, որի միջոցով օգտատերերը տեսնում են բոլոր այն հետևորդներին, ովքեր սքրինշոթի (screenshot) միջոցով նկարել և պահպանել են իրենց Story-ները հեռախոսների մեջ: Այս գործառույթը տվյալ պահին հասանելի է քիչ թվով օգտատերերի համար և աստիճանաբար հասանելի է լինելու բոլորի համար:



Նշեմ նաև, որ սքրինշոթ անողը նույնպես տեղեկացվում է, որ իր գործողությունը տեսանելի է լինելու Story-ի հեղինակին:


Եթե չեք ցանկանում բռնվել սքրինշոթ անելու դեպքում, ապա պետք է բացեք Story-ն, միացնեք հեռախոսի «Ինքնաթիռի» ռեժիմը, կատարեք Ձեր «սև» գործը և ռեստարտ անեք Instagram-ի հավելվածը: Սքրինշոթ անելու փաստը թաքցնելու համար կարող եք նաև օգտվել Instagram-ի վեբ տարբերակից:


Հիշեցնեմ, որ վերջերս Instagram-ում ավելացավ նաև օգտատերերի ակտիվության ժամերը ցուցադրող գործառույթ, ինչն այդքան էլ դուր չեկավ օգտատերերին:
Intel-ը 1218 դրոններով անիմացիաներ է պատկերել երկնքում

Intel-ը 1218 դրոններով անիմացիաներ է պատկերել երկնքում


Հարավային Կորեայում անցկացվող 2018թ. ձմեռային օլիմպիադայի բացման ժամանակ Intel-ը դրոնների միջոցով պատկերել է լուսային անիմացիաներ: Բացման ժամանակ անիմացիաներին մասնակցել են 300 դրոններ:


Օլիմպիադայի առիթով Intel-ը նախօրոք տեսագրել է նաև 1218 ռեկորդային թվով դրոնների մասնկացությամբ լուսային անիմացիաներ:


Հիշեցնեմ, որ նախկինում Intel-ը նմանատիպ անիմացիաներ պատկերել էր Լեդի Գագայի համերգի ժամանակ:

GitHub-ում տեղադրվել է Winamp-ի վեբ տարբերակը

GitHub-ում տեղադրվել է Winamp-ի վեբ տարբերակը


Ծրագրային կոդերի GitHub հարթակում տեղադրվել է HTML 5-ով և Javascript-ով ստեղծված Winamp ծրագրի կոդը, որը հնարավոր է անվճար ներբեռնել, ինչպես նաև ներդնել սեփական նախագծերում: Հիշեցնեմ, որ Winamp-ը մոտ 20 տարի առաջ բավականին հայտնի աուդիո նվագարկիչ էր: 


Winamp-ի վեբ տարբերակը տեսնելու համար կարող եք այցելել հետևյալ կայքը: Վեբ Winamp-ը ինտերֆեյսով և ֆունկցիոնալ առումով գրեթե ոչնչով չի տարբերում համակարկչային տարբերակից: Վեբ Winamp-ում ներդրված են ստեղնաշարային հղումները, ինչպես նաև ծրագրի ինտերֆեյսը (skin) փոխելու ֆունկցիոնալը: Վեբ Winamp-ով ֆայլեր բացելու համար կարող եք օգտվել Ctrl+O կոճակից, կամ mp3 ֆայլն անմիջապես համակարգչից քաշեք և տեղադրեք վեբ Winamp-ի փլեյլիսթի վրա: 


Ծրագրի skin ֆայլերը նույնպես կարող եք քաշել և տեղադրել դիտարկչի պատուհանում գտնվող Winamp-ի վրա: Skin ֆայլերի օրինակներ կարող եք գտնել այստեղից:
Պատմական փաստ: Falcon Heavy գերծանր հրթիռը տիեզերք է արձակել Tesla Roadster էլեկտրական մեքենան

Պատմական փաստ: Falcon Heavy գերծանր հրթիռը տիեզերք է արձակել Tesla Roadster էլեկտրական մեքենան


Երեկ Իլոն Մասկի Space X ընկերությունը վերջապես տիեզերք է արձակել Falcon Heavy գերծանր հրթիռը: Այս ամբողջ գործընթացին ուղիղ եթերով հետևել են միլիոնավոր մարդիկ: Նշեմ, որ այս հրթիռը նախատեսված է ծանր բեռնել դեպի տիեզերք տեղափոխելու համար (մինչև 63,8 տոննա): 


Falcon Heavy-ի երեկվա փորձարկման նպատակն էր տիեզերք հասցնել փորձնական բեռը՝ Tesla Roadster էլեկտրական մեքենան, ինչը բարեհաջող կատարվեց: SpaceX-ի արձակումից հետո տիեզերքում գլխավոր հրթիռից առանձնացան կողային երկու արագացուցիչները և սինխրոն ու անվնաս վայրեջք կատարեցին Քենեդու անվան տիեզերական կայանում:



Falcon Heavy հրթիռի կենտրոնական արագացուցիչը պետք է վայրեջք կատարեր օվկիանոսում գտնվող կայանի վրա, սակայն վառելիքի խնդրի պատճառով այն մեծ արագությամբ ընկել է օվկիանոսի մեջ և ոչնչացվել: Սակայն այս փաստը կարելի է անտեսել և համարել, որ Falcon Heavy-ի արձակումը բարեհաջող է կատարվել ու սա պատմական փաստ է:



Մինչև հրթիռի արձակման մեկնարկը SpaceX-ը ներկայացրել էր պլանավորված թռիքչի անիմացիոն տարբերակը:



Տվյալ պահին SpaceX-ը ուղիղ եթերով հեռարձակում է Tesla ավտոմեքենայի վրայից:

Նախորդ եռամսյակում Apple-ը վաճառել է ավելի քիչ սմարթֆոն, սակայն iPhone X-ի շնորհիվ ավելի շատ եկամուտ է ստացել

Նախորդ եռամսյակում Apple-ը վաճառել է ավելի քիչ սմարթֆոն, սակայն iPhone X-ի շնորհիվ ավելի շատ եկամուտ է ստացել


Apple ընկերությունը ներկայացրել է հերթական եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի խոսքերով՝ այս միջակայքը Apple-ի պատմության մեջ ամենահաջողն է շնորհիվ iPhone X-ի հաջող վաճառքի: Apple-ի այս սմարթֆոնը ճանաչվել է ամենաշատ վաճառվողը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:


Apple-ի կողմից վաճառվող ապրանքների քանակը նվազել է 1%-ով, սակայն անցած տարվա նույն եռամսյակի ցուցանիշով Apple-ի եկամուտը աճել է 13%-ով և կազմել է մոտ 88.3 միլիարդ դոլար: Այսինքն Apple-ը ավելի քիչ ապրանք է վաճառել, բայց ամենաշատ վաճառվող ապրանքի գինը համեմատաբար թանկ է:
Իլոն Մասկի արտադրած բոլոր 20 հազար հրանետները վաճառվել են ընդամենը 4 օրում

Իլոն Մասկի արտադրած բոլոր 20 հազար հրանետները վաճառվել են ընդամենը 4 օրում


Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը վերջերս խոստացել էր, որ արտադրելու է նոր սերնդի անվտանգ հրանետներ: Շատերը կարծում էին, որ սա պարզապես Մասկի հերթական կատակն է, սակայն խոստումը երկար սպասել չտվեց և Boring Company-ի կայքում օգտատերերին հնարավորություն տրվեց 500$-ով նախապես պատվիրել սահմանափակ քանակությամբ թողարկվող այս հրանետները:

A post shared by Elon Musk (@elonmusk) on

Այսպիսով ընդամենը 4 օրում վաճառվեցին բոլոր 20.000 հրանետները: Նշվում է նաև, որ բոլոր պատվիրատուները նվեր կստանան նաև կրակմարիչներ, որոնք նախապես վաճառվում էին 30 դոլարով: