Թարմացվել է հայկական Earlyone հավելվածը, որը կօգնի խուսափել անցանկալի հերթերից

Ամսաթիվ

Earlyone բջջային հավելվածը եզակի ծրագիր է, որը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել իրենց հերթը նախապես և սպասարկվել իրենց ցանկալի ժամին առանց հերթում սպասելու: Հավելվածը անվճար է, ինչպես օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը: 


Earlyone-ը hերթերի կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ բջջային հավելվածից և հերթերի կառավարման ծրագրային ապահովումից, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Micros
oft Azure):


Վերջերս տեղի ունեցավ Earlyone-ի 2017 թվականի ամփոփումը: Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում Earlyone-ը շարունակել է համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաև մուտք է գործել ապահովագրական ընկերությունների և վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ՝ այստեղ նույնպես նպաստելով առանց հերթում սպասելու սպասարկման մշակույթի ձևավորմանը։


Ընդլայնվել է նաև Earlyone-ի գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով 2 նոր երկիր։ Earlyone-ը այժմ գործում է Բելառուսիայի 8 և Վրաստանի 5 քաղաքներում։ 


2017-ի գլխավոր ձեռքբերումներից եղավ նաև Microsoft-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում Earlyone-ը ներառվեց Microsoft-ի Co-sell ծրագրում, ինչը նշանակում է, որ Earlyone լուծումը տարածվելու է նաև Microsoft-ի ներկայացուցիչների կողմից։


Հաշվի առնելով բոլոր օգտատերերի կարծիքը և անընդմեջ ձգտելով դեպի կատարելություն՝ Earlyone-ը թողարկել է իր հավելվածի թարմացված տարբերակը՝ բոլորովին նոր դիզայնով և շատ սպասված ֆունկցիոնալությամբ։

➡Քանի որ հավելվածի օգտագործման աշխարհագրություն արդեն ընդլայնվել է, հնարավորություն է տրվում ընտրել Ձեր երկիրը և քաղաքը՝ տեսնելով միայն այն մասնաճյուղերը որոնք առկա են այդ տարածաշրջանում։

Կազմակերպությունների ցանկը դասավորված է այբբենական կարգով՝ հեշտացնելով ընտրությունը:


Հավելվածի օգտագործումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար, այժմ հնարավոր է ընդհամենը 2 հպումով կրկնել վերջին երեք ստեղծված կտրոնները:

GPS-ի տվյալների առկայության դեպքում կազմակերպության մասնաճյուղերի ցանկը դասավորվում է ըստ հեռավորության՝ ցուցադրելով ամենամոտ մասնաճյուղը:

Ինչպես նաև հնարավոր է տեսնել բոլոր մասնաճյուղերը քարտեզի վրա:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն