Պաշտոնապես ներկայացվեցին Samsung Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները

Ամսաթիվ

Samsung Unpacked 2018 միջոցառման ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնները: S9 սմարթֆոնն ունի 5.8 դյույմանոց և 2960х1440 թողունակությամբ Super AMOLED էկրան, իսկ S9 Plus-ը՝ նույն թողունակությամբ 6,2 դյույմանոց էկրան:



Վաճառքի տարածաշրջանից կախված այս նոր սմարթֆոնների վրա կտեղադրվեն 8 միջուկանի Qualcomm Snapdragon 845 (2,6 ԳՀց, GPU Adreno 630), կամ Exynos 9810 (2,9 ԳՀց, GPU Mali-G72) պրոցեսորները: Samsung Galaxy S9-ի օպերատիվ հիշողությունը 4ԳԲ է, իսկ Galaxy S9 Plus-ինը՝ 6ԳԲ: Երկու մոդելների ներքին հիշողությունը նույն ծավալով է՝ 64ԳԲ: Բնականաբար հնարավորություն կա հիշողությունը մեծացնել microSD քարտի հաշվին:



Samsung Galaxy S9 սմարթֆոններում հիմնական թարմացումը տեսախցիկն է, որն այժմ մարդու աչքի նման կարող է ադապտացել արտաքին լուսավորությանը: Հնարավորություն կա անցում կատարել f/1.5 և f/2.4 ռեժիմների միջև: Տեսախցիկի հիմնական մոդուլն ունի 12 ՄՊ սենսոր, ստաբիլիզացիայի օպտիկական համակարգ և Dual-Pixel ավտոմատ ֆոկուսի համակարգ: Galaxy S9 Plus-ը հետնամասում ունի նաև մեկ լրացուցիչ տեսախցիկ


Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 8ՄՊ տեսախցիկ: Galaxy S9-ով հնարավոր է նկարել 960 կադր/վայրկյան և 720p թողունակությամբ SlowMo վիդեոներ: Հնարավոր է նաև նկարել 60 կադր/վայրկյան 4K տեսանյութեր:



Samsung Galaxy S9 սմարթֆոններում հնարավորություն կա ստեղծել անիմացիոն էմոջիներ (AR Emoji): Այսինքն կարող եք ստեղծել ձեր դեմքի եռաչափ մոդելը և որոշ դետալներ փոխելով ստանալ անիմացիոն ստիկերներ:




Չնայած Galaxy S9-ը արտաքնապես նման է նախորդ S8 մոդելին, սակայն այն մի փոքր տարբերվում է չափսերով և քաշով: Արտաքին դիզայնի նկատելի տարբերությունը մատնահետքի սկաների դիրքի փոփոխությունն է: Նախկինում այն տեղադրված էր տեսախցիկի աջ կողմում, իսկ այժմ՝ ներքևում: Samsung S9-ի նորույթներից է նաև Dolby Atmos ստերեո դինամիկները, որոնք շնորհիվ ձայնը բարձրացել է մոտ 40%-ով: Բնականաբար այս նոր մոդելը ևս պաշտպանված է ջրից ու փոշուց:



Samsung S9 սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, իսկ S9 Plus-ինը՝ 3500 մԱ/ժ: Սմարթֆոններում ներդրված է լարով և անլար արագ լիցքավորման տեխնոլոգիան: Սմարթֆոններն աշխատում են Android 8.0 Oreo համակարգով և Grace UX ինտերֆեյսով: Սմարթֆոններում թարմացվել ու բարելավվել է նաև Bixby օգնականը, որը կարողանում է ճանաչել պատկերները ու կատարել համապատասխան գործողություններ (օրինակ թարգմանել լուսանկարի տեքստը կամ ճանաչել ուտելիքը և ցուցադրել մանրամասն տվյալներ):



Samsung Galaxy S9 սմարթֆոնները վաճառքի կհանվեն ս.թ. մարտի կեսից և կարժենան $719,99 և $839,99: Սմարթֆոնները հասանելի կլինեն Midnight Black, Coral Blue, Titanium Gray և Lilac Purple երանգներով: Samsung Galaxy S9 սմարթֆոնների տեխնիկական բոլոր բնութագրերը կարող եք տեսնել պաշտոնական կայքում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն