PUBG խաղի բջջային տարբերակն անվճար հասանելի է բոլորի համար

Ամսաթիվ

Վերջերս մեծ իրարանցում առաջացրած PlayerUnknown’s Battlegrounds խաղի բջջային տարբերակը վերջապես հասանելի դարձավ Android և iOS համակարգերի բոլոր օգտատերերի համար: Հիշեցնեմ, որ նախկինում այս խաղի բջջային տարբերակը հասանելի էր միայն փորձնական տարբերակով մի քանի երկրների համար: 



PUBG-ն օնլայն «շութեր» է, որտեղ անհրաժեշտ է սպանել միևնույն կղզու վրա հայտնված հակառակորդներին և ողջ մնալ:


PUBG խաղի բջջային տարբերակն առայժմ անվճար է և չի ներառում գովազդներ կամ վճարովի բովանդակություն: Նշեմ, որ խաղի Windows տարբերակը հնարավոր է ձեռք բերել 29.9 դոլարով:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն