tag:blogger.com,1999:blog-9194885355282818512.post8217479115108413483..comments2024-03-21T01:58:58.382+04:00Comments on Armblog.net: Բանաստեղծություն: Ես ինչպե՞ս ասեմArmen Mkrtchyanhttp://www.blogger.com/profile/15923543455880392524noreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-9194885355282818512.post-71361215516582824282011-08-18T02:00:45.594+05:002011-08-18T02:00:45.594+05:00Կխնդրեի տեղադրել ամբողջական տարբերակը, ցանկալի է հ...Կխնդրեի տեղադրել ամբողջական տարբերակը, ցանկալի է հեղինակի անվան հետ միասին :)

ԶԱՌԱՆՑԱՆՔ

Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ,
Տարինե’րն էին մեզ իրարից պոկել:
Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն,
Երբ ժամանակն ու տարածությունն էլ
Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել:

Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ,
Որ տեսնվելու հույս բնավ չկա:
Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում
Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ
Միախառնված անցյալ ու ներկա:

Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ իմ կարոտած,սպասելու սովոր
Սիրտը ակամա լեզուս է կապել:
Ես ինչպե՞ս մաղթեմ քեզ երջանկություն,
Երբ դրանով ի’մ երջանկությանն եմ
Պատրաստվում բարի ճանապարհ մաղթել:

Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ դու եկել ու ասում ես` բարև...

ԱՆՊԱՍԵAnonymousnoreply@blogger.com