Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Cortana ձայնային օգնականը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերում

Cortana ձայնային օգնականը շուտով հասանելի կլինի նաև Android և iOS համակարգերում

Microsoft ընկերությունը պաշտոնապես հայտարարեց Cortana ձայնային օգնականին iOS և Android համակարգեր տեղափոխելու մասին: Ըստ Microsoft-ի` այդ օպերացիոն համակարգերի համար կթողարկվի հավելված, որը կապահովի Cortana-ի աշխատանքը և ոչնչով չի տարբերվի Windows-ում առկա Cortana-ից: Android-ի օգտատերերը կարող են փորձել այս նոր հավելվածը մի քանի շաբաթից, իսկ iOS-ի օգտատերերը՝ տարվա վերջում: Microsoft-ը այս կերպ շարունակում է իր նոր մարտավարությունը և իր ծառայությունները հասանելի է դարձնում նաև iOS և Android համակարգերի վրա:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ուղարկեց Սևակ Բաբայանը
Կարդալ ավելին
Google-ը ներկայացրեց լուսանկարների պահպանման նոր Google Photos ծառայությունը

Google-ը ներկայացրեց լուսանկարների պահպանման նոր Google Photos ծառայությունը


Google-ը ներկայացրեց լուսանկարների պահպանման նոր ծառայություն, որը կոչվում է Google Photos: Այս նոր ծառայությունը հասանելի է photos.google.com հասցեով: Սա գրեթե նույն Google Plus սոցցանցում առկա ծառայությունն է, սակայն բացակայում են սոցիալական ցանցի մնացած մասերը: Google Photos-ում տեղադրված լուսնկարները սինխրոնիզացվում են տարբեր սարքերի միջև և հասանելի են դառնում ամենուրեք:



Լուսանկարները հնարավոր է խմբավորել ըստ մարդկանց, վայրերի և այլ բաժինների: Այս նոր ծառայության գլխավոր առանձնահատկությունը անսահմանափակ ամպային ծավալն է:

Կարդալ ավելին
Google I/O-ի ժամանակ ցուցադրվեցին Android M-ի մի քանի նոր ֆունկցիաներ

Google I/O-ի ժամանակ ցուցադրվեցին Android M-ի մի քանի նոր ֆունկցիաներ


Տեղի ունեցավ հերթական Google I/O 2015 գիտաժողովը, որի ընթացքում ցուցադրվեց նոր Android M օպերացիոն համակարգը:

Chrome Custom Tabs
Android M համակարգում ավելացել է Chrome Custom Tabs ֆունկցիան, որը թույլ է տալի ծրագրեր մշակողներինս իրենց հավելվածներում դիտարկիչներ տեղադրելու փոխարեն օգտագործել Chrome-ի հնարավորությունները: Այսինքն հավելվածներում բացված հղումները կարող են պարունակել Google Chrome-ում առկա օգտատիրոջ գաղտնաբառերը, լրացված տվյալները և այլն:

Ընտրովի թույլատվություն
Android M համակարգում հավելվածները կպահանջեն թույլատվություններ այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը լինի (ինչպես iOS-ում): Այսինքն, լուսանկարվելու հավելվածը տեսախցիկից օգտվելու թույլատվություն կպահանջի այն դեպքում, երբ բացեք այդ հավելվածը և օգտվեք լուսանկարվելու ֆունկցիայից: Հիշեցնեմ, որ նախկինում այս բոլոր թույլատվությունները պահանջվում էին ծրագիրը տեղադրելուց առաջ:



Intent System
Այս ֆունկցիայի շնորհիվ հավելվածները կարող են հեշտությամբ համագործակցել միմյանց հետ: Օրինակ, եթե հավելվածներում մեկում սեղմեք Twitter-ի հղման վրա, ապա կբացվի Twitter հավելվածը:

Google Now
Android M  համակարգում հայտնվել է Now on Tap գործառույթը, որը հանդիսանում է Google Now-ի բաղկացուցիչ մասերից մեկը: Եթե հավելված մշակողը Google-ի ինդեկսացիայի համար բացի իր տվյալները, ապա Now on Tap-ի միջոցով օգտատերը կարող է ստանալ լրացուցիչ տվյալներ: Օրինակ, եթե երկու օգտատերեր մեսենջերով խոսում են ինչ-որ կինո դիտելու մասին, ապա Home կոճակը երկար սեղմելու դեպքում հնարավոր կլինի ստանալ այդ ֆիլմի մասին լրացուցիչ տվյալներ, դիտել թրեյլերը և այլն:




Doze
Android M-ում հայտնվել է նաև Doze ֆունկցիան, որը թույլ է տալիս երկու անգամ երկարացնել բջջային հեռախոսի «անգործունյա» աշխատանքը: Շարժումների սենսորների շնորհիվ սարքը եզրակացություն կանի՝ տվյալ պահին օգտագորում եք այն, թե ոչ, և չօգտագործելու դեպքում կմիանա «քնի» ռեժիմը:



Android Pay
Google-ը ներկայացրեց Android Pay վճարային համակարգը, որը հանդիսանում է Apple Pay համակարգի կրկնօրինակը: Այս համակարգի հետ միաժամանակ ավելացվել է մատնահետքի սկաների հնարավորությունը:

USB Type-C
Android M-ում կհայտնվի USB Type-C տեխնոլոգիայով սարքեր լիցքավորելու ֆունկցիան: Այժմ հնարավոր կլինի սարքը միացնել այլ Android սարքի և լիցքավորել մյուսի մարտկոցի հաշվին:
Կարդալ ավելին
Adblock Plus-ը հաղթեց հերթական դատական հայցը

Adblock Plus-ը հաղթեց հերթական դատական հայցը


Մեկ ամիս առաջ Adblock Plus-ի հեղինակները հաղթել էին Գեմանիայի դատարանում իրենց դեմ ներկայացված դատական հայցը: Վերջերս նրանք հաղթեցին ևս մեկ հայց: Այս անգամ RTL Interactive և ProSiebenSat1 ընկերությունները Adblock Plus-ի դեմ դատական հայց էին ներկայացրել և պահանջում էին, որպեսզի Adblock Plus-ը չարգելափակի իրենց կայքերում տեղադրված գովազդները: Սա Adblock Plus-ի արդեն 4-րդ հաղթանակն է դատական հայցերում (4-ից 4):


Հիշեցնեմ, որ Adblock Plus-ը տեղադրվում է օգտատիրոջ ցանկությամբ և արգելափակում է բոլոր այն գովազդները, որոնք խանգարում են կայքի դիտմանը (օր. հանկարծակի հայտնվող, ձայնով ուղեկցվող և այլն նմանատիպ գովազդներ): Օգտատերերը կարող են նաև ընտրել հատուկ գովազդներ և արգելափակել դրանք:
Կարդալ ավելին
Ինչ տեսք կունենաին հայտնի խաղերը, եթե դրանք ստեղծվեին Lego-ներով

Ինչ տեսք կունենաին հայտնի խաղերը, եթե դրանք ստեղծվեին Lego-ներով




Youtube-ի օգտատերերից մեկը տեսանյութ է ստեղծել, որտեղ հայտնի խաղերի աշխարհներն ու կերպարները ունեն Lego խաղալիքների տեսքը: Կարծում եմ բավականին հետաքրքիր ու զվարճալի է ստացվել:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Անդրանիկ Մանուկյանը
Կարդալ ավելին
Կանադացին ինքնասարք «HoverBoard»-ով անցել է 275 մետր և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում

Կանադացին ինքնասարք «HoverBoard»-ով անցել է 275 մետր և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում


Կանադացի գյուտարար Ալեքսանդր Դուրուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ իր կողմից պատրաստված թռչող սարքով անցել է բավականին երկար տարածություն: Այս սարքը շատ նման է «Վերադարձ դեպի ապագա» ֆիլմում ցուցադրված սարքին, որից օգտվում է ֆիլմի հերոսներից մեկը: Իր սարքով Ալեքսանդրը կարողացել է լճի վրայով անցնել 275,8 մետր: 



Նշեմ, որ ռեկորդ անելու համար Ալեքսանդրին բավական էր անցնել 50մ, սակայն նա որոշել է մի քանի անգամ գերազանցել այդ ցուցանիշը:

Կարդալ ավելին
Հայտնի է Windows 10-ի թողարկման ժամկետը

Հայտնի է Windows 10-ի թողարկման ժամկետը


Ամիսներ շարունակ նոր ֆունկցիաներ ներդնելուց և փորձարկելուց հետո Microsoft ընկերությունը վերջապես ավարտին է հասցնում Windows 10-ի վերջնական տարբերակը: Այսպիսով Microsoft-ի այս նոր օպերացիոն համակարգը հասանելի կլինի ս.թ. հուլիսի 29-ին:



Այս նոր համակարգի առանցքային նորույթներն են ծանուցումների նոր համակարգը, ձայնային օգնականը, նոր ինտերնետ դիտարկիչը, ձևափոխված Start Menu-ն և մի շարք այլ ֆունկցիաներ:
Կարդալ ավելին
Google-ն արդեն պատասխանում է ոչ մինչև վերջ գրված հարցերին

Google-ն արդեն պատասխանում է ոչ մինչև վերջ գրված հարցերին


Google ընկերությունը կատարելագործել է որոնման արդյունքների արագ ցուցադրման ֆունկցիան: Այժմ որոնման արդյունքը ցուցադրվում է նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերն այն ամբողջությամբ չի հավաքել: Օրինակ՝ եթե գրեք «when did Paul», ապա Google-ը միանգամից կցուցադրի November 30, 2013, որը հայտնի կինոդերասան Paul Walker-ի մահվան ամսաթիվն է: Այս նոր գործառույթը խնայում է ոչ միայն ժամանակ, այլև ինտերնետ տրաֆիկ: Սա օգտակար է հատկապես բջջային հեռախոսների վրա: Բնականաբար, այս գործառույթն աշխատում է միայն այն հարցումների դեպքում, որոնց պատասխաններն ակնհայտ են ու կարճ: Հիմնականում այս հարցումները կապված են ամսաթվերի հետ: Այս նոր ֆունկցիան կարող եք փորձարկել Chrome դիտարկչում կամ iOS և Android համակարգերի Google հավելվածում:
Կարդալ ավելին