Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես ջնջել Skype-ի լոգինը համակարգչի միջից



Այս թեմայի վերաբերյալ շատ նամակներ եմ ստանում, դրա համար որոշեցի պատասխանել մի գրառումով: Շատերդ երևի փորձել եք ջնջել Սկայպը և որոշ ժամանակ տեղադրելուց հետո տեսել, որ ձեր լոգինը ու մի քանի այլ տվյալներ պահպանվել են համակարգչի մեջ: Պատճառը այն է, որ Սկայպը որոշ տվյալներ պահում է հատուկ թղթապանակում, որի պարունակությունը պահպանվում է նույնիսկ Skype-ը Uninstall անելուց հետո: Այսպիսով տեսնենք, թե որտեղ է այդ թղթապանակը և ինչպես ջնջել Սկայպի որոշ տվյալներ:

Եթե օգտագործում եք WindowsXP
1. Ամբողջովին փակեք Skype ծրագիրը
2. Բացեք Start Menu-ն
3. Սեղմեք Run
4. Գրեք %appdata%
5. Սեղմեք Ok
6. Բացված պատուհանում գտեք Skype թղթապանակը



Եթե օգտագործում եք Windows Vista կամ Windows 7
1. Ամբողջովին փակեք Skype ծրագիրը
2. Բացեք Start Menu-ն
3. Որոնման դաշտում գրեք Run և սեղմեք Enter
4. Գրեք %appdata%
5. Սեղմեք Ok
6. Բացված պատուհանում գտեք Skype թղթապանակը


Եթե ցանկանում եք ջնջել Skype-ի լոգինը կամ լոգիններից որևէ մեկը, ապա մտեք այդ թղթապանակի մեջ և ջնջեք Ձեր լոգինի անունով թղթապանակը, իսկ եթե ջնջել եք Skype ծրագիրը և ցանկանում եք ջնջել ծրագրի մնացորդները, ապա ամբողջովին ջնջեք Skype թղթապանակը:




Նշեն նաև, որ այս եղանակով դուք պարզապես համակարգչի միջից ջնջում եք լոգինի մասին տվյալները, բայց Skype-ի ձեր լոգինը պահպանվում է: Այն կարող եք հետագայում նորից օգտագործել ցանկացած համակարգչի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
10 Comments

10 մեկնաբ.:

  1. isk hnaravora imanal skype-i porol-@, imanalov login-@ ?

    ReplyDelete
  2. Շնորհակալություն Արմեն, Ձեր գրառումն ինձ շատ օգնեց:)

    ReplyDelete
  3. isk inchpes jnjel skype login@ @ndhanrapes?

    ReplyDelete
  4. isk kaseq vonc nkar gcem armblog!!

    ReplyDelete
  5. Նկարները ուղարկեք իմ մեյլին armen.mkrtchyan@gmail.com

    ReplyDelete
  6. Im depqum login@ ev parol@ FB-i ejuma pahel, fonc anum em chi jnjvum inch anem?

    ReplyDelete
  7. Armen jan axper XP I VRA @LNUMA BAAA VONC KARANQ 7 I VRA ANENQ VOR NUYN BAN@ JNJENQ AXPER CAVT TANEM MIHAT KGRES ELI ESOR ELI KMTNEM KNAYEM OK IHARKE YETE @LNOX BANA

    ReplyDelete
    Replies
    1. այս նյութում արդեն գրվածա դրա մասին

      Delete
  8. Barev dez knereq chei asi inchpes karox em jnjel skypei login@ MacBook Proic?Naxoroq shnorhakalutyun

    ReplyDelete