Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Արմբլոգի հարգելի հետևորդներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Սիրեք և եղեք սիրված, եղեք համբերատար ու հավատացեք հրաշքներին: Թող Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին: Նոր նպատակներով, նախագծերով ու ակնկալիքներով կհանդիպենք 2019 թվականին:

Sony-ն նվազեցրել է PlayStation Classic-ի գինը՝ այն 99$-ից դարձնելով 59$

Sony-ն նվազեցրել է PlayStation Classic-ի գինը՝ այն 99$-ից դարձնելով 59$

Մոտ մեկ ամիս առաջ Sony-ն վաճառքի հանեց PlayStation Classic խաղային կոնսոլը, որի մեջ ներառված են PlayStation-ի 20 հին դասական խաղեր: Հետաքրքիրն այն է, որ այս կոնսոլն աշխատում է PlayStation-ի խաղերը համակարգչով խաղալու համար նախատեսված էմուլյատորով: 


Նախապես այս կոնսոլը վաճառվում էր 99$-ով, սակայն վերջերս Sony-ն որոշել է զգալի նվազեցնել կոնսոլի գինը: Տվյալ պահին մի շարք օնլայն խանութներում PlayStation Classic-ը վաճառվում է 59$-ով (օրինակ Amazon-ում), ինչը կարելի է համարել չափազանց լավ գին այն պարագայում, երբ փաթեթի մեջ կա երկու ջոյստիկ: 


Նշեմ նաև, որ վերջերս համացանցում ուղեցույցներ են տարածվել, թե ինչպես է հնարավոր այս կոնսոլի մեջ տեղադրել համացանցից ներբեռնված խաղերը:
Մակոլեյ Կալկինն ու Google-ը վերարտադրել են «Տանը միայնակ» ֆիլմի կադրերը

Մակոլեյ Կալկինն ու Google-ը վերարտադրել են «Տանը միայնակ» ֆիլմի կադրերը




«Տանը միայնակ» ֆիլմի գլխավոր դերասան Մակոլեյ Կալկինը նկարահանվել է Google-ի նոր գովազդային հոլովակում, որտեղ կարելի է տեսնել «Տանը միայնակ» ֆիլմից հայտնի կադրեր:
Այս անվճար օնլայն գործիքը վայրկյանների ընթացքում ջնջում է լուսանկարի հետևի ֆոնը

Այս անվճար օնլայն գործիքը վայրկյանների ընթացքում ջնջում է լուսանկարի հետևի ֆոնը


Mask_RCNN բաց ծրագրային կոդերի վրա հիմնված Remove.bg անվճար գործիքը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ջնջել լուսանկարի հետևի ֆոնը և առանձնացնել դրա վրա գտնվող մարդուն: Այս գործիքն աշխատում է արհեստական բանականությունով և ամբողջովին անվճար է: Անհրաժեշտ է ընդամենը նշել լուսանկարը և մի քանի վայրկյան անց ներբեռնել png ֆորմատի թափանցիկ լուսանկարը: 


Բնականաբար, այս գործիքը չի երաշխավորում 100 տոկոսանոց արդյունք, սակայն ինչպես արդեն նշեցի, այս գործիքն աշխատում է արհեստական բանականությամբ և ժամանակի ըթնացքում ավելի է կատարելագործվում:

2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը: Ինչպես ընտրել ճիշտ գաղտնաբառ

2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը: Ինչպես ընտրել ճիշտ գաղտնաբառ


SplashData ընկերությունը հրապարակել է հրապարակվել է 2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը, որտեղ նորից բարձր հորիզոնականներ են զբաղեցնում 123456, password, qwerty և նմանատիպ պարզ գաղտնաբառերը:

1. 123456
2. password
3. 123456789
4. 12345678
5. 12345
6. 111111
7. 1234567
8. sunshine
9. qwerty
10. iloveyou
11. princess
12. admin
13. welcome
14. 666666
15. abc123
16. football
17. 123123
18. monkey
19. 654321
20. !@#$%^&*
21. charlie
22. aa123456
23. donald
24. password1
25. qwerty123

Այս ցուցակը կազվել է արտահոսքի հետևանքով համացանցում հայտնված ավելի քան 5 միլիոն  գաղտնաբառերը վերլուծելուց հետո: Հետաքրքիր ա նաև, որ այս անգամ ցուցակի 23-րդ հորիզոնականում հայտնվել է donald գաղտնաբառը:


Վերևի նկարում կարող եք տեսնել վերջին 8 տարիների ընթացքում ամենաշատ օգտագործված 25 գաղտնաբառերը: Այս տարվա գաղտնաբառերի ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:


Վերջում հիշեցնեմ, որ Google Chrome-ում հնարավորություն կա գեներացնել և ընտրել պաշտպանված գաղտնաբառեր: Դրա համար պետք է գաղտնաբառի դաշտի վրա աջ քլիք անել և ընտրել առաջարկվող գաղտնաբառը: Գեներացված գաղտնաբառը նույնիսկ կարող եք չհիշել, որովհետև այն պահպանվելու է Google Chrome-ի մեջ և հարկ եղած դեպքում ավտոմատ լրացվելու է:

Youtube-ի տարին ամփոփող տեսահոլովակն այս պահին ամենաշատ դիսլայք ունեցող վիդեոն է

Youtube-ի տարին ամփոփող տեսահոլովակն այս պահին ամենաշատ դիսլայք ունեցող վիդեոն է


Youtube-ը յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնում է Rewind կոչվող տեսահոլովակ, որտեղ ամփոփում է անցնող տարին: Այդ տեսանյութերում նկարահանվում են անցնող տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի մարդիկ և հնչում են ամենահայտնի երգերը: 


Ինչ-ինչ պատճառներով այս տարվա Rewind տեսահոլովակը մի քանի օրվա մեջ այնքան դիսլայք է հավաքել, որ հասցրել է պաշտոնապես դառնալ YouTube-ում ամենաշատ դիսլայք ունեցող տեսանյութը: Մինչ այս պահը ամենաչսիրված տեսահոլովալի տիտղոսը կրում էր Ջասթին Բիբերի «Baby» տեսահոլովակը, որի դիսլայքերի քանակը տվյալ պահին 9.8 միլիոն է: YouTube Rewind-ը տվյալ պահին ունի 10 միլիոնից ավել դիսլայք:

Արհեստական նեյրոնային ցանցին սովորեցրել են «կենդանացնել» լուսանկարները (Տեսանյութ)

Արհեստական նեյրոնային ցանցին սովորեցրել են «կենդանացնել» լուսանկարները (Տեսանյութ)


Վաշինգտոնի համալսարանի և Facebook-ի մասնագետները ստեղծել են մի ալգորիթմ, որն ունակ է «կենդանացնել» երկչափ լուսանկարների վրա գտնվող մարդկանց: Արհեստական նեյրոնային ցանցը նկարի վրայից առանձնանցում է մարդկանց և նրանց վրա կիրառում տարբեր անիմացիաներ: 


Այս ալգորթիմն աշխատում է հետևյալ կերպ. սկզբում նեյրոնային ցանցը սկանավորում է լուսանկարը և առանջնացնում դրա վրա գտնվող մարդուն: Հետո ինքնուրույն նկարում և լրացնում է մարդու հետևի ֆոնը: Առանձնացված մարդու նկարի հիման վրա ստեղծում է երկչափ կմաղք և դրա հիման վրա ստեղծում եռաչափ մոդել: Վերջում եռաչափ մոդելի վրա կիրառում է ինչ-որ անիմացիաներ:



Ասյ ալգորիթմով հնարավոր է ստանալ երկու տեսակի արդյունք: Առաջինի դեպքում անիմացիան ցուցադրվում է համակարգչի էկրանի վրա, իսկ երկրորդի դեպքում անիմացիան ցուցադրվում է լրացված իրականության տեսքով:

Instagram-ում հայտվել է աուդիո ձայնագրություններ ուղարկելու հնարավորություն

Instagram-ում հայտվել է աուդիո ձայնագրություններ ուղարկելու հնարավորություն


Instagram-ի բջջային հավելվածներում հայտնվել է աուդիո ձայնագրություններ ուղարկելու հնարավորություն: Դա անելու համար պետք է ընդամենը բացել Direct բաժինը և սեղմել միկրոֆոնի նշանի վրա: Ձայնագրության առավելագույն տևողությունը կարող է լինել 1 րոպե:
Google+ սոցցանցը կփակի խոստացված ժամկետից ավելի շուտ, քանի որ հայտնաբերվել է հերթական բաղթողումը

Google+ սոցցանցը կփակի խոստացված ժամկետից ավելի շուտ, քանի որ հայտնաբերվել է հերթական բաղթողումը


Google+ սոցցանցի կոդերում վերջերս հայտնաբերվել է լուրջ բացթողում, որի հետևանքով այլ մարդկանց ձեռքերում կարող է հայտնված լինեն ավելի քան 52.5 միլիոն օգտատերերի տվյալներ: Այդ բացթողումն արդեն շտկվել է, սակայն Google-ը հստակ ինֆորմացիա չունի, թե արդյոք ինչ-որ մեկն օգտվել է այս բացթողումից: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Google+ սոցցանցի API-ում հայտնաբերված բացթողման պատճառով Google-ը որոշել էր 2019 թվականի օգոստոսին փակել այս սոցցանցը և այն հասանելի դարձնել միայն կորպորատիվ օգտատերերի համար: Վերջին բացթողումը հայտնաբերելուց հետո Google-ը որոշել է արագացնել այս գործընթացը և Google+ սոցցանցը կփակվի 2019թ. ապրիլին:
Ներկայացվեց Mortal Kombat 11 խաղի թրեյլերն ու թողարկման ամսաթիվը

Ներկայացվեց Mortal Kombat 11 խաղի թրեյլերն ու թողարկման ամսաթիվը


Ներկայացվեց Mortal Kombat 11 խաղի առաջին թրեյլերը, որտեղից պարզ է դառնում, որ խաղը թողարվելու է 2019 թվականի ապրիլի 23-ին: Խաղը հասանելի է լինելու PC, Xbox և PS4 սարքերի վրա: Խաղի նախնական պատվերներն արդեն սկսվել են այսօրվանից, իսկ պատվիրողները նվեր կստանան Շաո Կան հերոսին:
Huawei-ի սեփականատիրոջ աղջկան ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել են Կանադայում

Huawei-ի սեփականատիրոջ աղջկան ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել են Կանադայում


Կանադայում օրեր առաջ ձերբակալվել և ԱՄՆ-ին է հանձնվել Huawei-ի ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենգը: Դեռևս հստակ պարզ չի, թե ինչի համար է տեղի ունեցել այս ձերբակալությունը, սակայն լուրերեն պտտվում, որ Մենգը պայմանագրեր է կնքել իրանական ընկերությունների հետ և խախտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական պատժամիջոցները: Նշեմ, որ ձերբակալվածը Huawei-ի սեփականատիրոջ աղջիկն է: Մոտ օրերս պարզ կդառնա, թե ինչով կավարվի այս պատմությունը:
7 տարեկան տղան դարձել է 2018թ. YouTube-ում ամենաշատ վարձատրվող վլոգգերը

7 տարեկան տղան դարձել է 2018թ. YouTube-ում ամենաշատ վարձատրվող վլոգգերը


Forbes-ը հրապարակել է 2018 թվականին ամենաշատ վարձատրվող վլոգգերի ցուցակը, որը գլխավորում է 7 տարեկան երեխայի Ryan ToysReview ալիքը: Մի տարվա մեջ այս երեխան 8-րդ հորիզոնականից բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ եկամուտը 11 միլիոնից դարձավ 22 միլիոն դոլար: Ryan ToysReview ալիքին բաժանորդագրված են ավելի քան 17,3 միլիոն օգտատերեր, ովքեր հետևում են, թե ինչպես է այս երեխան խաղալիքներով խաղում: Վերջում ներկայացնեմ 2018թ. YouTube-ում ամենաշատ վարձատրվող 10 վլոգգերներին և 2018թ. նրանց եկամուտի չափը:

1. Ryan ToysReview — 17,3 միլիոն հետևորդ, 22 միլիոն դոլար եկամուտ

2. Jake Paul -  17,5 միլիոն հետևորդ, 21.5 միլիոն դոլար եկամուտ

3. Dude Perfect -  36,8 միլիոն հետևորդ, 20 միլիոն դոլար եկամուտ

4. DanTDM -  20,7 միլիոն հետևորդ, 18.5 միլիոն դոլար եկամուտ

5. Jeffreestar -  11,5 միլիոն հետևորդ, 18 միլիոն դոլար եկամուտ

6. Markiplier -  22,4 միլիոն հետևորդ, 17.5 միլիոն դոլար եկամուտ

7. VanossGaming -  23,9 միլիոն հետևորդ, 17 միլիոն դոլար եկամուտ

8. Jacksepticeye -  20,8 միլիոն հետևորդ, 15.5 միլիոն դոլար եկամուտ

9. PewDiePie - 73,6 միլիոն հետևորդ, 16 միլիոն դոլար եկամուտ

10. Logan Paul Vlogs -  18,6 միլիոն հետևորդ, 14.5 միլիոն դոլար եկամուտ



Samsung-ը պրոֆեսիոնալ տեսախցիկի լուսանկարը ներկայացրել է որպես Galaxy A8 Star-ի լուսանկար

Samsung-ը պրոֆեսիոնալ տեսախցիկի լուսանկարը ներկայացրել է որպես Galaxy A8 Star-ի լուսանկար


Մալազիայում գտնվող Samsung-ի աշխատակիցները պաշտոնական կայքում տեղադրել են մի լուսանկար, որն իբր թե նկարվել է Galaxy A8 Star սմարթֆոնի տեսախցիկով: Իրականում այդ լուսանկարը նկարվել է պրոֆեսիոնալ տեսախցիկով և Samsung-ը գնել է այն EyeEm կայքից: Հետաքրքիր է, որ Samsung-ի մասնագետները որոշել են համակարգչով մշակել գնված լուսանկարը:


Արդյունքում ստացել են երկու լուսանկար, որոնցից առաջինում փոխել են հետևի ֆոնը, իսկ երկրորդում ֆոնի վրա կիրառվել է Blur էֆեկտը:


Նշեմ, որ սա առաջին դեպքը չի, երբ Samsung-ի մասնագետները դիմում եմ այսպիսի խորամանկության: Նախկինում նմանատիպ դեպքեր են պատահել նաև HTC, Huawei և այլ հայտնի արտադրողների հետ:
Microsoft-ը ներկայացրեց Office փաթեթի ծրագրերի նոր տարբերանշանները

Microsoft-ը ներկայացրեց Office փաթեթի ծրագրերի նոր տարբերանշանները


Microsoft ընկերությունը վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ որոշել է փոխել է իր Office-ի փաթեթի ծրագրերի տարբերանշանները և ներկայացրել դրանք օգտատերերին:

IndieGoGo-ում մեկնարկել է հայկական Lightr  ունիվերսալ լիցքավորիչի քրաուդֆանդինգը

IndieGoGo-ում մեկնարկել է հայկական Lightr ունիվերսալ լիցքավորիչի քրաուդֆանդինգը



Նոյեմբերի 21-ին IndieGoGo hարթակում մեկնարկեց Lightr-ի քրաուդֆանդինգ արշավը, որն երկու օրվա մեջ հատեց անհրաժեշտ սահմանագիծը: Lightr-ը հայկական ստարտափ ընկերության կողմից ստեղծված ունիվերսալ լիցքավորիչ է, որն աշխարհում առաջին ամենափոքր և միաժամանակ ամենահզոր «խելացի» power-bank-ն է: Այն էկոլոգիապես մաքուր է և հարմարավետ օգտագործման համար: 


Lightr ընկերությունը լիովին վերափոխել է power-bank-ի կոնցեպտը և սպառողին առաջարկում է սմարթֆոններ, նոր սերնդի նոթբուքեր, թաբլետներ և այլ սարքեր լիցքավորելու համար: Ապրանքը հասանելի է երեք միակցիչով` USB-C, Micro USB և Apple Lightning


Բացի այդ, Lightr-ը սպառողին տրամադրում է նաև հավելված, որը Bluetooth-ի միջոցով կապվում է համապատասխան սարքին: Բջջային հավելվածում օգտվողները կարող են տեղեկատվություն ստանալ մարտկոցի օգտագործման և լիցքավորման կարգավիճակի վերաբերյալ:


Օգտագործելով այս ինֆորմացիան՝ Lightr- ը կարող է նաև նվազեցնել գերբեռնվածության ռիսկը, ինչպես նաև ծանուցումների միջոցով հիշեցնել սարքը լիցքավորման դնելու մասին: Քանի որ այս ծառայությունը հիմնված չէ cloud համակարգի վրա, օգտագործողի անձնական տվյալները չեն հավաքագրվում և հասանելի չեն երրորդ կողմի համար: 


Նշեմ, որ Lightr-ը պատրաստվում է այնպիսի նյութերից, որոնք հիմնականում ենթակա են վերամշակման: Վերջում ավելացնեմ, որ արշավի մեկնարկից մինչ օրս ընկերությունն արդեն գրեթե երկու անգամ գերազանցել է ի սկզբանե որոշված սահմանագիծը:

Webstart.am-ից կայքեր պատվիրելու դեպքում օգտվեք ARMBLOG պրոմոկոդից և ստացեք 25% զեղչ

Webstart.am-ից կայքեր պատվիրելու դեպքում օգտվեք ARMBLOG պրոմոկոդից և ստացեք 25% զեղչ


WebStart.am հայկական կայքը հնարավորություն է տալիս նորաբաց կամ կայացած փոքր և միջին բիզնեսներին ունենալ սեփական այցեքարտ-կայքերը, լենդինգ էջերրը կամ օնլայն ինտերնետ խանութները:



WebStart.am-ն առաջարկում է նաև կայքը համացանցում տեղադրելու, Google և Яндекс որոնողական համակարգերում առաջխաղացնելու և տեխնիկական աջակցության նմանատիպ այլ ծառայություններ:



Վերջերս WebStart.am-ում ավելացել է Instagram-ում ու Facebook-ում լայքերի և հետևորդների թիվը շատացնելու առաջարկ, ինչի միջոցով կարող եք նշված սոցիալական ցանցերում առաջխաղացնել Ձեր անձնական կամ բիզնես էջերը: 


Webstart-ից կայքեր պատվիրելու դեպքում օգտվեք ARMBLOG պրոմոկոդից և ստացեք 25% զեղչ:

Time ամսագիրը կազմել է 2018թ. լավագույն 10 խաղերի ցուցակը

Time ամսագիրը կազմել է 2018թ. լավագույն 10 խաղերի ցուցակը


Time ամսագիրը հրապարակել է 2018թ. լավագույն 10 խաղերի ցուցակը, որտեղ տեղ են ինչպես բջջային, այնպես էլ համակարգչային և խաղային կոնսոլների մի քանի խաղեր:

1. God of War (PS4)


2. Spider-Man (PS4)


3. Into the Breach (Switch, PC)


4. Subnautica (Xbox One, PC)


5. Red Dead Redemption 2 (PS4, Xbox One)


6. Florence (iPhone, Android)


7. Super Mario Party (Switch)


8. Assassin’s Creed Odyssey (PS4, Xbox One, Switch, PC)


9. Dandara (PS4, Xbox One, Switch, PC, iPhone, Android)


10. Donut County (PS4, iPhone, PC)

iRobot փոշեկուլները Google-ին են փոխանցում տան հատակագիծը

iRobot փոշեկուլները Google-ին են փոխանցում տան հատակագիծը


Ռոբոտ փոշեկուլները արտադրող iRobot ընկերությունը սկսել է համագործակցել Google-ի հետ, որի շրջանակներում iRobot փոշեկուլները սկանավորում և Google-ին են փոխանցում տան հատակագիծը: Նշվում է, որ Google-ն օգտագործում է այս ինֆորմացիան «խելացի տուն» համակարգի համար:


iRobot-ի վերջին մոդելը՝ Roomba i7+ -ը հատուկ տվիչների շնորհիվ սկանավորում է տան հատակագիծը և հավաքում ցածր որակի լուսանկարներ: Roomba i7+ փոշեկուլը Wi-Fi կապի միջոցով Google-ին է ուղարկում հատակագիծը, իսկ ցածր որակի լուսանկարները մնում են սարքի մեջ:


iRobot-ի ղեկավարը նշում է, որ այս համագործակցության շնորհիվ Google Assistant-ը կարող է կատարել ավելի շատ ու ճշգրիտ հրամաններ: Օրինակ, եթե Google-ին հանձնարարեք, որ գրաֆիկով մաքրի խոհանոցը, ռոբոտն ու Google-ը պետք է նախօրոք իմանան, թե որտեղ է գտնվում խոհանոցը: Այս համակագործակցության շնորհիվ օրինակ ապագայում հնարավոր կլինի ձեռքերով ռոբոտին խնդրել, որպեսզի նա գարեջուր բերի: Բնականաբար ռոբոը հավաքված տվյալներով կիմանա, թե որտեղ է գտնվում խոհանոցն ու սառնարանը:)


iRobot-ը պլանավորում է նաև ապագայում համագործակցել Apple-ի և Amazon-ի հետ: Նշվում է, որ այս համագործակցության արդյունքում հավաքված տվյալները չեն օգտագործվի նպատակաուղղված գովազդներ ցուցադրելու համար:
Google-ը բոլորի համար հասանելի է դարձրել «անտեսանելի» reCAPTCHA v3-ը

Google-ը բոլորի համար հասանելի է դարձրել «անտեսանելի» reCAPTCHA v3-ը



Ինտերնետում հաճախակի հանդիպած կլինեք կայքերի, որտեղ պահանջվում է ընտրել անհրաժեշտ լուսանկարը կամ գրել պատկերված թիվը: Այս տեխնոլոգիան նախատեսված է ինտերնետում բոտերի դեմ պայքարելու համար և թույլատրում է որոշակի գործողություն անել միայն այն դեպքում, եթե համակարգչի առջև իրական օգտատեր է նստած:


Ինտերնետ կայքեր ստեղծողներին Google-ը անվճար տրամադրում է reCAPTCHA կոչվող գործիքը, որը ղեկավարում է վերևում նկարագրված ողջ պրոցեսը: reCAPTCHA-ի նախորդ տարբերակներում պահանջվում էր, որպեսզի օգտատերը միջամտեր և կատարեր պահանջվող քայլերը, իսկ ահա reCAPTCHA v3-ում ոչինչ չի ցուցադրվում: Այսինքն, թաքնված ծրագրային կոդը հետևում է ինտերնետ կայքում օգտատիրոջ վարքագծին (մկնիկի շարժումներին, քլիքներին, լրացված տվյալներին և այլն) և դրանից կախված տրամադրում է 0-ից 1 միջակայքում միավորներ: 



Ինչքան ցածր է միավորը, այնքան հավանական է բոտի առկայությունը: Ընդ որում, ինտերնետ կայքի ստեղծողն է որոշում, թե որ միավորի դեպքում է պետք պարտադիր ցուցադրել reCAPTCHA-ն:
PUBG խաղը վերջապես հասանելի դարձավ նաև PS4 կոնսոլների համար

PUBG խաղը վերջապես հասանելի դարձավ նաև PS4 կոնսոլների համար


Xbox One կոնսոլների վրա PlayerUnknown’s Battlegrounds խաղը թողարկվել է մոտ մեկ տարի առաջ, իսկ ահա PlayStation 4-ի համար այն մինչ այս հասանելի չէր:



Այս խաղը PS4-ի համար հասանելի կլինի ս.թ. դեկտեմբերի 7-ին, իսկ մինչ այդ խաղասերները կարող են նախապես պատվիրել խաղի 4 տարբերակներից մեկը՝ Disc Edition (բազային տարբերակ), Looter’s Digital Edition (բազային թվային տարբերակ), Survivor’s Digital Edition (Vikendi Event Pass, 2,300 G-Coin Pack, 20,000 BP) և Champion’s Digital Edition (Vikendi Event Pass, 6,000 G-Coin Pack, 20,000 BP): 



PUBG խաղի բազային տարբերակն արժի $29,99: PUBG խաղը նախօրոք պատվիրելու դեպքում PS4 օգտատերերը ստանալու են նաև բացառիկ էլեմենտներ (Uncharted խաղի հերոս Նաթան Դռեյկի հագուստը, ավատարներ, թեմաներ ր այլն):

Google-ի այս գործիքով կարող եք առանց որակի կորստի նվազեցնել լուսանկարների ծավալը

Google-ի այս գործիքով կարող եք առանց որակի կորստի նվազեցնել լուսանկարների ծավալը


Google ընկերությունը Chrome Labs ծրագրի շրջանակներում թողարկել է Squoosh կոչվող վեբ ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լուսանկարների ծավալը մի քանի անգամ քչացնել: Կարևորն այն է, որ այս գործընթացի ընթացքում լուսանկարի որակը չի ընկնում: 


Squoosh-ում կարող եք նշել լուսանկարի «սեղմման» աստիճանը և համեմատել օրիգինալ լուսանկարի հետ: Squoosh-ն աշխատում է ինչպես համակարգիչների, այնպես էլ բջջային սարքերի վրա: