Հայաստանի բջջային օպերատորները նոր կոդերով համարներ են տրամադրելու
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgDNJ_NWmsdwfZABtY7xUfNpPsydfeDX8KepDaPY4VyZ7VKqyE0BLh7DklsEoYzD-5omzs00VQSorTMbaFwSrEb-xn44nbkuw7CUg5ua0qVs2dmYUqmLhQxfxUwmQ9o0en4fZ9s5yrbkJY/s1600/beeline+orange+vivacell.jpg)
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել Beeline-ին, VivaCell-MTS-ին և Orange Armenia-ին տրամադրել նոր տարածաշրջանային կոդեր: Նշված բջջային օպերատորներին տրամադրվել են հետևյալ տարածաշրջանային կոդերը՝ Orange Armenia՝ 041, Beeline՝ 043 և VivaCell-MTS՝ 049: Փաստորեն այս որոշումից հետո բջջային օպերատորները կունենան հետևյալ կոդերը՝
Beeline - 091, 096, 099 և 043
VivaCell-MTS - 077, 093, 094, 098 և 049
Orange Armenia- 055, 095 և 041
Նոր կոդերի տրամադրման պայմանների համաձայն՝ նախորդ կոդերը պետք է օգտագործված լինեն 60 տոկոսով: Սակայն նոր կոդերի տրամադրման այս որոշումը ավելի շատ կապված է MNP ծառայության գործարկման հետ, քան օպերատորների մոտ գոյություն ունեցող տարածաշրջանային կոդերի լրացման հետ: Հայաստանում MNP-ի ծառայությունը գործարկվել է 2014թ.-ի ապրիլի 1-ից: Այն հնարավորություն է տալիս առանց հեռախոսահամարի փոփոխության անցում կատարել մեկ բջջային օպերատորից մյուսին: