Թողարկվեց iOS համակարգի համար նախատեսված Opera Mini 8.0 հավելվածը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjwuqEULCf9iyTId2DXGoKOVfNIsr0u0Y9989aK5_6o14PFCYA9JLl5oeLW25d6gvn6wJmleYRPEFfOaSkeMVykJFtU3X-efm40DXXOV8pDGqSEAR1r0we5HIyeGFY_6NzVlVPP1Nwr4OE/s1600/opera+mini+8.0+ios.jpg)
Opera Software ընկերությունը թարմացրել է iOS համակարգի համար նախատեսված Opera Mini հավելվածը: Ընդ որում, սա առաջին մեծ թարմացումն է 2012 թվականի հոկտեմբեր ամսից հետո: Opera Mini 8.0 հավելվածում զգալի փոխվել է դիզայնը և համապատասխանեցվել է ժամանակակից տենդենցներին: Այն դարձել է ավելի տափակ և լուսավոր: Նոր Էքսպրես վահանակը թույլ է տալիս տեղավորել ավելի շատ կայքերի հղումներ և դրանք համախմբել թղթապանակների մեջ: Օգտատերերը կարող են ընտրել և փոխել Էքսպրես վահանակի թեմաները: Հաղորդվում է նաև տրաֆիկի օպտիմիզացման նոր ռեժիմի մասին: Այն թույլ է տալիս արագացնել կայքերի բեռնումը, ինչպես նաև նվազեցնում է պահանջվող ռեսուրսների ծավալը: Կարգավորումներում կարելի է ընտրել տրաֆիկի խնայողության 2 ռեժիմներ՝ Opera Mini (առավելագույն խնայողություն՝ որոշ էջերի սխալ ցուցադրման հավանականությամբ) և Opera Turbo (միջին խնայողություն՝ էջերի ավելի ստաբիլ ցուցադրմամբ): Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև ամբոցջովին անջատել տրաֆիկի խնայողության ֆունկցիան: Բացի այդ, հավելվածում ավելացել է նաև QR կոդերի սկաներ: